Սննդակարգ, որն նվազեցնում է սրտի կանգի հավանականությունը

Սրտանոթային համակարգի հիվանդությունները համարվում են ամբողջ աշխարհում մարդկանց վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկը, ինչը պայմանավորված է նրանով, որ դրանք հաճախ ախտահարում են մարդու կարևորագույն օրգաններից մեկը՝ սրտամկանը, և հազվադեպ են ախտորոշվում ժամանակին։ Այս հիվանդությունները կարող են խիստ վտանգավոր լինել, իսկ դրանց հետևանքները՝ անդառնալի, ուստի հարկավոր է օր առաջ միջոցներ ձեռնարկել ու կանխել դրանց զարգացումը:

Սրտանոթային համակարգի ամենավտանգավոր ու տարածված ախտաբանություններից մեկը սրտի անսպասելի կանգն է, որին տարեկան բախվում է հարյուր հազարավոր մարդ: Ընդ որում՝ գիտնականներին ոչ միշտ է պարզ լինում՝ ինչն է հանգեցնում սրտամկանի աշխատանքի կտրուկ կանգի և դրա հետևանքով մահվան, ուստի նման խնդրի կանխարգելման միջոցներն իմանալն անչափ կարևոր է:

Գիտնականների վերջերս անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ հարավեվրոպական այն երկրներում, որտեղ տարածված է միջերկրածովյան սննդակարգը, զգալիորեն ավելի ցածր է սրտի անսպասելի կանգի հավանականությունը: Վերջին տարիներին գիտնականները մանրակրկիտ կերպով վերլուծում են այս մահացու ախտաբանության զարգացմանը նպաստող գործոնները, քանի որ ներկայում ոչ բոլոր հանրային վայրերում են առկա դեֆիբրիլյատորներ, իսկ առանց այս սարքի գրեթե անհնարին է դառնում սրտամկանի աշխատանքի վերագործարկումը:

Միանգամից մի քանի հետազոտության արդյունքում գիտնականները պարզել են, որ տևական ժամանակ սննդամթերքի որոշակի տեսակների գործածությունն ամրապնդում է մարդու առողջությունը՝ դրանով իսկ նվազեցնելով նաև սրտի անսպասելի կանգի վտանգը: Ընդ որում՝ առավել դրական արդյունք է գրանցվել միջերկրածովյան սննդակարգին հետևելու դեպքում:

Այս սննդակարգը ենթադրում է մեծ քանակությամբ բուսական մթերքի, ձիթայուղի, ընկույզների, ծովամթերքի ու ձկան գործածություն: Այն հարուստ է սրտանոթային համակարգի առողջության համար անհրաժեշտ մի շարք օգտակար ճարպերով, մինչդեռ արևմտյան սննդակարգը պարունակում է հսկայական քանակությամբ վնասակար ճարպեր, որոնք բարձրացնում են սրտի անսպասելի կանգի հավանականությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․