Բրազիլացի ֆիթնես-բլոգեր Արթուր Ուրսուն բացահայտել է իր անսովոր սննդակարգը, որի շնորհիվ նա նիհարել է 40 կիլոգրամ:
Նրա պատմությունը լուսաբանել է Terra հրատարակությունը։
Ուրսուն պատմել է, որ նախկինում կշռել է 125 կիլոգրամ և չի սիրել իր մարմինը:
Բրազիլացին երկար ժամանակ սոցիալապես մեկուսացված է եղել, բայց իր պարտադրված միայնությունից հոգնած՝ որոշել է նիհարել:

Դրա համար բլոգերն ընտրել է բավականին անսովոր սննդակարգ, որը մեծ քննադատության է արժանացել։
Նա բացահայտել է, որ քաշի կորստի ընթացքում կերել է բացառապես հում միս:
«Գիտեմ, որ դա ամենատարածված պրակտիկան չէ և որ հարցեր է առաջացնում, բայց հենց այն ինձ օգնեց այս գործընթացում»,- ասել է Ուրսուն:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ
