Էլվիս Ահարոն Փրեսլին ծնվել է 1935թ.-ի հունվարի 8-ին՝ Միսիսիպի նահանգում:
Նա երկվորյակ եղբայր ուներ՝ Ջես Գարոն Փրեսլին, որը մահացել է ծնվելուց որոշ ժամանակ անց:
Փրեսլի երկրպագուները վստահ են՝ նա ողջ է քանի դեռ ապրում են իր երգերը:
Մի քանի հանճարեղ միտք Ռոքնռոլի արքայից:

1. Բանակը սովորեցնում է տղաներին մտածել տղամարդկանց պես:
2. Հենց սկզբից ամեն ինչ նույնն է եղել, միակ տարբերությունն այն է, որ ամբոխները հիմա ավելի մեծ են:
3. Ավելի քիչ կռիվներ, ավելի շատ կայծ, փակիր բերանդ ու բացիր սիրտդ:
4. Վերցրո՛ւ ձեռքս, կյանքս էլ խլի՛ր, բայց, միևնույն է, չեմ կարող չսիրահարվել քեզ:
5. Ճշմարտությունն արևի նման է, կարող ես ուղղակի պաշտպանվել նրանից, բայց այն դրանից չի անհետանա:
6. Չենք կարող մեր երազանքները կառուցել կասկածող մտքերի վրա:
7. Ամբոխի մեջ եմ, բայց այնքան միայնակ եմ:
8. Պետք է հետևես երազանքիդ, որտեղ էլ որ այն տանի քեզ:
9. Տխուր է, որ կարող ես սիրել մեկին ու դեռ սխալ մարդ լինել նրա համար:
10. Արա այնպիսի բան, որն արժանի լինի հիշվելու:
11. Ունեցածդ չէ, որ ստիպում է մարդկանց փորձել հետևել քո օրինակին, այլ այն, թե ինչպիսին դու կաս իրականում:
12. Մարդիկ կարծում են՝ խենթ ես, երբ խոսում ես այնպիսի բաներից, որոնք նրանք չեն հասկանում:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

