Նշաններ, որոնք վկայում են լեղապարկի աշխատանքի խանգարման մասին

Լեղապարկի աշխատանքի խանգարումները կարող են պայմանավորված լինել տարբեր գործոններով:

Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ արդյունքում՝ մարդուն անհանգստացնում են որոշակի խնդիրներ, որոնց առկայության դեպքում հարկավոր է դիմել մասնագիտական օգնության:

Բորբոքում և գազեր

Լեղապարկը մասնակցում է նյութափոխանակությանը՝ արտադրելով նյութ, որը կարևոր նշանակություն ունի ճարպերի մասնատման համար: Երբ այս օրգանի աշխատանքում խնդիրներ են առաջանում, նյութափոխանակությունը դանդաղում է, նկատվում են բորբոքում, մեծ քանակով գազերի առաջացում:

Ծանրության զգացում և ցավ որովայնում:

Լեղապարկի հետ կապված խնդիրները հանգեցնում են որովայնի հատվածում ծանրության և ցավի զգացման: Ցավը երբեմն տարածվում է դեպի մեջքի աջ հատված, ինչը կապված է բորբոքային պրոցեսների հետ: Հնարավոր է նաև, որ այս խնդիրները պայմանավորված են նյութափոխանակության խանգարմամբ:

  • Որպես կանոն՝ ցավն անսպասելի է առաջանում և 15 րոպեից երկար չի տևում:
  • Որոշ ժամանակ անց այն անհետանում է, սակայն կարող է նորից սկսվել և լինել ավելի ինտենսիվ:

Սրտխառնոց և գլխապտույտ

Պարբերական սրտխառնոցն ու գլխացավը  չի կարելի անուշադրության մատնել: Դրանք կարող են կապված լինել մի շարք այլ հիվանդությունների հետ, բայց հարկավոր է բացառել լեղապարկի աշխատանքի խանգարումների առկայությունը: Այս խնդիրները պայմանավորված են այն հանգամանքով, որ օրգանիզմը չի կարողանում օգտագործել լեղին ճարպերի վերամշակման համար, ինչը մեծացնում է արգասիքների քանակն աղիներում և արյան մեջ: Բացի այդ՝ երբ լեղապարկում քարեր են ձևավորվում, որովայնի վրա ճնշում է առաջանում, ինչը կարող է սրտխառնոց և փսխում առաջացնել:

Տհաճ հոտ բերանից

Որպես կանոն՝ այս խնդիրը բակտերիալ վարակների կամ սխալ հիգիենայի հետևանք է: Սակայն, եթե խնդիրը քրոնիկական է, և ոչ մի կերպ չի ստացվում ազատվել դրանից, հարկավոր է ստուգել՝ արդյո՞ք այն պայմանավորված չէ լյարդի կամ լեղապարկի խնդիրներով: Այս դեպքում բերանում մետաղական համ է զգացվում:

Ախորժակի անկում

Ախորժակի անսպասելի անկումը վկայում է այն մասին, որ օրգանիզմում ինչ-որ բան այն չէ: Դա կարող է պայմանավորված լինել քրոնիկ բորբոքային հիվանդություններով, նյութափոխանակության խնդիրներով, որոնք պայմանավորված են լեղապարկի աշխատանքի խանգարումներով:

Դեղնածություն

Եթե մաշկը կամ աչքերը դեղնավուն երանգ են ստացել, հարկավոր է դիմել մասնագետի և վեր հանել պատճառները:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
Ինչպես հաղթել ձեր ամենամեծ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ձեր ծուլությանը
Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա
Ցանկանո՞ւմ եք մեկընդմիշտ փոխել Ձեր կյանքը դեպի լավը, կարդացեք ՍԱ
Ամենը, ինչ պետք է իմանան կանայք տղամարդկանց մասին․․․
Ինչպես մաքրել և վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
ԹԵՍՏ․ Փորձեք 10 վայրկյանում կգտնել բոլոր 3 տարբերությունները
Ինչպես հաղթել ձեր ամենամեծ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ձեր ծուլությանը
Ինտելեկտուալ թեստ․ Կկարողանա՞ք բոլոր հարցերին ճիշտ պատասխանել
Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա
Հետաքրքիր գլուխկոտրուկներ՝ zNews-ի գիտակների համար
Զգո՞ւմ եք, որ նրա համար ոչինչ չարժեք, բայց չե՞ք կարողանում հեռանալ նրանից, կարդացեք ՍԱ․․․
Կկարողանա՞ք գտնել այս բոլոր հանելուկների պատասխանները․ Փորձե՞նք․․․