Օդրի Հեփբերնի` յուրաքանչյուր կնոջ համար շատ օգտակար մտքերը

Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասանուհի ու ոճի էտալոն Օդրի Հեփբերնին ներկայացնելու կարիք չկա:

Նա միայն վառ դերասանուհի չէր, այլև հսկայական սիրտ ունեցող մարդ:

Ստորև ներկայացնենք նրա՝ ցանկացած կնոջ համար շատ կարևոր մտքերը:

1. Եթե քեզ օգնության ձեռք պետք գա, իմացիր` դու այն ունես, քո սեփական ձեռքը: Երբ դու մեծանաս, կհասկանաս, որ դու 2 ձեռք ունես` մեկը, որ քեզ օգնես, մյուսը` ուրիշներին օգնելու համար:

2. Որպեսզի շուրթերդ գեղեցիկ լինեն, ասա միայն գեղեցիկ բառեր: Որպեսզի աչքերդ գեղեցիկ լինեն, մարդկանց մեջ միայն լավը փնտրիր: Որպեսզի կազմվածքդ սլացիկ լինի, կերակուրդ կիսիր քաղցածների հետ: Որպեսզի մազերդ գեղեցիկ լինեն, թող ամեն օր դրանք երեխան ձգի: Որպեսզի քայլքդ հավասար լինի, պատկերացրեք, որ դուք երբեք միայնակ չեք լինի:

3. Կնոջ գեղեցկությունը հագուստի, կազմվածքի կամ սանրվածքի մեջ չէ: Այն աչքերի փայլի մեջ է, քանի որ աչքերը սրտի դարպասներն են, ուր սերն է ապրում:

4. Ես հիշում էի, որ մանկությունից ոչ ոքի պետք չեմ եղել և ողջ կյանքս կասկածել եմ, թե կարող է այլ կերպ լինել: Շոկոլադն իմ միակ սերն էր, և այն ինձ երբեք չի դավաճանել:

5. Մարդիկ իրերից շատ ունեն վերականգնվելու, խրախուսանքի, ներման կարիք: Երբեք ոչ ոքի դեն մի նետիր:

6. Պաշտում եմ երեխաներին, որոնք ինձ ստիպում են ծիծաղել: Ես իսկապես մտածում եմ, որ ծիծաղելն այն է, ինչ ես ամենաշատն եմ սիրում: Դա շատ հիվանդություններ է բուժում: Հնարավոր է, որ դա մարդու մեջ ամենակարևորն է:

7. Ես հավատում եմ, որ երջանիկ աղջիկներն ամենագեղեցիկներն են: Ես հավատում եմ, որ կալորիաներն այրելու լավագույն միջոցը ծիծաղն է: Ես հավատում եմ, որ վաղը նոր օր է լինելու… Ես հավատում եմ հրաշքների: Ես կին եմ, ում բախտը բերել է:

8. Սեքսուալությունն այն է, ինչը թաքնված է կնոջ ներսում: Սեքսուալությունը ենթադրվում է, այլ ոչ թե համընդհանուր ցուցադրության է դրվում: Ես չեմ կարող պարծենալ Սոֆի Լորենի ու Ջինա Լոլոբրիջիդայի կազմվածքով, բայց չէ՞ որ սեքսուալությունը միայն չափերը չեն: Ինձ պետք է ննջարան սեփական կանացիությունս ապացուցելու համար: Ես կարող եմ սեքսուալ լինել պարզապես անձրևի տակ խնձորենուց խնձոր քաղելիս էլ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ