Ինչպես նիհարել տան պայմաններում

Բոլորս էլ գիտենք, որ գարունը սարերի ետևում չէ և շուտով թեթև շորերի, կարճ կիսաշրջազգեստների և նեղ տաբատների սեզոնն է գալու: Այդ ժամանակ, որպես օրենք, կանայք և աղջիկները ցանկանում են առավել գեղեցիկ երևալ:

Սակայն ձմռան տոների արդյունքում առաջացած ավելորդ կիլոգրամները մեծ վտանգ են ներկայացնում յուրաքանչյուրիս համար. կիսաշրջազգեստը այնպես գեղեցիկ չի ընդգծում իրանը ինչպես նախկինում. տոպ վերնաշապիկները կարճացել են, տաբատն էլ արդեն փոքրացել է: Եվ այստեղ հարց է ծագում «ինչպես նիհարել, առանց առողջական խնդիրների»: Այս հարցի միակ պատասխանը սպորտով զբաղվելն է, սակայն մեզանից շատերը չեն կարողնում այցելել ֆիտնես ակումբներ կամ լողավազան և կրկին դիմում են հին ավանդական ձևերին`դիետայով նիհարելուն:

Առաջին հերթին, եթե դուք ցանկանում եք ճիշտ նիհարել տան պայմաններում, անհրաժեշտ է հետևել սննդակարգին: Շատերը ոգևորվում են և միանգամից անցնում խիստ դիետայի և ստիպում օրգանիզմին կորցնել 10 տոկոս քաշ կարճ ժամանակահատվածում, որը կարող է բերել տարբեր հիվանդությունների: Ճիշտ է նիհարել 1-2 կգ ամսում: Եթե ձեզ հաջողվել է նիհարել մի քանի կիլոգրամ, մի փորձեք ավել նիհարել: Ավելի լավ է մի որոշ ժամանակ փորձեք պահել այդ քաշը:

Տան պայմաններում նիհարելու համար լավ է հրաժարվել քաղցրից և խմոր պարունակող ուտեստներից, ինչը շատ ու շատ քաղցրակերների համար շատ դժվար փորձություն է: Մենք բոլորս էլ փորձել ենք չուտել քաղցր որոշ ժամանակ, սակայն չենք դիմացել և կերել այնքան շատ քաղցրավենիք, որքան չէինք ուտի դա մի քանի օրվա ընթացքում: Շաքարավազը փոխարինեք մեղրով, դա և օգտակար է և ավելի համեղ: Թեյը կարելի է խմել ոչ թե թխվածքաբլիթներով, այլև ծիրանի չրով, շոկոլադե կոնֆետի փոխարեն օգտագործեք մարմելադ:

Եվ մեկ փոքրիկ հմտություն, եթե դուք ցանկանում եք նիհարել և չեք պատկերացնում ձեր կյանքն առանց քաղցրի կերեք ձեր քաղցրավենիքներն առավոտյան, այլ ոչ թե երեկոյան: Քանի որ դուք օրվա ընթացքում կկարողանաք կորցնել ձեր կողմից ավելացրած կալորիաները: Ճիշտ նիհարելու համար լավ է ուտել շուտ շուտ, բայց քիչ: Թող նախաժաշը և ճաշը լինեն ամենահագեցածը, իսկ ընթրիքը թող լինի ավելի թեթև: Մի օգտագործեք երեկոյան այնպիսի ուտեստներ, որոնք ուշ են մարսվում և որոնք ծանր են ստամոքսի համար: Օրինակի համար տապակած միս, սունկ, թխվածքներ և այլն: Դա կապված է նրա հետ, որ գիշերը նյութափոխանակությունը շատ դանդաղ է կատարվում: Բացի դա, նման ուտելիքից հետո, առավոտյան ձեզ մոտ կարող է գլխացավ առաջանալ, կամ ընդհանրապես չկարողանաք քնել: Ընթրիքին կարելի է ուտել ձուկ, խաշած միս, մի քանի ծովային ուտեստներ և բանջարեղեն: Նրանք կարող են մարսվել 2-3 ժամում, հետևաբար գիշերը օրգանիզմը կարող է հանգստանալ: Ընթրել փորձեք ոչ շատ ուշ, մոտավորապես ժամը 6-7:

Կերեք շատ բանջարեղեն և մրգեր, քանի որ նրանց մեջ շատ վիտամիններ կան: Բայց հիշեք, որ ոչ բոլոր մրգերն են նպաստում նիհարելուն: Օրինակ բանանի մեջ և թզի մեջ շատ շաքար կա: Սակայն մի շտապեք հանել այս մրգերը ձեր ցուցակից: Չնայծ դրան, նրանք շատ օգտակար են, բայց ամեն ինչ չափի մեջ է լավ: Կերեք մեկ բանան օրը, բայց կերեք շատ խնձոր, գազար և նարինջ: Ուտելով միրգ և բանջարեղեն, չի նշանակում, որ պետք է միս չուտել: Մեր սնվելը պետք է առողջարար լինի, քանի որ օրգանիզմը պետք է ստանա անհրաժեշտ վիտամիններ: Փոխարինեք տապակած միսը խաշած մսով: Յուղոտ խոզի միսը փոխարինեք ձկով կամ հավի մսով և այլն:

Ամենալավ գաղտնիքը տնային պայմաններում նիհարելու համար ջուրն է: Նախքան ուտելը 30-40 րոպե շուտ խմեք ջուր, լավ է, որ ջուրը լինի տաք: Դա մի փոքր կլցնի ձեր ստամոքսը և դուք ավելի քիչ կուտեք: Եթե չեք կարողանում հրաժարվել հացից ընդհանրապես, այդ դեպքում ավելի լավ է փոխարինեք սպիտակ հացը սև հացով: Թեյը խմեք ոչ թե անմիջապես ուտելուց հետո, այլև 20-30 րոպե հետո: Քանի որ 30 րոպե հետո է օրգանիզմը գիտակցում, որ հագեցած է և թեյի հետ արդեն չեք ցանկանա քաղցր որևէ բան ուտել:

Ընդհանրապես լավ է թեյը խմել առանց շաքարավազի, իսկ սև թեյը փոխարինեք կանաչ թեյով: Քանի որ կանաչ թեյը եռացնելուց հետո պահպանում է օգտակար հատկանիշները: Կանաչ թեյը նաև լավացնում է արյան շրջանառությունը, և դուրս է գալիս խոլեստերինը և վտանգավոր աղերը: Սակայն հիշեք, որ կանաչ թեյը վտանգավոր է հղի կանանց համար: Սակայն որքան էլ խոսենք սնվելու մասին նիհարելու ամենալավ տարբերակը համարվում է ֆիզիկական աշխատանքը: Եթե շատերը զլանում են վարժություններ կատարել, ապա պարը կարող է հիանալի ձևով փոխարինել այդ ամենին: 30-60 րոպե պարը կդարձնի ձեզ ավելի թեթև և ճկուն:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ