Ինչպես նեղացնել դեմքի ծակոտիները. 10 արդյունավետ խորհուրդներ, որոնք կօգնեն ազատվել այդ տհաճ խնդրից

zNews-ը կհուշի՝ ինչպես վերադարձնել մաշկի փայլը և գեղեցիկ տեսքն ընդամենը 1 ամսում:

Ինչպես մաքրել դեմքի ծակոտիները

1. Որակյալ խնամքը և ամենօրյա մաքրումը գլխավոր զենք են գեղեցիկ մաշկի համար: Այս հարցում կօգնեն տարբեր գելեր, պիլինգ-քսուքներ, սալիցիլաթթվով տոնիկներ:

2. Եթե ձեռքի տակ չկա մաշկի մաքրման որակյալ միջոց, կարելի է կեֆիր, սև հացի միջուկ և կիտրոնի հյութ օգտագործել ծակոտիները նեղացնելու համար:

3. Բամբակյա-թղթե սրբիչը և լավանդայի յուղը կօգնեն ծակոտիների լայնացման դեմ: Ցանկալի արդյունքի համար պետք է սրբիչը մի քանի րոպե պահել տաք ջրի շիթի տակ, հետո վրան մի քանի կաթիլ յուղ կաթեցնել: Սրբիչը դեմքին դնելով՝ պետք է պահել 10 րոպե և լվացվել գոլ ջրով:

4. Փայլը վերացնող անձեռոցիկները մաշկը դարձնում են գեղեցիկ, վերացնում են փայլը՝ չվնասելով հիդրոլիպիդային շերտը: Այդպիսով ծակոտիները կսովորեն ավելի քիչ մաշկային ճարպ արտադրել:

5. Սքարլետ Յոհանսոնը պատմում է իդեալական մաշկի իր գաղտնիքը. «Ես վաղուց տոնիկներ չեմ գնում, որոնք միայն գրգռում են իմ զգայուն մաշկը: Փոխարենը՝ ես խնձորի քացախ եմ օգտագործում. այն նրբորեն վերացնում է մաշկի մեռած մասնիկները և նորմավորում է թթվա-ալկալային հավասարակշռությունը»:

6. Տարիքի հետ մաշկը կորցնում է էլաստիկությունը և լայնացած ծակոտիները ստանում են կլոր և օվալաձև տեսք: Դա փչացնում է արտաքին տեսքը և ծերացնում է… Այդ խնդրից ազատվելու համար պետք է հակատարիքային լիֆթինգ-միջոցներ օգտագործել:

7. Որպեսզի տոնային քսուքը լավ «նստի», դիմահարդարները տարիքով մեծ կանանց խորհուրդ են տալիս հատուկ makeup-փրայմերներ օգտագործել: Այդ միջոցները նեղացնում են ծակոտիները և հարթեցնում են փոքր կնճիռները:

8. Գեղեցիկ մաշկը զոհեր է պահանջում: Ուստի պետք չէ շատ յուղոտ սնունդ և արագ սնունդ օգտագործել, քանի որ այդ մթերքները խթանւոմ են մաշկային ճարպի մեծ արտադրությունը:

9. Սև կետերը սեղմելը շատ վատ սովորություն է, այն ոչ մի կերրպ չի օգնում մաքրել մաշկը: Ծակոտիերը մեծանում են և ավելի են աղտոտվում: Դրա փոխարեն՝ ամիսը մեկ անգամ սպիտակ կավով դիմակ օգտագործեք կամ կոսմետոլոգի այցելեք:

10. Եթե այս բոլոր խորհուրդներն անհրաժեշտ արդյունք չեն տալիս մեկ ամսում, կոսմետոլոգին այցն անխուսափելի է: Սրահները լայնացած ծակոտիների դեմ լազերով են պայքարում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ