Բժիշկը խորհուրդ տվեց քնելուց առաջ թաց գուլպաներ հագնել. պատճառն իմանալով՝ դուք էլ այսպես կանեք

Ցրտերն արդեն վրա են հասել, ու դրանց հետ բացվել է նաև հարբուխի ու մրսածության շրջանը։

Համաձայնվեք, որ փակ քիթը շատ անհարմարություններ է պատճառում։

Հարբուխով հիվանդանալու հավանականությունն աճում է դեկտեմբեր-մարտ ամիսներին, ու հենց դրա համար էլ ակտուալ ենք համարում ներկայացնել 10 արդյունավետ եղանակ՝ այս անախորժությունների դեմ պայքարելու համար։

1. Քթի լվացում աղաջրով

Կարող է տարօրինակ հնչել, բայց սա իսկական փրկություն է լցված քիթ ունենալու պարագայում։ Պարզապես լուծեք 4 թեյի գդալ աղ ու 1/4 գդալ սոդա մեկ բաժակ տաք ջրում։ Այնուհետև փակեք մի ռունգը և մյուսի մեջ կաթացրեք ստացված լուծույթը։ Այնուհետև առաջ թեքվեք՝ հնարավորություն տալով հեղուկին ներթափանցել քթանցքի մեջ։ Պրոցեդուրայի ընթացքում շնչեք բերանով։ Լվացումների պարբերականությունը պետք է կազմի օրական 2-3 անգամ, և դրանք պետք է կրկնել այնքան ժամանակ, մինչև քթի փակվածությունը վերջնականապես անցնի։

2. Կոկորդի ողողում

Մենք բոլորս էլ գիտենք, որ կոկորդի ողողումն աղաջրով թուլացնում է ցավը։ Սակայն այս մեթոդը կարող է նաև կանխարգելել հիվանդությունը։ Գիտնականներն ապացուցել են, որ այն մարդիկ, ովքեր պարբերաբար ողողում են կոկորդն աղաջրով, ավելի հազվադեպ են հարբուխով հիվանդանում։

3. Տաք ըմպելիքներ

Տաք ըմպելիքը թույլ է տալիս բացել քիթը, խուսափել ջրազրկումից ու հաղթահարել մրսածության առաջին ախտանիշները։ Քնելուց առաջ անպայման մեկ գավաթ թեյ խմեք։ Ցանկալի է, որ դրա մեջ մեկ գդալ մեղր ու մեկ կաթիլ օղի լինի։

4. Թաց գուլպաներ

Առաջին հայացքից միանգամայն տարօրինակ է թվում, բայց թաց գուլպաներն օգնում են նվազեցնել ջերմությունը և ձերբազատվել մրսածությունից, քանի որ արյան հոսքը դեպի վերջույթներ ավելի կինտենսիվանա, և որպես հետևանք՝ կարագանա արյան շրջանառությունը։ Սկզբում ոտնաթաթերը դրեք տաք ջրի մեջ, հետո թրջեք գուլպաները սառը ջրում, քամեք դրանք ու հագեք քնելուց առաջ։ Չմոռանաք թաց գուլպաների վրայից հագնել բրդե չոր գուլպաներ։

5. Սառեցված ոլոռ

Լցված քթի պարագայում խորհուրդ է տրվում քթին ինչ-որ սառը բան դնել։ Դա կարող է լինել սառեցված ոլոռով լցված փաթեթ, որն ավելի հարմար կլինի ու կգրկի Ձեր քիթը։

6. Լիմոնադ

Այս զովացուցիչ ըմպելիքը հիանալիորեն մաքրում է մեր օրգանիզմն ու պայքարում է մրսածության ու հարբուխի դեմ՝ բարձրացնելով օրգանիզմի դիմադրողականությունը։ Պարզապես ավելացրեք կիտրոնի հյութին մի քիչ մեղր ու Ձեր ճաշակով բացեք լուծույթը ջրով։

7. Քսուկ

Քթի տակ մենթոլի քսուկի բարակ շերտ քսեք, ու դա էապես կբարելավի Ձեր շնչառությունը։

8. Գոլորշի

Լցրեք տաք ջուր տարայի մեջ ու շնչեք դրա գոլորշին։ Այս պրոցեդուրան, որը կոչվում է նաև ինգալյացիա, էապես բարելավում է շնչառությունը։

9. Բարձեր

Երբ դու մրսած ես, ու ցավում է կոկորդդ, ապա ավելի լավ է քնել ոչ հարթ մակերևույթի վրա, քանի որ դա միայն ավելի կբարդացնի շնչառությունը։ Ուստի լավ գաղափար կլինի գլխի տակ մի քանի բարձեր դնել։

10. Վիտամիններ

Մի մոռացեք օգտագործել վիտամին С և D-ով հարուստ մթերքներ։ Դա ամրապնդում է դիմադրողականությունը։

11. Ճիշտ սնունդ

Շատ մթերքներ օգնում են հարբուխի դեմ պայքարում. գազար, բանան, հոն, շագանակագույն բրինձ, քաղցր պղպեղ, մանանեխ և այլն։

Բժիշկները խորհուրդ են տալիս մրսածության առաջին ախտանշանների պարագայում հրաժարվել սպիտակ գույնի ցանկացած սննդամթերքից՝ շաքար, կաթ, պանիր, քաղցրացնող լուծույթներ, քանի որ դրանք ճնշում են մեր օրգանիզմի դիմադրողականությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․