Երկաթի պակաս. Ո՞ր ախտանշանների դեպքում կարելի է կասկածել այն

Գլխացավերը, գունատ մաշկը, անկանոն սրտխփոցն ախտանշաններ են, որոնք կարող են վկայել անեմիայի մասին, որը պայմանավորված է երկաթի պակասով:

Երկաթի պակասը կարող է հանգեցնել անեմիայի, որի դեպքում արյան մեջ ընկնում է կարմիր արյունային գնդիկների՝ էրիտրոցիտների մակարդակը:

Երկաթն անհրաժեշտ է հեմոգլոբինի արտադրության համար, որը սպիտակուց է, որն օգնում է էրիտրոցիտներին տեղափոխել թթվածինը:

Կարմիր արյունային մարմինները հարուստ են թթվածնով, որը դրանք կլանում են թոքերից եւ մատակարարում օրգաններին:

Մեր օրգանիզմի յուրաքանչյուր բջջին անհրաժեշտ է թթվածին, եւ երբ այն պակասում է, մենք զգում ենք հոգնածություն, թուլություն եւ հեւոց:

Ո՞ր ախտանշանների դեպքում կարելի է կասկածել երկաթի պակաս կամ հեմոգլոբինի ցածր մակարդակ:

Այդ խնդիրները կարող են ի հայտ գալ հետեւյալ ախտանշաններով.

  • Հոգնածություն;
  • Թուլություն մարմնում կամ դրա առանձին մասերում;
  • Գունատ կամ դեղնավուն մաշկ;
  • Անկանոն սրտխփոց;
  • Հեւոց;
  • Գլխապտույտ կամ գիտակցության թեթեւ մթագնում;
  • Ցավ կրծքավանդակում, մկանային ցավ;
  • Սառը ձեռքեր եւ ոտքեր, ականջներ, քիթ;
  • Կոտրվող եղունգներ, մազաթափություն;
  • Բերանի անկյուններում ճաքեր;
  • Այտուցված լեզու;
  • Անհանգիստ ոտքերի համախտանիշ:

Եթե դուք նկատել եք այդ ախտանշանները, դա արդեն առիթ է բժիկի դիմելու համար: Երկաթ պարունակող սննդային հավելումներն ընդունելն ինքնուրույն՝ առանց բժշկի նշանակման, խորհուրդ չի տրվում, քանի որ այդ նյութի ավելցուկը նույնպես կարող է հանգեցնել լուրջ խնդիրների:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա
Ցանկանո՞ւմ եք մեկընդմիշտ փոխել Ձեր կյանքը դեպի լավը, կարդացեք ՍԱ
Ամենը, ինչ պետք է իմանան կանայք տղամարդկանց մասին․․․
Ինչպես մաքրել և վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան
11 անգին խորհուրդ միլիարդատեր Բիլ Գեյթսից՝ երիտասարդներին
Ո՞րն է կարագի և մարգարինի միջև տարբերությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինտելեկտուալ թեստ․ Կկարողանա՞ք բոլոր հարցերին ճիշտ պատասխանել
Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա
Հետաքրքիր գլուխկոտրուկներ՝ zNews-ի գիտակների համար
Զգո՞ւմ եք, որ նրա համար ոչինչ չարժեք, բայց չե՞ք կարողանում հեռանալ նրանից, կարդացեք ՍԱ․․․
Կկարողանա՞ք գտնել այս բոլոր հանելուկների պատասխանները․ Փորձե՞նք․․․
Ցանկանո՞ւմ եք մեկընդմիշտ փոխել Ձեր կյանքը դեպի լավը, կարդացեք ՍԱ
Ամենը, ինչ պետք է իմանան կանայք տղամարդկանց մասին․․․
Ո՞ր ուղղությամբ կարող է վարորդը շարունակել վարել
Ինչպես մաքրել և վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան