Գլխապտույտ, ծակծկոց․ 6 ախտանշան, որոնք կարող են հուշել ցրված սկլերոզի մասին

Ցրված սկլերոզն աուտոիմունային հիվանդություն է, որի դեպքում իմունային համակարգը սխալմամբ հարձակվում է նյարդերը պատող միելինային թաղանթի վրա՝ վնասելով դրանք։

Արդյունքում այդ թաղանթների վրա ի հայտ են գալիս սպիներ, ինչն աղավաղում կամ առհասարակ արգելափակում է փոխանցվող նյարդային ազդակները։

Այս ամենի հետևանքով մարդն աստիճանաբար կորցնում է սեփական մարմնի կառավարումը։

Ծանր դեպքերում հիվանդությունը կարող է հանգեցնել հաշմանդամության, որի դեպքում հիվանդը տեղաշարժվում է բացառապես ձեռնափայտով, հենակներով կամ անգամ անվասայլակով։

Հիվանդության ամենամեծ վտանգն այն է, որ այն կարող է զարգանալ հասարակ վիրուսի կամ մանրէի պատճառով առաջացած վարակման հետևանքով, ուստի հիվանդանալ կարող են նաև բավական երիտասարդ մարդիկ։ Սա է պատճառը, որ խնդիրը հարկավոր է շատ շուտ հայտնաբերել այն վերահսկողության տակ պահելու և հետագա խորացումը հնարավորինս կանխելու համար։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ցրված սկլերոզի մասին հուշող վեց ախտանշան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Հավասարակշռության հետ կապված խնդիրներ

Հավասարակշռության հետ կապված խնդիրները հաճախ են հանդիպում ցրված սկլերոզով հիվանդների մոտ։ Ընդ որում՝ դրանք ի հայտ են գալիս հիվանդության վաղ փուլերում։ Նման խանգարումները կարող են բացասաբար անդրադառնալ հիվանդի շարժումների վրա, ինչի հետևանքով նա չի կարողանում ուղիղ քայլել՝ թողնելով գինովցածի տպավորություն։

Մարմնի որոշ հատվածների թմրածություն կամ ծակծկոց

Թմրածությունն ու ծակծկոցը շատերի մոտ լինում են ցրված սկլերոզի մասին հուշող առաջին ախտանշանը։ Այս դեպքում տհաճ զգացողություններ կարող են նկատվել դեմքի, մարմնի, ձեռքերի կամ ոտքերի հատվածում։

Գլխապտույտներ

Ցրված սկլերոզի մասին կարող են հուշել նաև գլխապտույտները, ինչպես նաև հաճախակի նկատվող դողը։

Տեսողության հետ կապված խնդիրներ

Շատ դեպքերում տեսողության հետ կապված խնդիրները լինում են ցրված սկլերոզի մասին հուշող առաջին ախտանշանը։ Մասնավորապես, հիվանդի մոտ կարող է բորբոքվել տեսողական նյարդը, ինչի դեպքում ի հայտ կգան ցավ աչքի շարժման ընթացքում, տեսողության հստակության կորուստ ու աղոտություն կամ գույները տարբերելու կարողության կորուստ։

Մկանների կաշկանդվածություն կամ թուլություն

Այս հիվանդությունը կարող է ակամա բարձրացնել մկանների տոնուսը՝ հանգեցնելով դրանց կաշկանդվածության ու սպազմների կամ հակառակ ազդեցությունն ունենալ՝ դառնալով ոտքերի ու մկանների մկանների արտասովոր թուլության պատճառ։ Այս ախտանշանները պայմանավորված են լինում գլխուղեղի կամ ողնուղեղի՝ մկանները կարգավորող հատվածներում նյարդային մանրաթելերի վնասվածքներով։

Հոգնածություն

Ցրված սկլերոզով պայմանավորված հոգնածությունը կարող է նկատվել անգամ լիարժեք գիշերային հանգստից հետո։ Բացի այդ, այն կարող է ի հայտ գալ շատ կտրուկ և հաճախ ուժգնանալ օրվա ընթացքում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
Ինչպես հաղթել ձեր ամենամեծ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ձեր ծուլությանը
Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա
Ցանկանո՞ւմ եք մեկընդմիշտ փոխել Ձեր կյանքը դեպի լավը, կարդացեք ՍԱ
Ամենը, ինչ պետք է իմանան կանայք տղամարդկանց մասին․․․
Ինչպես մաքրել և վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ապացուցեք, որ չեք մոռացել այն ամենը, ինչ սովորել եք դպրոցում
ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
ԹԵՍՏ․ Փորձեք 10 վայրկյանում կգտնել բոլոր 3 տարբերությունները
Ինչպես հաղթել ձեր ամենամեծ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ձեր ծուլությանը
Ինտելեկտուալ թեստ․ Կկարողանա՞ք բոլոր հարցերին ճիշտ պատասխանել
Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա
Հետաքրքիր գլուխկոտրուկներ՝ zNews-ի գիտակների համար
Զգո՞ւմ եք, որ նրա համար ոչինչ չարժեք, բայց չե՞ք կարողանում հեռանալ նրանից, կարդացեք ՍԱ․․․