Սափրո՞ւմ եք ցայլքը, կարդացեք սա

Ցայլքը սափրող մարդկանց մեկ քառորդից ավելին տառապում է կտրվածքներից, այրվածքներից ու ցանից, պարզել են Սան Ֆրանցիսկոյի Քալիֆորնիական համալսարանի մաշկաբանները։

Մասնագետները ենթադրում են, որ ցայլքի մազերն անվտանգ հեռացնելու մասին խորհուրդները հավանաբար կօգնեն նվազեցնել վնասվածքների մակարդակը։

JAMA Dermatology ամսագրում հրապարակված հոդվածում ասվում է, որ մաշկաբանները հարցում են իրականացրել 7570 մարդու շրջանում, որոնցից 5674-ը հայտնել են, որ այս կամ այն ձեւով հեռացնում է ցայլքի մազերը։

Նրանց  94 տոկոսը դա ինքնուրույն է անում՝ չօգտվելով գեղեցկության սրահների ծառայություններից։

Մազերը հեռացնողների մեկ քառորդից ավելին տհաճ հետեւանքների է բախվել։

Հիմնականում, դեպքերի 61 տոկոսում, խոսքը կտրվածքների մասին է։

Երկրորդ տեղում ( 23 տոկոս) այրվածքներն են՝  մեղրամոմով մազերը հեռացնելու հետեւանքով։

Դեպքերի 12 տոկոսում հարցման մասնակիցները տառապում էին ցանից։

Բացի այդ՝ գրեթե յուրաքանչյուր տասներորդը նշել է, որ մազերը հեռացնելուց հետո իր մոտ ինֆեկցիոն բորբոքում է սկսվել։

1․5 տոկոսը ստիպված է եղել դիմել բժշկի, որպեսզի վերացնի սափրման անախորժ հետեւանքները։ Ընդ որում նրանց գրեթե կեսին վիրահատական միջամտություն է պահանջվել, աբսցեսի բացում եւ այլն։

Տղամարդկանց շրջանում առավել տարածված են ամորձապարկի կտրվածքները, որոնցից դժգոհել են հարցման մասնակիցնրեի 67 տոկոսը։ 35 տոկոսը հայտնել է սեռանդամի կտրվածքի մասին, 29 տոկոսը՝ ցայլքի։ Իսկ կանայք, հակառակը, հիմնականում ցայլքն են վնասում (51 տոկոս)։ Ազդրերի ներքին մակերեսի կտրվածքները հանդիպում են 45 տոկոսի մոտ, հեշտոցի կտրվածք՝ 43 տոկոսի մոտ, հեշտոցի ու սրբանի միջեւ հատվածում ՝ 13 տոկոսի մոտ ու բուն սրբանի կտրվածք՝ 6 տոկոսի մոտ։

«Ածելիները ամենաշատ վնասվածքների պատճառն էին, բայց հավանաբար որովհետեւ դրանք ավելի հաճախ են գործածվում,- նշում է ուրոլոգ Բենջամին Բեյերը, հետազոտության հեղինակներից մեկը,- Էլեկտրական ածելիները նվազ տրավմատիկ են, բայցեւ նվազ գործածական, քանի որ լավ չեն սափրում».

Ավելի վաղ հետազոտողների մեկ այլ թիմ հարցում էր իրականացրել 3316 կանանց շրջանում, որպեսզի պարզի, թե ինչու են նրանք հեռացնում ցայլքի մազերը։

Պարզվել է, որ կեսից ավելին դա անում է հիգիենիկ նկատառումներով։ Սակայն հիգիենայի նման ընկալումը հակասում է փաստերին։

Մարդիկ, ովքեր հեռացնում են ցայլքի մազերը, 70 տոկոսով հաճախ են բախվում սեռավարակների ու 90 տոկոսով հաճախ՝ ցայլքային ոջիլների խնդրին։

Յուրաքանչյուր հինգերորդ կին մազերը հեռացնում է հանուն իր զուգընկերոջ, ոմանք էլ պնդում են, որ առանց մազերի իրենց ավելի սեքսուալ են զգում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Ինչ ինտիմ խնդիրներ են ի հայտ գալիս կանանց մոտ և ինչպես պայքարել դրանց դեմ
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Հաստ աղիի քաղցկեղի ամենաարտասովոր ախտանշանը, որը ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքից (Video)
10 սխալ, որոնցով կանայք քայքայում են տղամարդու սերը
Քրեական աշխարհի ներկայացուցչի գերեզմանոցում տեղադրվել են նրա և իր Audi Q5 մեքենայի բրոնզե քանդակները (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այս նկարում տարօրինակ բան կա. 5 հոգուց միայն 1-ն է կարողանում գտնել այն
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Թեստ․ Հասկանում ե՞ք գյումրվա բարբառը, եկեք ստուգենք
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Ինչ ինտիմ խնդիրներ են ի հայտ գալիս կանանց մոտ և ինչպես պայքարել դրանց դեմ
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
Թեստ․ Եթե կարողանաք ճիշտ պատասխանել 10-ից 8 հարցին, ուրեմն հալալ է ձեզ