Ինչ լուրջ հիվանդության նախանշան է կոպերի վրա առաջացած դեղին գնդերը

Եթե դուք դեղին հետքեր, ճարպագնդեր եք նկատում ձեր կոպերի վրա, ապա անմիջապես մի վազեք կոսմետոլոգի մոտ:

Դուք պետք է ոչ թե հեռացնեք այդ տգեղ թերությունը, այլ պետք է վերացնեք դրա առաջացման պատճառը:

Համաձայն բրիտանական բժշկական ամսագրում հրատարակված հետազոտությունների՝ սրտային հիվանդությունների և դեղին հետքերի, որոնց գիտական անունը քսանտելազմա է, մեջ կապ գոյություն ունի:

Քսանտելազմաների և սրտային հիվանդությունների միջև կապը

Քսանտելազմաներ կարող են առաջանալ և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ, դրանք առավել հաճախ հանդիպում են 40 տարեկանից հետո: Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ դեղին բշտիկները հանդիսանում են խոլեստերինի կուտակումներ: Դրանք ոչ մի կերպ չեն ազդում տեսողության վրա, փափուկ են և ցավոտ չեն, այդ պատճառով էլ շատերն անտեսում են դրանք:

Ոմանք նախընտրում են հեռացնել քսանտելազմաները, քանի որ դրանք էսթետիկ տեսք չունեն, բայց դրա հետ մեկտեղ, նույնիսկ չեն էլ ենթադրում, որ դա օրգանիզմի կողմից շատ կարևոր ազդանշան է: Հենց այդ պատճառով էլ, նույնիսկ հեռացնելուց հետո, դրանք նորից առաջանում են, կարծես հիշեցնում են այն մասին, որ պետք է սկսել բուժել հիմնական պատճառը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ քսանտելազմա ունեցող 12745 հետազոտված մարդկանցից բոլորի մոտ մեծ է եղել ինֆարկտի ռիսկը, սրտային հիվանդությունների առաջացման ռիսկը և նրանց մոտ մահացության աստիճանը շատ բարձր է եղել:

Երկարամյա հետազոտություններն ապացուցել են, որ քսանտելազմաները հանդիսանում են հետևյալ հիվանդությունների նախանշաններ. Սրտի կաթված, սրտի իշեմիկ հիվանդություն, աթերոսկլերոզի բարդ ձևեր:

Ի՞նչ անել

Եթե դուք դեղնավուն հետքեր եք նկատել ձեր ներքին և վերին կոպերի վրա, ժամանակն է բժշկի դիմելու: Ճիշտ ժամանակին զբաղվեք այդ հարցով՝ բարդություններից և վատ հետևանքներից խուսափելու համար: Ուշադիր եղեք ձեր օրգանիզմի տված ազդանշաններին:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
Ինչպես հաղթել ձեր ամենամեծ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ձեր ծուլությանը
Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա
Ցանկանո՞ւմ եք մեկընդմիշտ փոխել Ձեր կյանքը դեպի լավը, կարդացեք ՍԱ
Ամենը, ինչ պետք է իմանան կանայք տղամարդկանց մասին․․․
Ինչպես մաքրել և վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ապացուցեք, որ չեք մոռացել այն ամենը, ինչ սովորել եք դպրոցում
ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
ԹԵՍՏ․ Փորձեք 10 վայրկյանում կգտնել բոլոր 3 տարբերությունները
Ինչպես հաղթել ձեր ամենամեծ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ձեր ծուլությանը
Ինտելեկտուալ թեստ․ Կկարողանա՞ք բոլոր հարցերին ճիշտ պատասխանել
Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա
Հետաքրքիր գլուխկոտրուկներ՝ zNews-ի գիտակների համար
Զգո՞ւմ եք, որ նրա համար ոչինչ չարժեք, բայց չե՞ք կարողանում հեռանալ նրանից, կարդացեք ՍԱ․․․