Ես միշտ սոված եմ. ինչո՞ւ և ի՞նչ անել․․․

Ժամանակ առ ժամանակ օրգանիզմը հուշում է սնուցում ստանալու անհրաժեշտության մասին քաղցի զգացման միջոցով, սակայն որոշ դեպքերում քաղցը մշտական բնույթ է կրում, ինչն էլ անհանգստության պատճառ է դառնում։

Նման դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս անպայման դիմել բժշկին, քանի որ խնդիրը կարող է պայմանավորված լինել որոշակի խանգարումներով, որոնք անտեսելը կարող է վտանգավոր լինել։

Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ մշտական քաղցի զգացումը կարող է բացատրվել ուտելուց հետո արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ անկմամբ։ Նման դեպքերում քաղցի նոպաներն ստիպում են մարդուն ավելի շատ ուտել, ինչի հետևանքով մարդը կարող է օրական հարյուրավոր ավելորդ կալորիաներ օգտագործել։

Գիտնականներն ուսումնասիրել են կանոնավոր սնվող ավելի քան 1000 մարդու արյան մեջ շաքարի մակարդակի ցուցանիշներն ու այլ ցուցանիշները, որից հետո եկել են այն եզրահանգման, որ սնվելուց հետո արյան մեջ շաքարի մակարդակի նվազումը բացատրում է, թե ինչու ոմանց չի հաջողվում ազատվել ավելորդ քաշից անգամ կալորիաների սահմանափակման դեպքում։

Գիտափորձը ցույց է տվել, որ սննդի ընդունումից հետո արյան մեջ շաքարի մակարդակի զգալի նվազման խնդրին բախվող կամավորների մոտ քաղցի զգացումն 9%-ով ավելի ուժգին էր։ Բացի այդ, նրանք 30 րոպե պակաս էին համբերում մինչ հաջորդ անգամ սնվելը, քան այն մասնակիցները, որոնց մոտ նման խնդիր չէր նկատվում։

Գիտնականները ենթադրում են, որ մարդու նյութափոխանակության համակարգի աշխատանքն ավելի լավ հասկանալը շատ կարևոր է սննդակարգի պլանավորման ու սեփական առողջության վերահսկման համար։ Հետևաբար՝ մարդիկ պետք է օգտագործեն սննդամթերքի տեսակներ, որոնք չեն հանգեցնի արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ տատանումների։ Նման մթերքի ընտրության հարցում կարող են օգնել սննդաբանները։ Միայն այդ կերպ հնարավոր կլինի հաջողության հասնել ավելորդ քաշի դեմ պայքարում, գրում է The Daily Mail-ը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
Ինչպես հաղթել ձեր ամենամեծ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ձեր ծուլությանը
Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա
Ցանկանո՞ւմ եք մեկընդմիշտ փոխել Ձեր կյանքը դեպի լավը, կարդացեք ՍԱ
Ամենը, ինչ պետք է իմանան կանայք տղամարդկանց մասին․․․
Ինչպես մաքրել և վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ապացուցեք, որ չեք մոռացել այն ամենը, ինչ սովորել եք դպրոցում
ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
ԹԵՍՏ․ Փորձեք 10 վայրկյանում կգտնել բոլոր 3 տարբերությունները
Ինչպես հաղթել ձեր ամենամեծ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ձեր ծուլությանը
Ինտելեկտուալ թեստ․ Կկարողանա՞ք բոլոր հարցերին ճիշտ պատասխանել
Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա
Հետաքրքիր գլուխկոտրուկներ՝ zNews-ի գիտակների համար
Զգո՞ւմ եք, որ նրա համար ոչինչ չարժեք, բայց չե՞ք կարողանում հեռանալ նրանից, կարդացեք ՍԱ․․․