Ինչպիսի՞ խնդիրների մասին կարող է վկայել կանանց մարմնի հավելյալ մազակալումը

Հիրսուտիզմը կանանց մարմնի հավելյալ մազակալումն է:

Ի՞նչ պատճառներով կանանց մարմնի վրա կարող են հավելյալ մազեր աճել եւ ի՞նչ խնդիրների մասին կարող են վկայել այդ մազերը:

Ըստ մասնագետների՝ բոլոր կանանց մոտ 5-10 տոկոսը բախվում է այս խանգարմանը, սակայն պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի առկայության դեպքում մարմնի մազածածկույթի ավելացման հավանականությունը մի քանի անգամ մեծանում է։

Հիրսուտիզմի ամենատարածված պատճառը հորմոնալ խանգարումն է, որը ներառում է նաեւ վերը նշված պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը։

Երբեմն այս խնդիրն առաջանում է որոշակի դեղամիջոցների ընդունման, մակերիկամների ակտիվության բարձրացման եւ ձվարանների հետ կապված խնդիրների պատճառով:

Եթե ​​կինը մարմնի վրա շատ մազեր ունի, դա հաճախ վկայում է օրգանիզմում անդրոգենների մակարդակի բարձրացման մասին:

Հիրսուտիզմով կանանց կարող են տարբեր բուժումներ առաջարկվել:

Նախեւառաջ նրանց խորհուրդ է տրվում նվազեցնել քաշը, եթե գիրություն կա, ցածր քանակությամբ ճարպային մթերքներով առողջ սննդակարգի անցնել:

Ակտիվորեն կիրառվում են նաեւ մազահեռացման կոսմետոլոգիական մեթոդները, որոնց թվում է ոչ միայն տարբեր եղանակներով էպիլյացիան եւ սափրումը, այլ նաեւ՝ լազերի օգտագործումը։

Կան նաեւ տեստոստերոնի մակարդակն իջեցնող դեղամիջոցներ, բայց ինքնուրույն՝ առանց բժշկի նշանակման դրանք ընդունել չի կարելի:

Մասնագետները խորհուրդ են տալիս չանտեսել հիրսուտիզմի խնդիրը. պետք է պարզել այդ վիճակի պատճառը, քանի որ այն կարող է քողարկել ձվարանների եւ մակերիկամների ուռուցքները։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․