Հնարավո՞ր է արդյոք ծխելը թողնելով վերականգնել սրտի վնասվածությունը

Ծխողներն ավելի թույլ սիրտ ունեն, քան չծխողները, ասվում է ESC 2022 կոնգրեսում ներկայացված հետազոտության մեջ։ Սրտի որոշ ֆունկցիաներ վերականգնվել են, երբ մարդիկ հրաժարվել են այդ սովորությունից, գրում է Medical Xpress-ը։

«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ ծխելը նաեւ սրտի հաստացման եւ թուլացման է հանգեցնում: Դա նշանակում է, որ ծխողների արյան ծավալն ավելի քիչ է սրտի ձախ փականում եւ ավելի քիչ ուժ՝ այն դեպի օրգանիզմի մնացած հատված մղելու համար: Որքան շատ եք ծխում, այնքան սրտի աշխատանքը վատանում է»,- ասում է հետազոտության հեղինակ բժիշկ Եվա Հոլտը Կոպենհագենի Հերլեւ եւ Գենտոֆտե հիվանդանոցից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ծխախոտն ամեն տարի ավելի քան ութ միլիոն մարդ է սպանում։ Ծխելը պատասխանատու է բոլոր հնարավոր մահացությունների 50 տոկոսի համար, որոնց կեսը պայմանավորված է աթերոսկլերոտիկ սրտանոթային հիվանդություններով, ինչպիսիք են սրտի կաթվածը եւ ինսուլտը:

Նոր հետազոտությանը մասնակցել է 20-ից 99 տարեկան առանց սրտանոթային հիվանդությունների 3874 մարդ: Ծխելու պատմության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու եւ կյանքի ընթացքում ծխած ծխախոտների քանակը հաշվարկելու համար ինքնուրույն լրացվող հարցաթերթ է օգտագործվել: Մեկ տուփ- տարին սահմանվում է որպես 20 ծխախոտ օրական մեկ տարվա ընթացքում:

Մասնակիցները սրտի ուլտրաձայնային հետազոտություն են անցել, որը կոչվում է էխոկարդիոգրաֆիա, որը տեղեկատվություն է տալիս դրա կառուցվածքի եւ այն մասին, թե որքան լավ է այն աշխատում:

Հետազոտողները համեմատել են էխոկարդիոգրաֆիայի գնահատականները ներկայիս ծխողների եւ երբեք չծխողների մոտ՝ տարիքի, սեռի, մարմնի զանգվածի ինդեքսով, հիպերտոնիայի, բարձր խոլեստերինի, շաքարախտի եւ թոքերի ֆունկցիայի համապատասխանությունից հետո:

«Մենք պարզեցինք, որ ծխելը եւ ծխելու տարիների փորձը կապված են սրտի ձախ փականի՝ սրտի ամենակարեւոր մասի կառուցվածքի եւ ֆունկցիայի վատթարացման հետ: Ավելին, մենք պարզեցինք, որ 10 տարվա ընթացքում նրանք, ովքեր շարունակել են ծխել, ավելի հաստ, ավելի ծանր, ավելի թույլ եւ ավելի վատ սիրտ են ունեցել՝ նրանց համեմատած, ովքեր երբեք չեն ծխել, եւ նրանց համեմատ, ովքեր այդ ժամանակահատվածում թողել են ծխելը», – նշել է դոկտոր Հոլթը:

«Լավ նորությունն այն է, որ վնասների մի մասը կարելի է վերականգնել՝ թողնելով ծխելը»,- եզրափակեց գիտնականը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Ինչ ինտիմ խնդիրներ են ի հայտ գալիս կանանց մոտ և ինչպես պայքարել դրանց դեմ
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
Կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքից (Video)
Թեստ․ Կկարողանա՞ք ճիշտ նշել օտարածին բառերի հայերեն տարբերակը
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
Քրեական աշխարհի ներկայացուցչի գերեզմանոցում տեղադրվել են նրա և իր Audi Q5 մեքենայի բրոնզե քանդակները (Photo)
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այս նկարում տարօրինակ բան կա. 5 հոգուց միայն 1-ն է կարողանում գտնել այն
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Թեստ․ Հասկանում ե՞ք գյումրվա բարբառը, եկեք ստուգենք
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Ինչ ինտիմ խնդիրներ են ի հայտ գալիս կանանց մոտ և ինչպես պայքարել դրանց դեմ
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
Թեստ․ Եթե կարողանաք ճիշտ պատասխանել 10-ից 8 հարցին, ուրեմն հալալ է ձեզ