3 բան, որոնք խլում են կանացի էներգիան

Թափթփված տուն

Կանանց համար աշխարհում ամենահյուծիչ իրավիճակներից մեկը թափթփվածությունն է տանը կամ աշխատավայրում:

Մտածեք. նորմալ կինը հենց այնպես կհանդիմանի՞ ամուսնուն դեսուդեն գցած գուլպաների համար:

Բնավ, ոչ:

Բանն այն է, որ մենք էվոլյուցիայի ընթացքում նախատրամադրվել ենք նկատելու իրերի դասավորությունը տարածության մեջ եւ խիստ ուշադիր լինելու դրանց հանդեպ:

Մենք ի մի բերողներ ենք: Երկար հազարամյակների ընթացքում մենք մշտապես զբաղվել ենք նրանով, որ փնտրել ենք սնկեր, հատապտուղ, արմտիք: Մենք պաշտպանել ենք երեխաներին սողուններից եւ միջատներից, հետեւել ենք շրջակա միջավայրի ամեն մի փոփոխությանը: Մեր աչքը ֆիքսում է ցանկացած անկարգություն, նույնիսկ այն, ինչին տղամարդը ուշադրություն չի դարձնում: Քանի դեռ տղամարդու վրայով փիղ չի անցել, քանի դեռ գետնին գցած գուլպաների համար հանդիմանություն չի լսել, նա լավ է: Այդ իրավիճակում նա կարող է աշխատել կամ հանգստանալ, եթե սիրտն այդպես ուզի: Իսկ, ահա, կինը չի կարող:

Բոլոր այդ թափթված գուլպաները, տաբատները, թաշկինակները նրան ստիպում են անընդհատ շարժման մեջ լինել: Նա աշխատում է մարամասնորեն եւ ամեն անգամ հալումաշ լինում, ինչպես համակարգիչը, որին պետք է restart անել: Ցանկացած իր, որ հայտնվում է նրա տեսադաշտում, «իր տեղում չէ», ինչպես առանձին պատուհանով բացված ծրագիրը մոնիտորի վրա: Ժամանակի ընթացքում, երբ թափթփվածության վերջը չի երեւում, կինը սկսում է ապրել կայուն սթրես: Ուժերը լքում են նրան:

Վատ երազ

Կանայք, ի տարբերություն տղամարդկանց, քնում են շատ ավելի մակերեսային: Տղամարդը կարող է քաղցր մրափել՝ չնայած որ կողքին «գոռում է» զարթուցիչը: Իսկ կինը վեր է թռչում ամեն մի շշուկից՝ ականջ դնելով, թե ինչ վիճակում են երեխաները: Հատկապես ծանր դեպքերում գիշերը մի քանի անգամ վեր է կենում՝ ծածկելու շուռումուռ եկող երեխային: Կնոջ լսողությունից չի վրիպում գիշերը ստացած sms-ի թույլ ձայնը, առավոտյան ճնճղուկի մեղմ ծլվլոցը: Այդ պատճառով էլ շատ կանայք մշտապես եւ կանոնավոր կերպով զգում են քնի պակաս: Որպեսզի կինը առույգ լինի, նրան հարկավոր է գոնե երբեմն իսկապես քնել. իսկապես, այսինքն՝ երբ ոչինչ չի շեղում:

Մեղքի զգացում

Մոլորակի բոլոր կանանց համար՝ սկսած Եվայից, ամենածանր պատիժը մեղքի զգացումն է: Դուք երբեւէ չե՞ք մտածել, թե ինչու հենց Եվան քաղեց այդ սատանայական խնձորը: Այո, հնց այն պատճառով, որ կնոջ վրա ավելի հեշտ է ինչ-որ բան բարդելը:

Դուք երբեւէ ուշադրություն չե՞ք դարձրել, թե ինչպես են մեղադրանքներին արձագանքում տղամարդիկ եւ կանայք: Տղամարդիկ առարկում են, վիճում են սպառնում են հեռանալ: Կանայք անմիջապես ընդունում են մեղքը, մտածում են, թե ինչպես հարթեն, շտկեն իրենց թվացյալ թերությունները: Մանիպուլյացիաների գերակշիռ մասը, որոնց ենթարկվում են կանայք, հիմնված է հենց մեղքի այդ կործանիչ զգացման վրա:

Եթե դու կին ես, ապա անպայման ինչ-որ մեկի համար կլինես վատը: Ծեր, գեր, չափազանց տարված երեխաներով, կամ ընդհակառակը՝ հիմար կկու: Անխնամ տեսք ունեցող կամ ընհակառակը՝ թունդ եսասեր: Այս ամենին պետք է պարզապես համակերպվել:  Առաջադրել հստակ նպատակներ եւ չփորձել սիրելի լինել բոլորի համար:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ