Սննդաբանը նշել է՝ բանջարեղենի որ տեսակներն են վնասակար կանանց համար

Խաչածաղկավորների ընտանիքին պատկանող բանջարեղենի անսահմանափակ գործածությունը կարող է վնասակար լինել կանանց առողջության համար՝ հանգեցնելով վահանագեղձի աշխատանքի հետ կապված մի շարք քրոնիկ հիվանդությունների սրման։ Այս մասին հաղորդում է «Վեչերնյայա Մոսկվան»՝ վկայակոչելով սննդաբան Ելենա Սոլոմատինային։ Մասնագետի խոսքով՝ բանջարեղենի նման տեսակների շարքին են դասվում բրոկոլին, կաղամբը, շաղգամը, բողկը, ծովաբողկը, տերևավոր մանանեխը և այլն։

«Ամբողջական ցանկը կարելի է գտնել համացանցում։ Բանն այն է, որ սննդամթերքի այդ տեսակները պարունակում են իզոտիոցիանատներ, որոնք ճնշում են հորմոնների արտադրությունն ու սրում հիպոթիրեոզը՝ ներզատական համակարգի հիվանդությունը, որը բնորոշվում է վահանագեղձի հորմոնների պակասով», – նշել է Սոլոմատինան։

Բանջարեղենի այս տեսակներից բացի, կանանց օրգանիզմի համար վնասակար կարող է լինել նաև սոյան։ Բժշկի խոսքով՝ չնայած, որ այս մթերքը խթանում է կանանց սեռական հորմոնի՝ էստրոգենի արտադրությունը, այն միևնույն ժամանակ դանդաղեցնում է վահանագեղձի հորմոնների սինթեզը։

Ըստ Սոլոմատինայի՝ առողջական խնդիրներից խուսափելու համար վերոնշյալ սննդամթերքի տեսակների գործածությունը հարկավոր է նվազեցնել, սակայն միևնույն ժամանակ մասնագետը նաև շեշտել է, որ լուրջ խնդիրների առաջացումը հնարավոր է միայն նման մթերքը կանոնավոր ու մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում, մինչդեռ չափավոր գործածության ու ճիշտ կազմված սննդակարգի դեպքում նման խնդրի հավանականությունը ցածր է։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Ինչո՞ւ պետք է առողջ տղամարդը դիմանա 40-ն անց կնոջը. հարցն ամենևին էլ սերը չէ
Այս խնդիրը լուծելու համար պահանջվում է ոչ ստանդարտ մտածելակերպ
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ այն ինչն է, ինչը․․․
Ինտելեկտուալ թեստ գիտակների համար․ փորձեք պատասխանել բոլոր 13 հարցերին
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․