3 պատճառ սննդակարգում սիսեռ ներառելու համար

Սիսեռը բավական տարածված մթերք է, որը կիրառվում է ամենատարբեր ուտեստների պատրաստման համար, սակայն այս մթերքը ոչ միայն համեղ է, այլև անչափ օգտակար, ինչը քչերին է հայտնի։ Ավելին՝ այն հատկապես օգտակար է ավելորդ քաշի դեմ պայքարում, քանի որ օգնում է շատ ավելի արագ հասնել ցանկալի արդյունքին։

Բժիշկ-սննդաբան Սիդնեյ Լապպեի խոսքով՝ սիսեռը հարուստ է մեծ քանակությամբ վիտամիններով ու հանքանյութերով, այդ թվում՝ B խմբի վիտամիններով, երկաթով, ֆոսֆորով և մագնեզիումով, որոնք շատ կարևոր են օրգանիզմի համար, ուստի այն սննդակարգում ներառելը կարող է շատ օգտակար լինել։ Սակայն այն հարուստ է նաև այլ սննդարար նյութերով, որոնք ոչ պակաս կարևոր են։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս մթերքի ամենաօգտակար հատկություններն ու երեք պատճառ այն սննդակարգում ներառելու համար։

Պարունակում է մանրաթելեր

Սիսեռի մի բաժինը պարունակում է մոտ 10 գրամ մանրաթելեր, որոնք կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը և ճնշում են քաղցը, ինչը շատ կարևոր է քաշը վերահսկողության տակ պահելու համար։ Լապպեի խոսքով՝ սիսեռը պարունակում է լուծվող մանրաթելեր, որոնք նպաստում են առողջարար աղիքային բակտերիաների զարգացմանն ու օգնում են պահպանել առողջ քաշը։

«Չնայած այս կապն այդքան էլ պարզ չէ, այնուամենայնիվ որոշ տվյալներ վկայում են, որ աղիքային միկրոբիոմի բազմազանության դեպքում մարդկանց մոտ վնասակար սննդային սովորությունների ձևավորման ու որովայնի հատվածում ճարպաշերտերի կուտակման վտանգն ավելի ցածր է լինում», – նշել է մասնագետը։

Հարուստ է սպիտակուցներով

Սիսեռի, քինոայի կամ սոյայի մեջ պարունակվող բուսական ծագման սպիտակուցների գործածությունն օգնում է պահպանել հագեցածության զգացումն ու նվազեցնել բարձր կալորիականություն ունեցող սննդամթերք օգտագործելու ցանկությունը։

«Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ լոբին ու բուսական սպիտակուցներով հարուստ այլ լոբազգիներն ավելի արագ ու լավ են հագեցնում՝ ի տարբերություն, խոզի մսից կամ հորթի մսից ստացված կենդանական սպիտակուցների», – նշել է Լապպեն։

Պարունակում է օգտակար օսլա

Տարատեսակ վնասակար սոուսները հումուսով փոխարինելը կարող է շատ ավելի օգտակար լինել, ինչը պայմանավորված է դրանում պարունակվող ամիլոզա օսլայով։ Օրգանիզմն այն շատ ավելի դանդաղ է յուրացնում, ինչի շնորհիվ հագեցածության զգացումը պահպանվում է շատ ավելի երկար ժամանակ։ Լապպեի խոսքով՝ սա հատկապես օգտակար է շաքարային դիաբետով հիվանդների համար, քանի որ ամիլոզան կանխում է արյան մեջ շաքարի մակարդակի անսպասելի տատանումները։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Ինչո՞ւ պետք է առողջ տղամարդը դիմանա 40-ն անց կնոջը. հարցն ամենևին էլ սերը չէ
Այս խնդիրը լուծելու համար պահանջվում է ոչ ստանդարտ մտածելակերպ
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ այն ինչն է, ինչը․․․
Ինտելեկտուալ թեստ գիտակների համար․ փորձեք պատասխանել բոլոր 13 հարցերին
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․