«Ամուսնությունը սուրբ երևույթ է, սակայն ավելի լավ է՝ կործանվի ամուսնությունը, քան թույլ տալ, որ այն կործանի քեզ». Իրվին Յալոմի 20 արտահայտություն, որոնք սառը ցնցուղի ազդեցություն են ունենում

Երբեմն մենք հայտնվում ենք փակուղու մեջ, և մեզ թվում է, որ ճիշտ ճանապարհ գտնելն անհնար է։

Սակայն կան մարդ-փարոսներ, որոնք դժվար պահին օգնում են ճիշտ որոշում կայացնել։

Նրանցից մեկը հոգեբանության պրոֆեսոր և գրող Իրվին Յալոմն է, ում իմաստուն մտքերն արդեն երկար տարիներ բուժում են ընթերցողների հոգիները։

Հեղինակի մասին

Իրվին Յալոմն ամերիկացի տաղանդավոր հոգեբան է։ Իրվինի ծնողներն Ամերիկա են տեխափոխվել Ռուսական կայսրությունից։ Մանուկ հասակում ապագա բժշկի ամենասիրելի զբաղմունքը եղել է ընթերցանությունը։ Այսօր Յալոմը 87 տարեկան է։

Յալոմն իր աշխատությունների մեջ շատ է անդրադառնում սիրո թեմային։ Իրվինը իր կնոջ՝ Մերլինի հետ ծանոթացել է 15 տարեկանում։ Նրանք արդեն 60 տարի է՝ ամուսնացած են և ունեն 4 երեխա։

Իրվին Յալոմը հումանիտար հոգեբանության կողմնակից է։ Այս ուղղության ներկայացուցիչները գտնում են, որ յուրաքանչյուր հիվանդ յուրահատուկ է, և բուժման ընդհանուր մեխանիզմներ չկան։ Յալոմը հարյուրավոր արտահայտությունների հեղինակ է, որոնք կարող են օգտակար լինել դժվարին պահին։

Հարաբերությունների մասին

  • Ամուսնությունը սուրբ երևույթ է, սակայն ավելի լավ է՝ կործանվի ամուսնությունը, քան թույլ տալ, որ այն կործանի քեզ։
  • Ինչ-որ բան խելքով հասկանալու և սրտով հասկանալու միջև անդունդ է ընկած, հսկայական անդունդ։
  • Ռոմանտիկ սերը ծաղկում է ստվերում և խամրում հայացքների տակ։
  • Այսպես թե այնպես, յուրաքանչյուր հարաբերություն վաղ թե ուշ վերջանում է։ Չկա հավերժական երաշխիք։
  • Ուրիշի հետ ամբողջովին կապվելու համար նախ և առաջ պետք է կապ գտնեք ինքներդ ձեզ հետ։ Եթե մենք չկարողանանք համակերպվել մեր միայնության հետ, ապա կօգտագործենք ուրիշներին՝ որպես մեկուսացումից պաշտպանվելու միջոց։
  • Սերը միշտ խառնված է լինում ցավի հետ։
  • Ընկերներին ներելն ավելի դժվար է, քան թշնամիներին։

Երջանկություն փնտրելու մասին

  • Ես գտել եմ կյանքը բացահայտելու բանալին․ առաջին՝ ցանկանալ անհրաժեշտը, երկրորդ՝ սիրել ցանկալին։
  • Եթե ցանկանում եք հպարտանալ ձեզանով, ապա արեք այն ամենը, ինչը ձեզ մոտ հպարտություն կառաջացնի։
  • Ավելի հեշտ է ապրել վատ վարկանիշով, քան կեղտոտ խղճով։
  • Շախմատը կյանքի նման է․ երբ խաղն ավարտվում է, բոլոր խաղաքարերը հայտնվում են միևնույն տուփի մեջ։

Դժվար պահերի մասին

  • Միայնությունը կախված չէ մարդկանց առկայությունից կամ բացակայությունից։
  • Հույսն ամենամեծ չարիքն է․ այն երկարեցնում է տանջանքը։
  • Հսկա և հպարտ լինելու համար ծառը փոթորիկների կարիք ունի։
  • Երբեմն կյանքը մեզ այնպիսի իրավիճակներում է դնում, որտեղ ճիշտ վարվելը նշանակում է սխալ։
  • Մենք ինքներս ենք ստեղծում մեր տառապանքները։ Եվ այն ամենը, ինչն ինքներս ենք ստեղծել, ինքներս էլ կարող ենք ոչնչացնել։
  • Բոլոր վերելքների խնդիրն այն է, որ այնուհետև սկսվում է վայրէջքը։
  • Վիրավորանքները կուլ տալով հնարավոր է նաև թունավորվել։
  • Բարձր ինքնագնահատականի ետևում սովորաբար թաքնված է լինում ինքնակործանումը, անվստահությունը և ամոթը։
  • Հնարամտությունը և բացահայտումը ծնվում են ցավից։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
«Դժբախտությունը կախված է ձեր խելքից». Օշո
15 կոշտ, բայց անչափ ճշգրիտ խորհուրդ Միխայիլ Լաբկովսկուց
«Դու պետք է ուժեղ լինես, այլապես ի՞նչ իմաստ ունի քո լինելը». Վիկտոր Ցոյի լավագույն մտքերը
Անձի զարգացման 8 փուլերը՝ ըստ է.Էրիկսոնի

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ինչու՞ են կանայք դավաճանում
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կկարողանա՞ք գտնել այս հանելուկների պատասխանները
Մթերքներ՝ գեղեցկության և երիտասարդ մաշկի համար
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան է տվյալ իրավիճակում խախտում կատարում
Վարդի բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն
Թեստ․ Փորձեք մեկ կադրից գուշակել ճանաչված երգիչներին
Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը