Բժիշկը նշել է սննդամթերքի այն տեսակները, որոնք կործանարար ազդեցություն են ունենում լյարդի վրա

Մարդու լյարդը կարևորագույն օրգաններից մեկն է, որը վերահսկում է հորմոնալ բալանսը, կարգավորում է սպիտակուցների, ճարպերի ու շաքարի փոխանակությունը, ինչպես նաև կուտակում է վիտամինները, արտադրում է կենսական նշանակություն ունեցող սպիտակուցներ և դուրս է բերում վնասակար տոքսիններն օրգանիզմից։

Սա է պատճառը, որ հարկավոր է անել հնարավոր ամեն բան այս օրգանի առողջությունն ու ակտիվությունը պահպանելու համար։

Սովորաբար լյարդի հիվանդությունները մարդիկ ասոցացնում են ալկոհոլի չարաշահման հետ, քանի որ բոլորին էլ հայտնի է, որ ալկոհոլային ըմպելիքները կարող են վնասակար լինել լյարդի համար ու անդառնալի հետևանքներ ունենալ, սակայն ալկոհոլից ոչ պակաս վտանգավոր կարող է լինել նաև մարդու սխալ կազմված սննդակարգը, որը լի է այս օրգանի համար վնասակար մթերքով։

Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Մարինա Մալիգինան ներկայացրել է սննդամթերքի այն տեսակները, որոնք կարող են կործանարար լինել լյարդի համար՝ անդառնալի վնաս հասցնելով օրգանին։ Առաջին հերթին մասնագետը նախազգուշացնում է, որ հարկավոր է հնարավորինս խուսափել հացաբուլկեղենից ու քաղցրավենիքից, քանի որ դրանք խիստ բացասաբար են անդրադառնում օրգանի վրա։ Բացի այդ, լյարդը տուժում է նաև չափազանց մեծ քանակությամբ կենդանական ճարպերով հագեցած մթերքի գործածության հետևանքով, ուստի ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել խոզի ճարպը, կարագն ու յուղոտ թռչնամիսը։

Լյարդի համար խիստ վտանգավոր կարող է լինել նաև կծու և մեծ քանակությամբ համեմունքներ պարունակող մթերքը, որը հարուստ է նաև աղով, ուստի մասնագետը խորհուրդ է տալիս նվազագույնին հասցնել ապխտած մթերքի, թթուների և կծու համեմունքների գործածությունը։

Մալիգինայի խոսքով՝ զգուշությամբ է հարկավոր օգտագործել նաև կիվին, լոռամիրգը, համեմը, թրթնջուկն ու ղանձիլը, քանի որ օգտակար համարվող սննդամթերքի այս տեսակները կարող են վնասակար լինել թուլացած լյարդի համար։

Այս կարևոր օրգանի հիվանդությունների դեպքում մասնագետը խորհուրդ է տալիս կտրականապես բացառել արագ սննդի գործածությունը, քանի որ նման մթերքը հարուստ է սննդային այն բաղադրիչներով, որոնք մեծացնում են լյարդի վրա գործադրվող ճնշումն ու նպաստում օրգանի աշխատանքում խանգարումների ի հայտ գալուն։ Ինչպես նախազգուշացնում է մասնագետը, արագ սննդի կանոնավոր գործածության դեպքում լյարդի ախտաբանությունները կարող են շատ արագ զարգանալ, ուստի նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է հրաժարվել արագ սննդից։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․