Վնասակար սովորույթներ, որոնք փչացնում են իրանի գեղեցկությունը

Վնասակար սովորույթներ, որոնք փչացնում են իրանի գեղեցկությունը:

1. Սնվելու քաոսային ռեժիմը

Մարդու օրգանիզմի գործառնական համակարգը բարդ մեխանիզմ է, որը գործում է խստորեն` ժամ առ ժամ: Սննդի 3 կամ 4 անգամյա ընդունման խիստ գրաֆիկի հետեւելով` դուք ձեր մարմնին օգնում եք ճիշտ ռեժիմում աշխատել:

2. Նորաոճ բուսակերություն

Մարդկանց հատուկ է սեփական իմիջը ստեղծելիս ծայրահեղությունների մեջ ընկնել եւ հետեւել նորաոճ միտումների ոչ միայն հագուստի մեջ, այլեւ` սննդի:  Սննդից մսի կտրուկ եւ ամբողջական բացառումը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը, այդ պատճառով անհամեմատ ավելի օգտակար եւ սննդարար կլինի ճաշացանկը սահմանափակել ձկնամթերքով եւ մսի ոչ ճարպոտ տեսակներով:

3. Հացի բացառումը

Հետեւելով «անհաց» սննդակարգի` չարժե հացն ամբողջությամբ եւ լիովին բացառել: Սեւ հացը, ինչպես նաեւ ամբողջական ցորենից հացը այն տեսակներն են, որոնք օգնում են կարգավորել մարսողության գործընթացները եւ օրգանիզմը հարստացնել  շատ օգտակար միկրոտարրերով:

4. Առանց սպորտի ապրելը

Առողջ մարմնում առողջ հոգի: Սեփական մարմնին հոգ տանելով` դուք հոգ եք տանում նաեւ ձեր հոգեբանական վիճակին: Նույնիսկ կես ժամով տնից դուրս գալն առույգացնում է եւ դրանով դրականորեն է ազդում օրգանիզմի եւ ընդհանուր տրամադրվածության վրա:

5. Ալկոհոլային խմիչքի չարաշահումը

Առողջ կենսակերպ վարելիս շատ կարեւոր է ոսկե միջինին հետեւել ոչ միայն սննդի մեջ, այլեւ ըմպելիքներում, հատկապես եթե խոսքն ալկոհոլի մասին է:

Այսպես, երբեմն չորս տեսակի կարմիր գինի օգտագործելով` դուք կարգավորում եք նյութափոխանակությունը: Բարձր կալորիական ըմպելիքների չարաշահումը  (ալկոհոլային կոկթեյլներ եւ գարեջուր) կվնասի առողջությանը եւ ավելորդ կգ-ներ կավելացնի:

6. Սոուսների հանդեպ մեծ սերը 

Սոուսների բոլոր սիրահարները պետք է հիշեն, որ սոուսները, ինչպես եւ ալկոհոլն իրենց մեջ շատ կալորիաներ են թաքցնում: Բայց պետք չէ վշտանալ: Սննդից սոուսների լիակատար բացառումը ավելորդ է:   Սոուսներ ընտրելիս նախապատվությունը տվեք բանջարեղենայիններին եւ շատ մի օգտագործեք սերուցքայիններ, որոնք ընդամենը մեծացնում են քաշի ավելացման ռիսկը:

7. Ճարպերի լիակատար բացառում

Սննդից ճարպերի բացառումը մարկետինգի եւս մեկ հնարք է, որը հեշտորեն շփոթեցնում է ինտերնետի անտեղյակ օգտատերերին:  Իդեալական սննդակարգ փնտրելիս անհրաժեշտ է «ոչ» ասել ֆաստֆուդի բոլոր տեսակներին եւ հրուշակեղենային արտադրանքին, սակայն  ոչ մի դեպքում չի կարելի հրաժարվել ձկների կարմիր տեսակից, ձիթապտղի յուղից, ընկույզից եւ ավոկադոյից: Այդ մթերքները  չափից շատ օգուտներ են պարունակում նրանց համար, ով նիհարելու գործընթացում է:

8. Ամեն օր վարսակի փաթիլներ ուտելը

Իրարանցման ժամանակակից աշխարհում բարդ է ավելորդ ժամ առանձնացնելը լիարժեք նախաճաշ պատրաստելու համար: Դա այն պատճառներից մեկն է, որի համար մարդկանց հատուկ է չարաշահել հընթացս ուտվող սնունդը: Դրա տեսակներից մեկը փաթիլներն են, որոնք շաքարի բարձր գործակից են պարունակում, ինչը հաճախակի օգտագործվելու դեպքում անպայման իր հետքն է թողնում կազմվածքի վրա:  Հիշեք այդ մասին` արագ նախաճաշ պատրաստելիս, եւ փաթիլների տուփի փոխարեն, նախապատվությունը տվեք մեղրով վարսակին եւ մրգերին:

9. «Լայթ» մթերքներ

«Զրո կալորիաներ` զրո խնդիրներ»-ը ժողովրդականություն վայելող կարգախոս է, որով առաջնորդվել են դիետիկ մթերքի շատ երկրպագուներ:   Սակայն ոչ բոլորը գիտեն, որ դիետիկ եւ «լայթային» մթերքները նույնը չեն:  Ճարպազուրկ սնունդ օգտագործելով`  դուք ձեր օրգանիզմը թունավորում եք օսլայով,  E-հավելումներով, արհեստական քաղցրացուցիչներով, խտացուցիչներով եւ այլ վնասակար քիմիայով: Հետեւեք բաղադրությանը եւ ճիշտ սնվեք:

10. Պանիրը լավագույն ընկերն է

Որքան էլ պանիր սիրեք, հիշեք, որ ամեն ինչ չափի մեջ է լավ, հատկապես երբ խոսքը վերաբերում է բարձր կալորիաներին: Հենց այդ պատճառով չարժե չարաշահել պանիրը, ավելի լավ է սահմանափակվել մի քանի բարակ կտորով` նախաճաշին կամ լանչին:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ