Բարի հեքիաթ․ «Չարաճճի փղիկը»

Ինչպես գիտեք, աշխարհի ամենամեծ կենդանիները՝ փղերը, ապրում են Աֆրիկայում։ Նրանք ոչ միայն հայտնի են իրենց մեծությամբ, այլև սավաննայում ամենաբարեկիրթ ու հնազանդ զավակներն են։ Փղիկները, որպեսզի չկորչեն և մայրիկին ու հայրիկին չանհանգստացնեն, զբոսանքի ժամանակ իրենց փոքրիկ կնճիթով միշտ բռնում են մայրիկի պոչից։

Բայց այսօր մենք կպատմենք մի անհնազանդ փղիկի մասին։

Մի անգամ փղերը ողջ ընտանիքով դուրս եկան զբոսանքի։

– Հանկարծ հեռու չգնաս,- փղիկին ասաց մայրիկը։ Նա գիտեր իր զավակի անհնազանդ բնավորության մասին ու շատ անհանգիստ էր այդ պատճառով։ – Դու դեռ շատ փոքր ես, կմոլորվես։

– Լավ,- համաձայնեց փղիկն ու սկսեց վայելել բանանները, որոնք հայր փիղն իր երկար կնճիթով քաղում էր։

Հանկարծ ասես մի փոքրիկ ծիածան հայտնվեց նրա առաջ։ Փղիկը բարձրացրեց գլուխը։ Այդ ճպուռի թևերն էին ծիածանի նման շողշողում արևի ճառագայթների տակ։ Մոռանալով ամեն ինչի մասին, չլսելով ծնողների անհանգիստ կանչերը` փղիկը վազեց ճպուռի հետևից։ Նա շատ էր ուզում բռնել այդ «արևային նապաստակին»։ Իսկ ճպուռը թռչկոտելով անհետացավ բարձր խոտերի մեջ։ Փղիկը ստիպված կանգ առավ։

«Ինչո՞ւ ես երբեք չեմ լսում մայրիկին,- մտածեց նա` մացառուտների մեջ առաջ գնալով։ – Ինչպե՞ս հիմա գտնեմ այն արահետը, որով վազում էի։ Ինչպե՞ս վերադառնամ հայրիկի ու մայրիկի մոտ։»

Փղիկն արդեն պատրաստվում էր լաց լինել, երբ թփերի հետևից աղիողորմ ճիչ լսեց։ Մոռանալով իր դժբախտության մասին` վազեց դեպի թփերը՝ իմանալու, թե ի՞նչ է պատահել։ Ու ծառի տակ տեսավ փոքրիկ թութակին։

– Ի՞նչ է պատահել,- հարցրեց փղիկը։

– Մայրիկն ինձ թույլ չի տալիս թռչել, բայց երբ նա տանը չէր, ես փորձեցի…

– Ու չլսեցիր մայրիկին,- փղիկն իր կնճիթի օգնությամբ զգուշորեն բարձրացրեց փոքրիկ թութակին ու տեղավորեց բնի մեջ։

– Շնորհակալ եմ, – ասաց թութակը։

– Ես եմ քեզ շնորհակալ,- պատասխանեց փղիկը։

Փղիկը թփերի արանքում արահետ տեսավ։ Արահետով նա առաջ վազեց` հույս ունենալով, որ ի վերջո կգտնի հայրիկին ու մայրիկին։ Արահետը ձգվում էր թփերի ու ծառերի միջով։ Թվում էր, թե ուր որ է` կհասնի ծնողներին, բայց դրա փոխարեն փղիկը հասավ մարգագետնին։

Փղիկն էլ չդիմացավ ու սկսեց լաց լինել։ Նա քայլում էր` չիմանալով թե ուր, ինքն իրեն կշտամբելով, որ չի լսել մայրիկին։ Հանկարծ ինչ-որ մեկի լացի ձայնը լսեց։

«Մի՞թե, բացի թութակից, ինձ նման ուրիշ մեկն էլի չի լսել ծնողներին»,- մտածեց փղիկը։

Մի քիչ առաջ գնալով` հանդիպեց կորյունին։

– Ինչո՞ւ ես լաց լինում,- հարցրեց փղիկը։ – Մոլորվե՞լ ես։

– Չէ, չեմ մոլորվել,- արցունքների միջից պատասխանեց կորյունը։ – Ծնողներս ինձ թույլ չեն տալիս վազել մացառախոզերի հետևից։ Իսկ ես նրանց չլսեցի ու վազեցի։ Մացառախոզն իր երկար ու սուր փշերով ծակեց իմ երկու թաթերը, ու հիմա ես չեմ կարող վերադառնալ տուն։

Փղիկն անմիջապես մոռացավ իր դժբախտության մասին։

– Մի՛ լացիր, ես քեզ կօգնեմ։

Նա ծնկի իջավ, կորյունը բարձրացավ նրա մեջքին։ Փղիկը նորից կանգնեց։

– Հրաշալի է, – ուրախացավ կորյունը։ – Վերևից լավ է երևում ճանապարհը։

Նրանք արագ հասան առյուծների տուն, և կորյունը պառկեց հանգստանալու։

– Շատ շնորհակալություն, փղի՛կ, դու ինձ շա՜տ օգնեցիր։

– Խնդրե՜մ,- տխուր պատասխանեց փղիկը։ – Կարևորը` արդեն տանն ես։ Ո՜նց կուզեի ես էլ տանը լինել… Վա՜յ, արահետ…

Եվ իրոք, ճյուղերի մեջ արահետ երևաց։ Այս անգամ այն լավ տրորված ճանապարհ էր։ Այն չէր ոլորվում, այլ ձգվում էր ուղիղ-ուղիղ ու կարծես փղիկին ասում. «Մի վախեցիր, ես քեզ կտանեմ քո ծնողների մոտ»։

Փղիկն այնպես ոգևորված առաջ նետվեց, որ հազիվ հասցրեց կանգ առնել առջևում բացված լճակի մոտ։ Լճակի մեջ հուսահատ շարժվում էր փոքրիկ ռնգեղջյուրը՝ փորձելով ափ դուրս գալ։ Նրան հետևից գետաձիուկն էր հրում, բայց նրանց ոչինչ չէր հաջողվում. ափը շատ լպրծուն էր։

Առանց մտածելու փղիկն իր կնճիթով բռնեց ռնգեղջյուրի եղջյուրից ու ամբողջ ուժով հետ գնաց։ Գետաձին շարունակում էր հետևից հրել։ Վերջապես հաջողվեց ռնգեղջյուրին ափ հանել։

Շունչը տեղը բերելով` փղիկը հարցրեց փոքրիկ ռնգեղջյուրին.

– Ինչո՞ւ էիր մտել լճակը, եթե լողալ չգիտես։ Կարող էիր խեղդվել…

– Մայրիկս թույլ չի տալիս առանց իրեն լճի մոտ գամ, բայց մենք գետաձիու հետ վիճեցինք, թե մեզնից ով է ավելի արագ վազում։ Վազեցինք այն արահետով, որով գետաձիերն ու ռնգեղջյուրները գնում են լողալու։ Ես չհասցրեցի ժամանակին կանգ առնել ու ընկա ջուրը։ Լավ է, որ գետաձիուկը լողալ գիտեր։ Բայց եթե դու չգայիր լողալու…

– Ես լողալ չեմ ուզում,- տխուր պատասխանեց փղիկը։ – Ես մոլորվել եմ։ Չլսեցի ծնողներիս, վազեցի ճպուռի հետևից ու հիմա չգիտեմ` որտեղ փնտրեմ նրանց։

– Տեսնո՞ւմ ես, լճի կողքով արահետ է գնում,- ասաց գետաձիուկը։ – Այն բարձրանում է դեպի բլուր։ Քիչ առաջ այն կողմից փղերի ձայներ էին լսվում։ Ինձ թվում է` քեզ էին կանչում։

– Իրո՞ք։ Շնորհակա՜լ եմ, գետաձիուկ։ Ցտեսությո՜ւն,- ու փղիկը նետվեց դեպի արահետը։ Բարձարանալով բլուրի վրա` նա տեսավ ծնողներին։

– Մայրիկ, հայրիկ, վերջապես գտա ձեզ։ Հիմա ես միշտ կլսեմ ձեզ։

– Իսկ ինչպե՞ս գտար մեզ,- հարցրեց հայրիկը։

– Ես ամբողջ ժամանակ օգնում էի նրանց, ովքեր ևս հայտնվել էին դժբախտության մեջ՝ իրենց անհնազանդության պատճառով։ Եվ ամեն անգամ իմ առաջ արահետ էր բացվում։ Այն ինձ հեռացնում էր, բայց նաև բերում ձեզ մոտ։ Բայց քանի դեռ ձեզ էի փնտրում, սովորեցի օգնել ուրիշներին։ Իսկ նրանք օգնեցին ինձ ձեզ գտնել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Բարի հեքիաթ․ «Չարաճճի փղիկը»
Համո Սահյան. «Հայաստան ասելիս»
Պարույր Սևակ. «Երբ աչքերն են սառում»
Լավագույն մեջբերումները Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմից
Պարույր Սևակ․ «Անկեղծ ասած»

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Անունների նշանակությունը. ի՞նչ նշանակություն ունի Ձեր անունը
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Ավտովթարի հետևանքով մահացել է իմ ընկերը․ Հովհաննես Ազոյան (Photo)
Արգանդի վզիկի քաղցկեղի 5 ախտանշաններ, որոնք կանայք չպետք է արհամարհեն
Ի՞նչ կտրականապես չի կարելի անել սեքսի ժամանակ (Ցուցակ)
Ի՞նչ է տեղի ունենում մարմնի հետ, երբ սեքսով չեք զբաղվում
Եթե այս ԹԵՍՏՈՒՄ կարողանաք հավաքել թեկուզ 7/10, ապա Ձեր գիտելիքներով կարող եք զարմացնել
Գիտնականները պարզել են, թե ինչն է կանանց հասցնում գերագույն հաճույքի
Մենք այս նկարը տվել ենք տարբեր IQ ունեցող 50 մարդկանց. նրանցից միայն 7 կարողացան գտնել ՍԽԱԼԸ

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ո՞րն է տղամարդուն գայթակղելու ամենապարզ միջոցը
ԹԵՍՏ․ Որքա՞ն ժամանակ ձեզանից կպահանջվի 237 թիվը գտնելու համար
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները
Թեստ․ Հարցեր գիտունիկների համար
Ո՞ր երաժշտությունն է ազդում սեռական մերձեցման տևողության վրա
ԹԵՍՏ․ Պատկերված իրավիճակում ո՞ր վարորդին է թույլատրվում անցնել խաչմերուկը
Անմեղ թվացող սովորություն, որը սպանում է լիբիդոն
ԹԵՍՏ․ Ի՞նչն է ճիշտ, ի՞նչը՝ սուտ․․․
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց