Լյարդի ճարպակալման մասին հուշող հիմնական ախտանշաններն ու զարգացմանը նպաստող գործոնները

Լյարդը մարդու կարևորագույն օրգաններից մեկն է, որի գործառույթների խանգարումը կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ։ Այս օրգանի ամենավտանգավոր հիվանդություններից մեկը լյարդի ճարպակալումն է, որի դեպքում օրգանում կուտակվում է մեծ քանակությամբ ճարպ։ Ընդ որում, այն կարող է կազմել լյարդի ընդհանուր ծավալի մոտ 10%-ը։

Լյարդի ճարպակալումը դասվում է այն հիվանդությունների շարքին, որոնք անվանվում են «լուռ մարդասպաններ», քանի որ դրանց զարգացումը կարող է շատ երկար ժամանակ մնալ աննկատ ախտանշանների բացակայության կամ չափազանց թույլ արտահայտված ախտանշանների պատճառով։ Շատ դեպքերում լյարդում ճարպերի կուտակումը պայմանավորված է լինում ալկոհոլի չարաշահմամբ, սակայն հիվանդությունը կարող է և որևէ կապ չունենալ ալկոհոլի գործածության հետ։

Ալկոհոլի գործածությամբ չպայմանավորված ճարպակալումն անվանվում է լյարդի ոչ ալկոհոլային ճարպակում։ Այն կարող է շատ երկար ժամանակ զարգանալ առանց վառ ախտանշանների, իսկ բուժման բացակայության դեպքում վերածվել ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտի, ինչը նշանակում է, որ օրգանը ոչ միայն ճարպակալել է, այլև բորբոքվել է և վնասվել։

«Ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտի դեպքում կարող են լինել որոշակի ախտանշաններ, սակայն դրանց ի հայտ գալու համար կարող են տարիներ պահանջվել», – նշել են Health Body University Hospitals-ի մասնագետները բրիտանական Express պարբերականի հետ զրույցում։

Մասնագետները թվարկել են ճարպակալման այդ փուլի ախտանշանները՝ ընդգծելով, որ տվյալ ազդանշանները հեշտությամբ կարելի է շփոթել այլ ախտաբանությունների հետ։ Ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտի մասին կարող են հուշել այնպիսի խնդիրները, ինչպիսին են սաստիկ հոգնածությունը, տհաճ ցավոտ զգացողությունները որովայնի վերին աջ հատվածում, մարմնի տարբեր հատվածներում (հաճախ վերջույթներում) նկատվող թուլությունը, քաշի կորուստը, մաշկին անոթային աստղիկների առկայությունը և կայուն քորը։

Մասնագետներն առ այսօր հստակ չգիտեն, թե ինչու է ոմանց լյարդում ճարպ կուտակվում, իսկ ոմանց մոտ՝ ոչ։ Բացի այդ, հայտնի չէ՝ ինչու է ոմանց մոտ այն վերածվում շատ ավելի վտանգավոր ախտաբանության։ Մայո կլինիկայի տվյալներով՝ նման հետևանքը կարող է պայմանավորված լինել այնպիսի խանգարումների համադրությամբ, ինչպիսին են ավելորդ քաշը, արյան մեջ շաքարի բարձր մակարդակը, նախադիաբետը կամ 2-րդ տիպի շաքարային դիաբետը, ինչպես նաև արյան մեջ ճարպերի բարձր մակարդակը։ Բացի այդ, կլինիկայի մասնագետներն ընդգծում են, որ որոշ դեպքերում լյարդում կուտակված ճարպն օրգանի բջիջների վրա ազդում է որպես տոքսին՝ հանգեցնելով բորբոքումների ու հյուսվածքների սպիացման։

Հիվանդությունը կարելի է ախտորոշել արյան հետազոտության կամ որովայնի ուլտրաձայնային հետազոտության միջոցով։ Այն հնարավորինս շուտ ախտորոշելը շատ կարևոր է, ուստի հարկ է հիշել, որ վերոնշյալ ախտանշանների, ինչպես նաև հիվանդության զարգացմանը նպաստող ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել թերապևտին ու բուժզննում անցնել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․