Հայեր, որոնք աշխարհն ավելի լավն են դարձրել, սակայն որոնց մասին քչերը գիտեն

Պատմության տարբեր ժամանակահատվածներում Երկիր մոլորակի բոլոր մայրցամաքներում գտնվող հայերը կարողացել են զարմացնել աշխարհին:

Այսօր ևս, ինչպես նախկինում, հայերը շատ բաներ են հայտնագործում, ինչն էլ վկայում է այն մասին, որ տարիների ընթացքում հայերի պոտենցիալը ոչ միայն չի վերացել, այլև չի նվազել, սակայն ինչ-որ տարօրինակ օրինաչափությամբ բոլոր գյուտերն արվում են Հայաստանի սահմաններից դուրս:

Գրեթե բոլորը գիտեն ամենահայտնի հայազգի գյուտարարների մասին, որոնք հայտնագործել են առօրյայում յուրաքանչյուրին անհրաժեշտ կարևորագույն իրեր. Հովհաննես Ադամյանը գունավոր հեռուստատեսության հեղինակն էր, Ալեքս Մանուկյանը՝ ժամանակակից ծորակների, Քրիստափոր Տեր-Սերոբյանը՝ ամերիկյան դոլարի կանաչ գույնի, Արտաշես Հայկանյանը՝ խմելու ձողիկների, Ռոզա և Սարգիս Կոլոմբոսյանները՝ առաջին յոգուրտի և այսպես շարունակ:

Սակայն հայ ազգն ունեցել է բազմաթիվ այլ գյուտարարներ ևս, որոնց հայտնագործությունների մասին հաճախ չէ, որ խոսվում է: Ձեզ ենք ներկայացնում այն հայերին, որոնք իրենց յուրահատուկ ներդրումն են ունեցել մարդկության զարգացման տարբեր բնագավառներում:

Բագրատ Իոնիսյան

Բագրատ Իոնիսյանը գիտնական էր, կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների պատվավոր դոկտոր և Խորհրդային Միության աշխատանքի հերոս: Նա նախկինում Եվրասիայում և մինչև 1993 թ. ողջ աշխարհում ամենախոշորը համարվող աստղադիտակի հայտնագործողն է, որն ուներ 6 մ տրամագիծ: Իոնիսյանը նաև մի շարք աստղագիտական սարքավորումների հեղինակ է: Իոնիսյանի անունով է կոչվում փոքրիկ մոլորակ՝ 2450 Ioannisiani:

Ավետիս Զիլչիյան

Ավետիս Զիլչիյանը 1929 թ. հիմնել է ԱՄՆ-ում առաջին երաժշտական ափսեների ֆաբրիկան՝ Zildjian Cymbal Co-ն: Նրա նոր հայտնագործություններն էին Paper Thin Crash-ը, Ride-ը, Splash-ը, HiHat-ը, Sizzle-ը: Ավետիսը Կոստանդնուպոլսից մի հայ ալքիմիկոսի հետնորդ էր, որը ստեղծել է արտակարգ հնչեղության երաժշտական ափսեների պատրաստման համար ձուլվածք, որոնք օգտագործվել են արքայական տոների և Օսմանյան բանակի համար։

Ասատուր Սարաֆյան (Օսկար Բենկեր)

Ասատուր Սարաֆյանը 1931 թվականին արտոնագրել է ինքնաշարժերի ավտոմատ փոխանցման տուփը, որը տարիներ անց սկսել է կիրառվել ամերիկյան «Օլդսմոբիլ» մակնիշի ավտոմեքենայում։ 1957 թվականին արտոնագրել է ավտոյուղի չափիչի գյուտը։ Սարաֆյանին է պատկանում նաև բենզինային պոմպի գյուտը: Ասատուր Սարաֆյանի՝ ԱՄՆ կառավարության կողմից ամենաարժեքավոր հայտնագործություններ են համարվել ուղղաթիռի տրանսմիսիայի՝ Սիկորսկու շարժիչի փոխանցման տուփը, բազմագույն տպիչ սարքը։

Ռուբեն Օրբելի

Ռուբեն Օրբելին ԽՍՀՄ-ում ստորջրյա հնագիտության հիմնադիրն էր: Նա մեթոդ է մշակել այն հնագիտական նմուշների պահպանության համար, որոնք դուրս էին բերվում ծովի հատակից: Ստորջրյա հնագիտության գործի հսկայական գրականության և արխիվային նյութերի ուսումնասիրության արդյունքում Օրբելին հիմնեց գիտության նոր ճյուղ՝ հիդրոհնագիտություն։

Իգնացի Լուկասևիչ

Իգնացի Լուկասևիչը հայկական ծագումով լեհ դեղագործ, քիմիկոս-տեխնոլոգ և ձեռնարկատեր էր: Նա կերոսինային լամպի հայտնագործողն էր: Ստեղծել է նաև նավթահումքից թորման եղանակով կերոսինի ստացման մեթոդը և հիմնել է աշխարհում առաջին նավթավերամշակման գործարանը:

Ջակոմո Լուիջի Չամիչյան

Ջակոմո Լուիջի Չամիչյանը հայկական ծագումով նշանավոր իտալացի գիտնական-քիմիկոս էր, 400 գիտական աշխատությունների հեղինակ, Նոբելյան մրցանակի 9-ակի թեկնածու, Իտալիայի քիմիական համայնքի նախագահ: Չամիչյանն ուսումնասիրել է էներգետիկայի և ֆոտոքիմիական ռեակցիաների ոլորտը, ստեղծել է արևային լիցքավորիչների նախատիպը և մշակել է քիմիական զենքից պաշտպանության միջոցներ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․