Ո՞ր մթերքներն են կրճատում կյանքի տևողությունը

Որոշ մթերքներ չափազանց վնասակար են առողջության համար եւ կարող են կրճատել կյանքի սպասելի տեւողությունը, վկայում է բժիշկ-սննդաբան, սննդագետ, բժշկական գիտությունների թեկնածու Իննա Կոնոնենկոն (Ռուսաստան)։

Մասնագետի խոսքով՝ մարդը կարող է ազդել գլիկացիոն գործընթացի վրա՝ վտանգավոր գործընթաց, որի ժամանակ գլյուկոզայի ավելցուկը սկսում է քայքայել օրգանիզմում եղած սպիտակուցները։

Մասնագետը նշել է, որ նման գործընթաց կարող է տեղի ունենալ նաեւ մթերքների մեջ, երբ դրանք բարձր ջերմային մշակման են ենթարկվում։

Նրա խոսքով, որքան բարձր է ջերմաստիճանը եւ որքան երկար է պատրաստման ժամանակը, այնքան ավելի շատ գլիկացիոն վերջնական արտադրանք (ԳՎԱ) է առաջանում:

«ԳՎԱ-ն կարող է կուտակվել անոթներում, գլխուղեղում եւ մարմնի այլ մասերում՝ առաջացնելով տարբեր հիվանդություններ, որոնք ազդում են ծերացման վրա»,- ասել է մասնագետը։

Նրա խոսքով՝ խաշած ձուն պարունակում է 63, տապակած ձվածեղը՝ 600, իսկ պաքսիմատով տապակած հավը՝ մինչեւ 10 000 միավոր AGE։ Մասնագետի խոսքով՝ օրական պետք է օգտագործել ոչ ավելի, քան 9000 միավոր գլիկացիոն վերջնական արտադրանք։

Մասնագետը հավելել է, որ խորովածի եւ մսային այլ ուտեստների վնասակարությունը կարելի է նվազեցնել 2 անգամ, եթե դրանք նախապես մարինացվեն, մշակվեն քացախով կամ կիտրոնաթթվով։

Բացի այդ, մարդը կարող է ազդել օքսիդացման գործընթացի եւ ազատ ռադիկալների ձեւավորման վրա, որոնք ոչնչացնում են օրգանիզմի բջիջները:

Դիետոլոգի կարծիքով՝ ցածր մակարդակի քրոնիկ բորբոքումը մարդու համար վտանգավոր գործոն է, որն ազդում է տելոմերների երկարության վրա։ Որպես կանոն, բորբոքումը տեղայնացվում է աղիքներում, դրանում բնակություն են հաստատում պաթոգեն բակտերիաներ, սնկեր, վիրուսներ, հելմինտներ։

Աղիների ճիշտ միկրոֆլորան պահպանելու համար սննդաբանը խորհուրդ է տվել դրանք զրկել ախտածիններից՝ նրանց օրգանիզմում բազմացման հնարավորություն չտալով։ Դրա համար, ըստ Կոնոնենկոյի, պետք է մինչեւ նվազագույնը սահմանափակել մրգերի, շաքարի, ալյուրի, կաթնամթերքի, ձավարեղենի, ինչպես նաեւ լոլիկի, սմբուկի, կարտոֆիլի եւ բուլղարական պղպեղի օգտագործումը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․