Առողջական ինչ խնդիրներով կարող է պայմանավորված լինել գերհոգնածությունը

Ժամանակակից մարդկանց կյանքի արագ ռիթմը, սթրեսներն ու անհանգստությունները խիստ բացասաբար են անդրադառնում ընհանուր առողջական վիճակի ու ինքնազգացողության վրա՝ հաճախ ուղեկցվելով գերհոգնածությամբ, սակայն որոշ դեպքերում հոգնածության զգացումն ու քնկոտությունը պայմանավորված են լինում ոչ միայն առօրյա հոգսերով, այլև առողջական որոշակի խնդիրներով, որոնք հաճախ անտեսվում են։

Առհասարակ անմիջապես արթնանալուց հետո նկատվող հոգնածությունը, քնկոտությունը, անտարբերությունն ու տագնապի զգացումը ծանոթ են շատերին և սովորաբար մտազուգորդվում են սեզոնային կամ ժամանակավոր խնդիրների հետ, մինչդեռ նման տհաճ ախտանշանները կարող են պայմանավորված լինել նաև առողջական խնդիրներով ու օրգանիզմում որոշակի սննդարար նյութերի պակասով, ուստի դրանք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն հիմնական խանգարումները, որոնք կարող են ուղեկցվել գորհոգնածությամբ։

Օրգանիզմում վիտամին D-ի դեֆիցիտ

Ինչպես պնդում են ներզատաբանները, ինսոլացիայի (երկրի մակերևույթի ճառագայթահարումն արեգակնային ուղիղ կամ գումարային ճառագայթմամբ) ցածր մակարդակով տարածաշրջաններում վիտամին D-ի դեֆիցիտը բավական տարածված երևույթ է և կարող է բավական տհաճ ախտանշանների պատճառ դառնալ։ Այս տարրի ցածր մակարդակը կարող է հանգեցնել վարակումների հաճախացման, մազաթափության, լնդերի արյունահոսության, ոսկորների թուլության ու ցավի, ուշադրության վատթարացման, քնի որակի վատթարացման, քրտնարտադրության առատացման ու որովայնի ցավերի, ուստի դրա դեմ միջոցներ կիրառելը շատ կարևոր է։

Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս կանխարգելիչ նպատակներով կանոնավոր ցածր չափաբաժնով վիտամին D ընդունել, մինչդեռ օրգանիզմում այս տարրի ցածր մակարդակի կամ դեֆիցիտի դեպքում նշանակվում է հատուկ թերապիա։ Ըն դրում՝ այս դեպքում հավելման չափաբաժինը մասնագետը նշանակում է միայն հետազոտության արդյունքների ուսումնասիրությունից հետո, ուստի ոչ մի դեպքում չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել։

Սերոտոնինի մակարդակի հետ կապված խնդիրներ

Երջանկության հորմոնի՝ սերոտոնինի մասին շատերն են լսել, սակայն քչերը գիտեն, թե ինչպես է այն անդրադառնում օրգանիզմի վրա։ Սերոտոնինն օրգանիզմում արտադրվող քիմիական նյութ է, որը ձևավորում ու կարգավորում է ներզատական, իմունային ու այլ համակարգերի տարատեսակ չափորոշիչները։ Հենց այս հորմոնից է կախված մարդու կյանքի որակը, ուստի դրա մակարդակին հետևելը շատ կարևոր է։

Այս հորմոնի արտադրությունը բնական ճանապարհով խթանելու համար հարկավոր է վարել առավելագույնս առողջ կենսակերպ, ինչը նշանակում է, որ հարկավոր է օրվա ընթացքում խմել բավարար քանակությամբ ջուր, քնել առնվազն 8 ժամ, լինել ֆիզիկապես ակտիվ, շատ ժամանակ անցկացնել մաքուր օդին ու ապահովել սննդակարգի բազմազանությունը։ Բացի այդ, հարկավոր է հագեցնել սննդակարգը մեծ քանակությամբ տրիպտոֆան պարունակող մթերքով, քանի որ հենց այս տարրն է օգնում հագեցնել օրգանիզմը սերոտոնինով։ Տրիպտոֆանով հարուստ են սաղմոնը, հավի միսը, հնդկահավի միսը, հավկիթը, սպանախը, սերմերը, գետնանուշը, քունջութը, կաթնաշոռը, կաթը, յոգուրտը, պանիրը, լոբազգիները, սնկերն ու սոյա պարունակող սննդամթերքի տեսակները։

Սերոտոնինի դեֆիցիտը հայտնաբերելու համար հարկավոր է դիմել մասնագետին ու բուժզննում անցնել։ Որոշ դեպքերում բժիշկը կարող է նշանակել դեղորայքային բուժում, B խմբի վիտամիններ կամ տրիպտոֆան։

Սակավարյունություն (անեմիա)

Երկաթ պակասորդային սակավարյունությունը ևս կարող է դառնալ հոգնածության ու քնկոտության պատճառ, սակայն անգամ մասնագետներն են հաճախ անուշադրության մատնում այս հիվանդության զարգացման հավանականությունը։ Բուժզննման ժամանակ սովորաբար անցկացվում է արյան ընդհանուր հետազոտություն, մինչդեռ օրգանիզմում հեմոգլոբինի մակարդակը միակ ցուցանիշը չէ, որ կարող է հուշել այս խնդրի մասին։ Սակավարյունության գաղտնի տեսակների դեպքում հեմոգլոբինի ցուցանիշը կարող է նորմայի սահմաններում լինել, ուստի դրանց ախտորոշման համար հարկավոր է համալիր բուժզննում անցկացնել, որի ժամանակ էլ անհրաժեշտ է հետազոտել երակային արյունը։

Սակավարյունութայն առկայության կասկածների դեպքում մասնագետները հորդորում են անհապաղ դիմել արյունաբանին ու բուժզննում անցնել։ Հիվանդության ախտորոշման դեպքում որպես կանոն նշանակվում են B խմբի վիտամիններ, երկաթի հավելումներ ու հատուկ սննդակարգ, որն օգնում է վերականգնել օրգանիզմում անհրաժեշտ տարրերի մակարդակը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար
Ինչպես կարող է կրծկալը ազդել առողջության վրա․ մասնագետի բացատրությունը
Ո՞ւմ համար է վտանգավոր հնդկաձավար ուտելը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)