Յուրաքանչյուր կին պետք է իմանա այս նշանների մասին. բաց մի թողեք

Արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման վրա ազդում են մի շարք գործոններ:

Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ ռիսկի գործոնների շարքին են դասվում մարդու պապիլոմավիրուսային վարակը, իմունային համակարգի անբավարարությունը, ծխախոտի օգտագործումը, տարիքը, հակաբեղմնավորիչ հաբերի օգտագործումը, գենետիկ նախատրամադրվածությունը:

Խնդիրն այն է, որ շատ կանանց շրջանում նախաքաղցկեղային վիճակում կամ հիվանդության վաղ շրջանում ախտանշաններ չեն նկատվում:

Իսկ ժամանակին ախտորոշումն ու համապատասխան միջոցների ձեռնարկումը չափազանց կարևոր են:

Կայքի հաղորդմամբ՝ այս նշանները կարող են վկայել խնդրի առկայության մասին:

Միայն թե հարկավոր չէ դրանց առկայության դեպքում խուճապի մատնվել. դրանք կարող են վկայել այլ խնդիրների մասին, որոնք ախտորոշելու համար հարկավոր է դիմել բժշկի օգնությանը:

Ցավ կոնքի հատվածում: Կոնքերի հատվածում ցավ հաճախ նկատվում է դաշտանային ցիկլի ընթացքում: Բայց եթե ցավը դառնում է պարբերական և կապ չունի դաշտանային ցիկլի հետ, խորհրդակցեք բժշկի հետ:

Ցավ սեռական հարաբերության ընթացքում: Սեռական ակտի ընթացքում ցավի զգացումը կարող է մի շարք պատճառներ ունենալ, բայց հարկավոր է հերքել նաև արգանդի վզիկի քաղցկեղի առկայությունը:

Ցավ մեջքի հատվածում: Մեջքի հատվածում ցավ նկատվում է դաշտանային ցիկլի սկզբնական շրջանում: Եթե մեջքի հատվածում պարբերական ցավ է առկա, որի պատճառը չի բացահայտվել, և առկա են մյուս ախտանշանները, հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:

Քաշի կորուստ և հոգնածություն: Այս ախտանշանները կարող են բազմաթիվ այլ պատճառներ ունենալ, և եթե այլ խնդիր չի հայտնաբերվում, հարկավոր է բացառել նաև արգանդի վզիկի քաղցկեղի առկայությունը:

Անեմիա: Անեմիայի դեպքում օրգանիզմը զրկվում է բավարար քանակով թթվածնից: Որպես կանոն՝ այն որևէ հիվանդության հետևանք է: Արգանդի վզիկի քաղցկեղը ևս կարող է անեմիայի պատճառ դառնալ:

Ցավ ոտքերում: Հիվանդության դեպքում կարող է խոչընդոտվել արյան հոսքը ոտքերին, ինչը հանգեցնում է ոտքերի այտուցների, ցավի զգացման:

Արտասովոր արյունահոսություն: Սա ամենատարածված ախտանշաններից է: Երբ արյունահոսությունը կապված չէ դաշտանային ցիկլի հետ, հարկավոր է անհապաղ դիմել մասնագետի օգնությանը:

Ցավ միզարձակման ընթացքում: Արգանդի վզիկի քաղցկեղի դեպքում երբեմն նկատվում է նաև ցավ, անհարմարության զգացում միզարձակման ընթացքում:

Դաշտանային ցիկլի փոփոխություն: Դաշտանային ցիկլի պարբերականության խախտման դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետի հետ:

Արտասովոր արտադրություն: Առատ արտադրությունը ևս կարող է վկայել արգանդի վզիկի քաղցկեղի մասին: Ուշադիր եղեք, եթե այն նաև տհաճ հոտ ունի, կանաչավուն երանգ կամ արյունոտ է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
Ինչպես հաղթել ձեր ամենամեծ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ձեր ծուլությանը
Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա
Ցանկանո՞ւմ եք մեկընդմիշտ փոխել Ձեր կյանքը դեպի լավը, կարդացեք ՍԱ
Ամենը, ինչ պետք է իմանան կանայք տղամարդկանց մասին․․․
Ինչպես մաքրել և վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ինչու՞ են կանայք դավաճանում
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
ԹԵՍՏ․ Փորձեք 10 վայրկյանում կգտնել բոլոր 3 տարբերությունները
Ինչպես հաղթել ձեր ամենամեծ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ձեր ծուլությանը
Ինտելեկտուալ թեստ․ Կկարողանա՞ք բոլոր հարցերին ճիշտ պատասխանել
Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա
Հետաքրքիր գլուխկոտրուկներ՝ zNews-ի գիտակների համար
Զգո՞ւմ եք, որ նրա համար ոչինչ չարժեք, բայց չե՞ք կարողանում հեռանալ նրանից, կարդացեք ՍԱ․․․
Կկարողանա՞ք գտնել այս բոլոր հանելուկների պատասխանները․ Փորձե՞նք․․․