Բերանի խոռոչի վիճակի 5 վտանգավոր փոփոխություն, որոնք կարող են պայմանավորված լինել ծխախոտի գործածությամբ

Բոլորին էլ հայտնի է, որ ծխախոտի գործածությունը համարվում է ամենավնասակար սովորություններից մեկը, ուստի մասնագետները հորդորում են օր առաջ հրաժարվել այս սովորությունից առողջական տարբեր խնդիրներից խուսափելու համար, սակայն մարդիկ այնուամենայնիվ շարունակում են մեծ քանակությամբ ծխախոտ օգտագործել՝ անտեսելով բժիշկների նախազգուշացումները։

Սովորաբար այս սովորությունը մտազուգորդվում է թոքերի վիճակի վատթարացման հետ, մինչդեռ ծխախոտի գործածությունը կարող է հանգեցնել ոչ միայն առողջական շատ լուրջ խնդիրների զարգացման, այլև արտաքինի բավական տհաճ փոփոխությունների, այդ թվում՝ ատամների քայքայման ու բերանի խոռոչի մի շարք այլ խնդիրների զարգացման։

Ինչպես Express պարբերականի հետ զրույցում նշել են ատամնաբույժները, ծխախոտի գործածությունը կործանարար ազդեցություն է ունենում ատամների ու առհասարակ բերանի խոռոչի առողջության վրա։ Այս սովորությունը կապված է ստոմատոլոգիական մի շարք վտանգավորխնդիրների զարգացման հետ, որոնցից որոշները կարող են նույնիսկ անդառնալի լինել, ուստի դրանից հարկավոր է օր առաջ հրաժարվել։

Մասնագետները ներկայացրել են բերանի խոռոչի ամենավտանգավոր ու տհաճ փոփոխությունները, որոնք կարող են ի հայտ գալ ծխախոտի գործածության ֆոնին։

Ատամների գույնի փոփոխություն

Փորձագետների խոսքով՝ օրական անգամ ընդամենը երկու գլանակ ծխելն արդեն իսկ հանգեցնում է ատամների գույնի զգալի փոփոխության ու ձյունճերմակ էմալին դեղնավուն երանգ է հաղորդում։ Այս գործընթացը շատ ավելի դանդաղ է տեղի ունենում, քան ինտենսիվ ծխելու դեպքում, սակայն որոշ ժամանակ անց տարբերությունն այնուամենայնիվ ակնհայտ է լինում։

Ինչպես բացատրում են բժիշկները, տարիների ընթացքում ատամների էմալի վրա ի հայտ են գալիս բազմաթիվ միկրոճաքեր, որոնց մեջ էլ ներթափանցում են օգտագործվող սննդի ու ըմպելիքների մասնիկները՝ հանգեցնելով ատամների գույնի փոփոխության։ Ծխախոտի գործածության դեպքում այդ ճաքերի մեջ են կուտակվում նաև ծխախոտի մեջ պարունակվող նիկոտինը, խեժն ու այլ տարրերը, ինչի հետևանքով ատամները շատ ավելի արագ են տհաճ դեղնավուն երանգ ստանում։ Ընդ որում՝ դրանցից ազատվել այլևս չի հաջողվի անգամ ատամներն ինտենսիվ մաքրելու դեպքում, ուստի ատամների դեղնավուն երանգից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին խուսափել դրա պատճառ հանդիսացող գործոններից։

Կարիես ու ատամների կորուստ

Ծխախոտի երկարատև գործածությունն աստիճանաբար քայքայում է ատամները։ Այն սահմանափակում է լնդերին թթվածնի մատակարարումը, ինչի հետևանքով նյարդերը չեն ստանում բավարար սնուցում առողջության պահպանման համար։ Այս ամենի հետևանքով ատամների միջև կարող են ճեղքեր առաջանալ, որոնք բացասաբար են անդրադառնում ոչ միայն արտաքինի վրա, այլև առողջական վիճակի, քանի որ սննդի մնացորդները կարող են կուտակվել դրանցում՝ դառնալով վարակումների պատճառ։ Այս ամենը հանգեցնում է ատամների վիճակի զգալի վատթարացման՝ բարձրացնելով դրանց թուլացման ու անգամ կորստի հավանականությունը։

Պարօդոնտոզ

Հարատամնային հյուսվածքների այս տարածված հիվանդությունը բերանի խոռոչի բակտերիալ վարակ է, որը ժամանակի ընթացքում հանգեցնում է լնդերի ու ատամների վնասվածքների։ Հիվանդության մասին նախազգուշացնող առաջին ախտանշանը սովորաբար լինում է լնդերի արյունահոսությունը ատամները խոզանակով լվանալու կամ հատուկ թելով մաքրելու ընթացքում։ Խնդրի հետագա զարգացման հետ մեկտեղ տեղի է ունենում լնդերի լուրջ իջեցում, ինչի հետևանքով ատամների վզիկը մերկանում է և բարձրանում է լուրջ խնդիրների զարգացման հավանականությունը։

Մասնագետների խոսքով՝ զարգացման վաղ փուլերում պարօդոնտոզը կարելի է հեշտությամբ բուժել, ուստի առաջին ախտանշանները նկատելու դեպքում ծխողներին խորհուրդ է տրվում անհապաղ հրաժարվել այս վնասակար սովորությունից ու դիմել ատամնաբույժին։

Ոսկորների վնասվածքներ

Լնդերի հիվանդությունների դեպքում ժամանակին բուժզննում չանցնելու և բուժումը չսկսելու դեպքում վարակը կարող է տարածվել ու ախտահարել ավելի խորը հյուսվածքներն ու անգամ ոսկորները՝ բարձրացնելով դրանց քայքայման հավանականությունը։ Մասնագետները նախազգուշացնում են, որ սա կարող է շատ վտանգավոր ու ծանր հետևանքներ ունենալ կզակի ու առհասարակ դեմքի ուրվագծի համար, ուստի հարկավոր է ժամանակին հրաժարվել ծխախոտից ու կանխել դրա հետևանքով նման խնդիրների զարգացումը։

Բերանի խոռոչի քաղցկեղ

Ծխախոտի գործածության հետևանքով բերանի խոռոչի վիճակի ամենավտանգավոր փոփոխություններից մեկը քաղցկեղն է, որի դեպքում չարորակ բջիջները կարող են ախտահարել բերանի խոռոչի ցանկացած հատվածը, այդ թվում նաև շուրթերը, լնդերը, այտերը, ատամներն ու լեզուն։ Մասնագետները նախազգուշացնում են, որ բերանի խոռոչի քաղցկեղի զարգացման հիմնական պատճառը ծխախոտի ու ալկոհոլի գործածությունն է, ուստի նման վտանգավոր հիվանդության զարգացման հավանականությունը նվազեցնելու համար հարկավոր է խուսափել այս վնասակար սովորություններից։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար
Ինչպես կարող է կրծկալը ազդել առողջության վրա․ մասնագետի բացատրությունը
Ո՞ւմ համար է վտանգավոր հնդկաձավար ուտելը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)