Տագնապի ազդանշաններ, որոնք չի կարելի անուշադրության մատնել

Ձվարանների կիստաները ձվարանային գոյացություններ են, որոնց առաջացման պատճառ կարող են դառնալ հորմոնալ անհավասարակշռությունը, բորբոքային պրոցեսները, վերարտադրողական առողջության հետ կապված մի շարք խնդիրներ:

Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարևոր է ժամանակին հայտնաբերել դրանք և անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել:

Կայքը ներկայացրել է նշաններ, որոնք կարող են վկայել խնդրի առկայության մասին:

Միզարձակման փոփոխություններ

Սրանք կարող են վկայել մի խումբ առողջական խնդիրների առկայության մասին: Եթե միզելու ցանկություն ավելի հաճախ է առաջանում, երբեմն չեք կարողանում վերահսկել այդ գործընթացը, խնդիրը կարող է կիստայի առկայությունը լինել: Դիմեք մասնագետի օգնությանը:

Անոմալ արյունահոսություն

Հորմոնալ անհավասարակշռության ամենաակնհայտ նշաններից մեկը կարող է արյունահոսությունը լինել, որը կապված չէ դաշտանային ցիկլի հետ: Այդ դեպքում հարկավոր է դիմել գինեկոլոգի և խորհրդատվություն ստանալ:

Ցավ սեռական հարաբերության ընթացքում

Վարակների և բորբոքային պրոցեսների դեպքում սեռական հարաբերության ընթացքում կարող է ցավ նկատվել: Եթե այն հաճախ է ձեզ անհանգստացնում, հարկավոր է դիմել մասնագետի, ով կօգնի վեր հանել ցավի պատճառը:

Սրտխառնոց

Սրտխառնոց կարող է նկատվել նաև հորմոնալ խախտումների դեպքում, որոնք կարող են նաև կիստաների առաջացման պատճառ դառնալ:

Բորբոքում որովայնի հատվածում

Այս ախտանշանը կարող է մի խումբ գործոնների հետևանք լինել: Որովայնի փքվածությունն ու բորբոքումը տհաճ զգացողության պատճառ են դառնում, երբեմն կարող են նույնիսկ ցավով ուղեկցվել: Եթե այս ամենը տևում է մի քանի օր շարունակ, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը:

Ցավ գոտկատեղում

Այս հատվածում ցավը ոչ միշտ է վկայում մկանային խնդիրների մասին: Այն կարող է կապված լինել նաև վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրների հետ:

Քաշի անսպասելի աճ կամ կորուստ

Քաշի անսպասելի կորուստը կարող է ուրախացնել, բայց եթե դրա համար որևէ ջանք չեք գործադրել, դա կարող է վկայել որոշակի խնդիրների մասին: Տագնապի ազդանշան է նաև քաշի արագ ավելացումը: Հարկավոր է խորհրդակցել համապատասխան մասնագետի հետ՝ հասկանալու համար խնդրի պատճառները:

Մշտական հոգնածություն

Հորմոնալ հավասարակշռության խախտումը ևս կարող է քրոնիկական հոգնածության հանգեցնել: Մշտական հոգնածությունը, կենտրոնանալու դժվարություններն անհանգստանալու առիթ են. հարկավոր է հասկանալ դրանց պատճառները:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
Ինչպես հաղթել ձեր ամենամեծ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ձեր ծուլությանը
Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա
Ցանկանո՞ւմ եք մեկընդմիշտ փոխել Ձեր կյանքը դեպի լավը, կարդացեք ՍԱ
Ամենը, ինչ պետք է իմանան կանայք տղամարդկանց մասին․․․
Ինչպես մաքրել և վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ապացուցեք, որ չեք մոռացել այն ամենը, ինչ սովորել եք դպրոցում
ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
ԹԵՍՏ․ Փորձեք 10 վայրկյանում կգտնել բոլոր 3 տարբերությունները
Ինչպես հաղթել ձեր ամենամեծ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ձեր ծուլությանը
Ինտելեկտուալ թեստ․ Կկարողանա՞ք բոլոր հարցերին ճիշտ պատասխանել
Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա
Հետաքրքիր գլուխկոտրուկներ՝ zNews-ի գիտակների համար
Զգո՞ւմ եք, որ նրա համար ոչինչ չարժեք, բայց չե՞ք կարողանում հեռանալ նրանից, կարդացեք ՍԱ․․․