Հնդկացի ժողովրդի մի քանի իմաստուն և խորը մտքեր, որոնք պատկերացում են տալիս մարդու և շրջապատող բնության ամենակարևոր և ճիշտ փոխազդեցության մասին:
Եվրոպացի ծովագնացներն այս ժողովրդին սխալմամբ անվանել են «հնդկացիներ», դնելով նրանց Հնդկաստանի բնակիչների տեղը, որը նրանք իբր հայտնաբերել էին` անցնելով Ատլանտիկան: Հնդկացիները, որոնց եվրոպացիները համարում էին հետամնաց վայրենիներ, ապրում էին շրջապատող բնության հետ ներդաշնակության մեջ: Հնդկացիների իմաստությունը խորն է, բնական և խորհրդանշում է մարդու և բնության միասնությունը:
zNews-ը հավաքել է հնդկացի ժողովրդի մի քանի իմաստուն և կարճ մտքեր, որոնց միջոցով հասկանալի է դառնում ամենակարևորը:

1. Լավ մարդը տեսնում է իր շուրջը եղած դրական նշանները։
2. Ինքդ քեզ լսելու համար լռության օրեր են հարկավոր։
3. Եթե նկատել ես, որ սատկած ձի ես հեծնել, իջիր։
4. Նա, ով լռում է, ավելի խելացի է, քան շատախոսը։
5. Միայն մահանալն է «պարտադիր»։
6. Սկզբում նայիր քո կոշիկի հետքերին, հետո քննարկիր մյուսների թերությունները։
7. Հայրենիքն այնտեղ է, որտեղ քեզ լավ ես զգում։
8. Եթե դու գոյություն ունես, ուրեմն վեր կաց, որ քեզ տեսնեն։
9. Միշտ չէ, որ թշնամին թշնամի է, իսկ ընկերը՝ ընկեր։
10. Մի քննադատիր մարդուն, եթե նրա կոշիկով ճանապարհ չես անցել։
11. Աշխարհում ամեն ինչ իր երգն ունի։
12. Երեխան քո տան հյուրն է, ում պետք է կերակրել, սովորեցնել եւ բաց թողնել։
13. Ճիշտ եւ տեղին ասված խոսքը ավելի ուժեղ է, քան դիպուկ նետված կացինը։
14. Անգամ սատկած ձուկն է ջրի հոսանքով լողում։
15. Կյանքը հոսում է եւ քեզնից դուրս, եւ քո ներսում. հետեւելով այս հոսքին՝ ճիշտ կապրես։
16. Հոգում ծիածան չի լինի, եթե աչքերում արցունք չի եղել։
17. Մահ գոյություն չունի։ Կա միայն տեղափոխություն մի աշխարհից մյուսը։
18. Երեխաների հետ խոսիր այն ժամանակ, երբ նրանք ճաշում են։ Միայն այսպես նրանք կհիշեն, թե ինչ ես ասել նրանց։
19. Երբ տեսնում ես, որ օձը ցանկանում է հարձակվել քեզ վրա, առաջինը հարվածիր։
20. Յուրաքանչյուրն ինքը պետք է պատրաստի իր նետն ու աղեղը։
21. Սպիտակամորթ մարդիկ շատ ղեկավարներ ունեն։
22. Ամեն ինչ ունի իր նպատակը, ամեն հիվանդություն՝ իր բուժումը, ամեն մարդ՝ իր առաքելությունն ու կոչումը։
23. Գորտը չի խմում այն լճակից, որտեղ ապրում է։
24. Ինձ ասա, եւ ես կմոռանամ, ինձ ցույց տուր, եւ ես չեմ հիշի, ինձ ներգրավիր գործի մեջ, եւ ես կհասկանամ։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

