Պարույր Սևակ. «Երբ աչքերն են սառում»

Մենակություն բառից դողդողում է օդը իմ սենյակի:
Ու ես հասկանում եմ,
Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը…

…Երբ աչքերն են սառում՝
Ասում են, թե՝ ա՛յ-ա՛յ՝ մարդ է գալու:
Բայց դա եթե սուտ չէ,
Ապա բարություն է,
Որ ծնվել է միայն խեղճությունից:
Իմոնք էլ են սառում:
Սակայն դու չե՜ս գալու:
Դու չե՜ս կարող: Գիտե՜մ:
Եվ օդը սենյակիս
Պիտի շարունակի մենակություն բառից անվերջ դողալ՝
Հարուցելով իմ մեջ այն միտքը հին,
Թե վիհերը գուցե նրա համար են լոկ,
Որ մարդ ներքև նետվի:

Իսկ թե վիհերն իրոք նրա համար են լոկ,
Որ մարդ ներքև նետվի՝
Այդ դեպքում ես
Ինչպե՞ս անեմ.
Կո՛ւժ չեմ,
Կուժկոտրո՜ւկ եմ.
Չե՛մ կոտըրվում, միայն փետըրվո՜ւմ եմ,
Եվ դրանից արդեն ես հոգնել եմ,
Ինչպես թուղթն է հոգնել իմ ջանքերից՝
Հեռվից-հեռու ասել քեզ երկու բառ,
Որ կարող է նո՛ւյնքան ինձ թարգմանել,
Որքան թարգմանում է ինքնաթիռին հավը…

Սուտ կա, որ ճիշտ արժե:
Ու ես հավատում եմ մեր հնարած ստին,
Թե չենք կորցնի իրար:

Վախ կա, որ մահ արժե:
Ու ես վախենում եմ, թե կհաղթի կյանքը,
Եվ կմնամ ցավի խեղճ պատմաբան միայն:

Ու, վերջապես, քայլ կա, որ հենց թռիչք արժե:
Եվ ինձ դուրս եմ քաշում իմ մտքերի միջից,
Ինչպես առողջ ակռան բերանից են քաշում:

Բայց հոգնել եմ արդեն
Եվ հոգնել եմ այնքան,
Որ չեմ զգում ոչի՜նչ,
Ցա՛վ չեմ զգում անգամ:

Ա՜յ թե հնար լիներ չզգալ նաև,
Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը…

03.X.1961թ.
Երևան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Փնտրեք ձեր մարդկանց»
«Ի՜նչ շքեղություն է՝ նորաձև չլինելը»
«Ես ուզում եմ ապրել մարդկանց հետ, ովքեր շատ մարդասեր են»
Գաբրիել Գարսիա Մարկես․ Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին․ Մեջբերումներ
Վարդգես Պետրոսյան․ «Ինչու են շուտ մեռնում ծաղիկները»
Բարի հեքիաթ․ «Չարաճճի փղիկը»

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․