Օտտո ֆոն Բիսմարկը ծնվել է 1815 թվականի ապրիլի 1-ին Բրանդենբուրգյան պրովինցիայում (ներկայում՝ Սաքսոնիա-Անհալտ)՝ մանր ազնվականների ընտանիքում։ 1822-1827 թթ. Օտտոն սովորել է Պլամանի դպրոցում, որտեղ հատուկ ուշադրություն էր դարձվում սովորողների ֆիզիկական դաստիարակությանը։
12 տարեկան հասակում նա թողեց Պլամանի դպրոցը, բայց շարունակեց մնալ Բեռլինում՝ հաճախելով Ֆրիդրիխ Մեծի անվան գիմնազիան: Երբ լրացավ Օտտոյի 15 տարին, նա տեղափոխվեց «Մոխրագույն վանքի մոտ» գիմնազիա:

Գիմնազիան ավարտելուց հետո նա սկսում է սովորել Գեորգ Ավգուստի համալսարան (Գյոտինգեն): Բեռլինի Նոր մայրաքաղաքային համալսարանում դիսերտացիա է պաշտպանել քաղաքական տնտեսության և փիլիսոփայության թեմայով:
1862թ.-ին Բիսմարկին նշանակում են կառավարության ղեկավար, և սկսվում է Բիսմարկ կանցլերի դարաշրջանը: 1888թ. մահանում է Վիլհելմ 1-ինը, որից անմիջապես հետո մահանում է Ֆրիդրիխ 3-րդը, իսկ Վիլհելմ 2-րդ կայսեր հետ հակամարտությունը հանգեցնում է Բիսմարկի պաշտոնաթող լինելուն (1890թ.-ի մարտի 20-ին):

Մնացած կյանքը Բիսմարկն անցկացնում է Համբուրգի մոտ գտնվող Ֆրիդրիխսրուի իր կալվածքում՝ հազվադեպ դուրս գալով այնտեղից: Հենց այնտեղ էլ նա վախճանվում է 1898թ.-ի հուլիսի 30-ին:
zNews-ը Ձեզ է ներկայացնում երկաթյա կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի 10 խորիմաստ մտքերը.
- Հաղթողները պարտվողներին թողնում են միայն աչքեր, որպեսզի նրանք կարողանան լաց լինել։
- Որքան խոսքը պարզ է, այնքան այն ուժեղ է։ Չի լինում այնքան խճճված գործ, որի միջուկը կեղևահան անել չլինի մի քանի բառով։
- Երբեք այնքան շատ չեմ ատում, որքան պատերազմի ընթացքում, որսորդությունից հետո և ընտրություններից առաջ։
- Դարաշրջանի մեծ հարցերը վճռվում են ոչ թե ճառերով և մեծանասնության քվեարկությամբ,այլ երկաթով և արյամբ։
- Յուրաքանչյուրը, ով գոնե մեկ անգամ նայել է մարտի դաշտում ընկնող զինվորի ապակիացող աչքերին ,պատերազմ սկսելուց առաջ լավ կմտածի։
- Միայն հիմարներն են սեփական սխալների վրա սովորում։ Իմաստունները սովորում են ուրիշների սխալներից։
- Հեղափոխություններ պատրաստում են հանճարները, իրականացնում՝ մոլեռանդները, իսկ դրա պտուղներից օգտվում են սրիկաները։
- Գլխավորը պատմություն ստեղծելն է և ոչ թե գրելը։
- Սովորիր այնպես, ասես հավերժ ապրելու ես, ապրիր այնպես, ասես մեռնելու ես վաղը։
- Ինձ բնությունից էր վիճակված դիվանագետ դառնալը. ես ապրիլի 1-ին եմ ծնվել։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

