Նրբագեղ կանանց 10 սովորույթուն, որոնք թույլ չեն տալիս գիրանալ

Եվ ինչո՞ւ ենք մենք այդքան հաճախ մոռանում այս պարզ կանոնների մասին:

Նիհարելիս կանանց ամենահաճախ հետաքրքրող հարցերց մեկն է․ ինչո՞ւ են ոմանք ուտում և չեն գիրանում, իսկ մյուսները պետք է իրենց սահմանափակեն:

Պատճառները բազմաթիվ են՝ լավ նյութափոխանակություն, գեներ, այլ գործոններ:

Ինչպե՞ս ուտել և չչաղանալ՝ հետևելով ամենապարզ կանոններին:

Եկեք խոսենք նիհար կանաց սովորություններից:

Լինել անընդհատ շարժման մեջ

Նրբագեղ կանայք սիրում են շարժվել: Նրանք շատ են քայլում և գտնում են այն մարզաձևը, որով հաճույքով զբաղվում են: Անկացած ցանկացած շարժում արդեն հսկայական օգուտ է: Մարզասրահ գնալը պարտադիր չէ: Կարող եք պարզապես յոգայով զբաղվել կամ լողավազան գնալ:

Կամքի ուժ դրսևորել

Խոսքը ոչ թե սահմանափակումների մասին է, այլ հենց կամքի ուժի: Նրբագեղ կանայք պարզապես սովորել են չափավոր ուտել, նույնիսկ, եթե անգամ մեծ ցանկություն են ունենում հագեցած ընթրիքից հետո որևէ քաղցր բան ճաշակել:

Ուտել, երբ սովի զգացողություն կա

Նրանք ձանձրույթի ժամանակ իրենց չեն զվարճացնում սնունդ ընդունելով: Հանուն ընկերության նրանք կարող են մի բաժակ կիտրոնով ջուր խմել, բայց ոչ ավելին: Ձանձրույթից նրբագեղ կանայք կարող են գնալ վազելու կամ սպորտով զբաղվել, բայց իրենց անգործությունը ուտելով չեն լցնի:

Իմանալ սննդի ընդունուման անհրաժեշտ չափը

Նրանք իրենց օրգանիզմին սովորեցրել են քիչ, բայց հաճախակի նախուտեստներ ուտել: Նրբագեղ կանայք հետևում են իրենց չափաբաժիններին: Ամենից հաճախ նրանք լիարժեք նախաճաշում են, իսկ ընթրիքին շատ ավելի քիչ են ուտում:

Երբեք չեն հետևում խիստ դիետաների

Նույնիսկ եթե կինը գիտակցում է, որ ձեռք է բերել մի քանի լրացուցիչ կիլոգրամ, նա փորձում է դրանցից ազատվել բնական ճանապարհով՝ առանց օրգանիզմը դիետաներով տանջելու: Նրբագեղ տիկնայք այդ ժամանակ ուտում են իրենց ուզածը, նույնիսկ, եթե խոսքը տորթի մի կտորի մասին է: Դա բավական է, որպեսզի երկար ժամանակ մոռացվի քաղցրավենիքի մասին:

Բավարար քնեք

Նրբագեղ կանայք երբեք քնի պակաս չեն ունենում, իսկ անհրաժեշտ էներգիան ստիպված չեն լինում սննդի միջոցով համալրել: Նույնիսկ, եթե նրանք բավարար չեն քնել և վաղ առավոտյան են վերկացել, ապա իրենց թույլ են տալիս հանգստանալ ընթրիքից հետո:

Չշտապել

Ուտելը պետք է լինի չափավոր և հանգիստ: Ուտել պետք է դանդաղ՝ կարգավորված և հաճույքով: Հայտնի է, որ հագեցվածության ազդանշանը ուղեղին հասնում է 20 րոպե անց: Բայց չգիտես ինչու՝ մոռանում ենք դրա մասին:

Ընտրել «իսկական» մթերք

Նրբագեղ կանայք իրականում միայն քիչ յուղայնության մթերք չէ, որ օգտագործում են: Նրանք գնում են նորմալ սնունդ, բայց օգտագործում են փոքր քանակությամբ: Բնական շաքարը, կաթնաշոռը, կաթը շատ ավելի համեղ են, քան դրանց փոխարինիչները: Եվ օգտակարությունը ևս առավել նշանակալի է:

Ճիշտ ձերբազատվել սթրեսից

Նրանք իրենց բոլոր հույզերը չեն պահում ներսում, այլ անմիջապես արտահայտում են դժգոհությունը: Եվ ոչ մի դեպքում իրենց տխրությունը չիփսերով կամ տորթով չեն հաղթահարում: Նման իրավիճակում ամենաապահով լուծումը մարզադահլիճ գնալն ու այնտեղ լարվածությունից ազատվելն է:

Ձեզ մի զրկեք հաճույքներից

Նրանք հաճույք ստանում են ոչ թե սննդից, այլ ճանապարհորդելուց, զբոսնելուց, ընկերների հետ ժամանակ անցկացնելուց: Ընդ ուրում, ընկերների հետ նրանք հանդիպում են ոչ թե սրճարանում, այլ, օրինակ, մարզադաշտում կամ կինոթատրոնում: Երբ ուտելուց բացի ունենում եք ժամանցի տարբեր եղանակներ, ապա ռեստորանում երկար նստելը թվում է ժամանակի անիմաստ վատնում և միապաղաղ:

Վայելել կյանքը

Երբ ցանկանում եք ինքներդ ձեզ ինչ-որ բանով պարգևատրել, մի ընտրեք սնունդը: Մի կտոր տորթի փոխարեն ընտրեք ընկերների հետ բացօթյա զբոսանքը կամ այլ ակտիվ ժամանցի միջոց: Ամենակարևորը՝ երբեք մի վախեցեք նոր բաներ սովորելուց: Այդ դեպքում անիմաստ կերուխումերի ժամանակ չի մնա:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մթերքներ՝ գեղեցկության և երիտասարդ մաշկի համար
Վարդի բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ինչու՞ են կանայք դավաճանում
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կկարողանա՞ք գտնել այս հանելուկների պատասխանները
Մթերքներ՝ գեղեցկության և երիտասարդ մաշկի համար
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան է տվյալ իրավիճակում խախտում կատարում
Վարդի բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն
Թեստ․ Փորձեք մեկ կադրից գուշակել ճանաչված երգիչներին
Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը