4 հետաքրքիր փաստ տեստոստերոնի մակարդակի մասին, որոնք քչերին են հայտնի

Տեստոստերոնը տղամարդկանց օրգանիզմին բնորոշ սեռական հորմոն է, որը շատ կարևոր նշանակություն է ունի նրանց առողջության ու արտաքինի համար։ Այս տարրի մակարդակի նվազումը տղամարդկանց օրգանիզմում կարող է կործանարար ազդեցութուն ունենալ, ինչը շատերին է հայտնի, սակայն քչերը գիտեն, որ ոչ պակաս վտանգավոր կարող է լինել նաև տեստոստերոնի մակարդակի բարձրացումը։ Սա է պատճառը, որ հարկավոր է մշտական վերահսկողության տակ պահել այդ ցուցանիշներն ու ժամանակին միջոցներ ձեռնարկել դրա ախտաբանական տատանումների դեպքում։

Գերմանացի գիտնականները ներկայացրել են մի քանի հետաքրքիր փաստ տեստոստերոնի մասին, որոնք քչերին են հայտնի։

Տեստոստերոնը շատ կարևոր է առողջության համար

Տեստոստերոնը սովորաբար համարվում է սեռական հորմոն, սակայն այն կարող է շատ մեծ ազդեցություն ունենալ նաև առողջության այլ ասպեկտների վրա, ինչը ոչ բոլորին է հայտնի։ Հենց այս հորմոնի մակարդակից է կախված տղամարդկանց ոսկորների ամրություն ու էրիթրոցիտների սինթեզը։ Ավելին՝ հայտնի է, որ տեստոստերոնային թերապիան կարող է շատ արդյունավետ լինել օրգանիզմի տարիքային ծերացման դեմ պայքարում։ Սակայն հարկավոր է հաշվի առնել, որ նման թերապիան բարձրացնում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը, ուստի դրա բացասական հետևանքները կարող են գերազանցել օգուտը։

Տեստոստերոնի բարձր մակարդակը կարող է վտանգավոր լինել 

Տեստոստերոնի դեպքում բարձր մակարդակը չի նշանակում, որ այն ավելի օգտակար է օրգանիզմի համար, ուստի հարկավոր է անպայման հետևել դրա ցուցանիշներին։ Այս հորմոնի չափազանց բարձր մակարդակը կարող է դառնալ առողջական լուրջ խնդիրների զարգացման պատճառ՝ բարձրացնելով պտղաբերության հետ կապված խնդիրների, սրտի հիվանդությունների ու անգամ քաղցկեղի որոշ տեսակների զարգացման հավանականությունը, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել նման լուրջ խնդիրներից խուսափելու համար։

Տեստոստերոնի ցածր մակարդակը նույնպես վտանգավոր է

Վտանգավոր է ոչ միայն տեստոստերոնի նորմայից բարձր մակարդակը, այլև դրա պակասը, ինչը ևս կարող է բացասաբար անդրադառնալ տղամարդու առողջության վրա։ Հետազոտությունները ցույց են տվել, որ գոյություն ունի կապ օրգանիզմում այս հորմոնի մակարդակի և հոգեկան առողջության միջև։ Տեստոստերոնի ցածր մակարդակի դեպքում ուղղակի ազդեցություն է գործադրվում գլխուղեղի վրա, ինչը կարող է հանգեցնել տրամադրության տատանումների, գիտակցության մթագնման, ուշադրության նվազման ու անգամ ընկճախտի զարգացման։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է անպայման վերահսկողության տակ պահել այս հորմոնի մակարդակը՝ կանխելով դրա ախտաբանական նվազումը կամ բարձրացումը։

Տեստոստերոնի մակարդակն օրվա ընթացքում կարող է տատանվել

Քչերին է հայտնի, որ մազերի ու մկանային հյուսվածների աճի, ինչպես նաև տղամարդկանց սեռական ցանկության համար պատասխանատու տեստոստերոնի մակարդակը կայուն չէ և կարող է տատանվել։ Մինչև 50 տարեկան տղամարդկանց օրգանիզմում օրվա ընթացքում տեստոստերոնի մակարդակը կարող է զգալի տատանվել։ Այս հորմոնի մակարդակն իր առավելագույն ցուցանիշին է հասնում առավոտյան, մինչդեռ գիշերը դրա մակարդակն առավել ցածր ցուցանիշն է գրանցում։ Սա է պատճառը, որ օրգանիզմում տեստոստերոնի մակարդակն ստուգելու դեպքում հարկավոր է հաշվի առնել նաև այս գործոնը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․