Ձվարանի քաղցկեղի մասին հուշող արտասովոր ախտանշան, որը չի կարելի անտեսել

Առողջական ցանկացած խնդրի դեպքում մարդու օրգանիզմը միշտ նախազգուշացնում է դրանց մասին որոշակի ախտանշանների միջոցով, սակայն հաճախ մարդիկ անուշադրության են մատնում այդ ախտանշանները, ինչն էլ հանգեցնում է բավական լուրջ խանգարումների հետագա խորացման ու բարդացման։

Այնուամենայնիվ երբեմն այս ախտանշանները տարբերելն իսկապես դժվար է լինում, քանի որ որոշ դեպքերում դրանք վերագրվում են այլ հիվանդություններին ու անտեսվում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ անգամ տարածված հիվանդությունները, այդ թվում նաև քաղցկեղի տարբեր տեսակները, որոնք դասվում են մահացության հիմնական պատճառների շարքին, կարող են ուղեկցվել տարատեսակ ախտանշաններով, որոնցից որոշները բավական արտասովոր են կամ բնորոշ են հարյուրավոր հիվանդություններին, ուստի հիվանդության ախտորոշումը դժվարանում է։

Նման ախտանշաններից մեկը կարող է լինել փորափքանքը, որը հազվադեպ է մտազուգորդվում քաղցկեղի հետ, մինչդեռ իրականում կարող է պայմանավորված լինել այս հիվանդության ամենավտանգավոր տեսակներից մեկով՝ ձվարանի քաղցկեղով։ Ամերիկյան ուռուցքաբանական միության կանխատեսումներով՝ 2021 թվականին այս հիվանդությունը կախտորոշվի ավելի քան 21 հազար կնոջ մոտ, որոնցից շուրջ 14 հազարի կյանքը չի հաջողվի փրկել։ Ինչպես նշում են մասնագետները, ձվարանի քաղցկեղն ավելի հաճախ է մահվան պատճառ դառնում, քան կանանց վերարտադրողական համակարգն ախտահարող քաղցկեղի այլ տեսակները, ինչն էլ պայմանավորված է նրանով, որ այն շատ հաճախ չախտորոշված է մնում։

Մոֆիթի օնկոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ձվարանի քաղցկեղի դեպքում նկատվող փորափքանքը պայմանավորված է լինում հեղուկի կուտակմամբ։ Այս ախտանշանը կարող է ի հայտ գալ, եթե քաղցկեղն ախտահարել է ներքին օրգանները պատող որովայնամիզն ու դրանում սկսել է հեղուկ կուտակվել։ Բացի այդ, ձվարանի քաղցկեղը կարող է դառնալ ավշային հանգույցերի խցանման պատճառ ու բարձրացնել զարկերակային ճնշումը, ինչը կարող է հանգեցնել ստամոքսի շուրջն ավելորդ հեղուկի կուտակման։

«Փորափքանքի ու հագեցածության մշտական զգացումը ձվարանների քաղցկեղի ամենատարածված վաղ ախտանշաններից է», – նշել են Ռաշի համալսարանին կից գործող Բժշկական կենտրոնի փորձագետները՝ շեշտելով, որ որովայնի մեծացմամբ ուղեկցվող փորափքանքը միայն հաստատում է այդ խնդրի առկայությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
Ինչպես հաղթել ձեր ամենամեծ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ձեր ծուլությանը
Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա
Ցանկանո՞ւմ եք մեկընդմիշտ փոխել Ձեր կյանքը դեպի լավը, կարդացեք ՍԱ
Ամենը, ինչ պետք է իմանան կանայք տղամարդկանց մասին․․․
Ինչպես մաքրել և վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ինչու՞ են կանայք դավաճանում
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
ԹԵՍՏ․ Փորձեք 10 վայրկյանում կգտնել բոլոր 3 տարբերությունները
Ինչպես հաղթել ձեր ամենամեծ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ձեր ծուլությանը
Ինտելեկտուալ թեստ․ Կկարողանա՞ք բոլոր հարցերին ճիշտ պատասխանել
Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա
Հետաքրքիր գլուխկոտրուկներ՝ zNews-ի գիտակների համար
Զգո՞ւմ եք, որ նրա համար ոչինչ չարժեք, բայց չե՞ք կարողանում հեռանալ նրանից, կարդացեք ՍԱ․․․
Կկարողանա՞ք գտնել այս բոլոր հանելուկների պատասխանները․ Փորձե՞նք․․․