6 մթերք` կանանց առողջության համար

Հայտնի է, որ կնոջ առողջության համար մեծ նշանակություն ունի հորմոնալ հավասարակշռությունը:

Դժվար է գերագնահատել հորմոնների դերը, քանի որ դրանց մակարդակից է կախված քաշը, տրամադրությունը, մաշկի ու մազերի վիճակը և, ընդհանրապես, ինքնազգացողությունը:

Հորմոնների նորմալ մակարդակը պահելու և օրգանիզմին առողջ մնալուն կարող են օգնել մի շարք հասանելի և համեղ մթերքները:

Ի՞նչ պետք է կինը ավելացնի իր սննդակարգի մեջ առողջ մնալու համար.

Լոբի. բջջանյութի բարձր պարունակությունը նպաստում է նորմալ նյութափոխանակությանը: Դրա մեջ պարունակող սպիտակուցը կարող է երկընտրանք ծառայել կենդանական սպիտակուցին:

Լոբին սննդակարգում կարող է փոխարինել մսին: Այն նաև ազդում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի վրա` նպաստելով դրա իջեցմանը և ֆիտոէստրոգենների աղբյուր է, որոնք ոչ միայն նպաստում են հորմոնալ ֆոնի կարգավորմանը, այլև կնոջը հակաքաղցկեղային պաշտպանությունն են ապահովում:

Սիսեռ. այս մթերքը պարունակում է օրգանիզմի համար անհրաժեշտ 80 նյութ` վիտամիններ, հանքային նյութեր, մեծ քանակությամբ սպիտակուց: Միաժամանակ սիսեռը պարունակում է ընդամենը 120 կիլոկալորիա 100 գր-ի մեջ և կարող է դառնալ բազում համեղ ուտեստների բաղադրիչ:

Չրեր. մի փոքր ծիրանաչիրը, արմավը, չամիչը կամ սալորաչիրն օրվա մեջ բավական է օրգանիզմը կարևոր վիտամիններով և հանքային նյութերով ապահովելու համար: Դրանք պարունակում են ֆիտոէստրոգեններ և բջջանյութ, իսկ քաղցր լինելու շնորհիվ կարող են հիանալի փոխարինել կազմվածքի համար վնասակար քաղցրավենիքներին:

Կտավատի սերմ. կատարյալ մթերք նրանց համար, ովքեր հետևում են առաղջությանը և ցանկանում քաշ գցել: Դրանք պարունակում են մեծ քանակությամբ ֆիտոէստրոգեն, լիգնան, Օմեգա-3:

Ոլոռ. ինչպես և մյուս լոբազգիները, այն սպիտակուցի և ֆիտոէստրոգենի աղբյուր է, սակայն, բացի այդ, պարունակում է նաև երկաթ, մագնիում, կալիում և վիտամին С, որոնք անհրաժեշտ են իմունային համակարգի աշխատանքի համար:

Քունջութ. այն առաջինն է ֆիտոստերինի պարունակությամբ: Այս նյութը իջեցնում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ: Քունջութը նաև պարունակում է մագնիում, կալցիում, և սեզամոլին` բնական հակաօքսդիանտ, որը պահպանում է հյուսվածքների երիտասարդությունը և նպաստում իմունիտետի ամրացմանը: Քունջութը լինում է սպիտակ և սև: Նախապատվությունն ավելի լավ է տալ սևին, քանի որ այն մաքրված չէ և պահպանել է իր բոլոր օգտակար հատկությունները:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
Ինչպես հաղթել ձեր ամենամեծ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ձեր ծուլությանը
Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա
Ցանկանո՞ւմ եք մեկընդմիշտ փոխել Ձեր կյանքը դեպի լավը, կարդացեք ՍԱ
Ամենը, ինչ պետք է իմանան կանայք տղամարդկանց մասին․․․
Ինչպես մաքրել և վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
ԹԵՍՏ․ Փորձեք 10 վայրկյանում կգտնել բոլոր 3 տարբերությունները
Ինչպես հաղթել ձեր ամենամեծ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ձեր ծուլությանը
Ինտելեկտուալ թեստ․ Կկարողանա՞ք բոլոր հարցերին ճիշտ պատասխանել
Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա
Հետաքրքիր գլուխկոտրուկներ՝ zNews-ի գիտակների համար
Զգո՞ւմ եք, որ նրա համար ոչինչ չարժեք, բայց չե՞ք կարողանում հեռանալ նրանից, կարդացեք ՍԱ․․․
Կկարողանա՞ք գտնել այս բոլոր հանելուկների պատասխանները․ Փորձե՞նք․․․