Ուշադիր եղեք․ Մթերքներ, որոնք քայքայում են մեր ենթաստամոքսային գեղձը

Ալկոհոլի, ճարպոտ եւ տապակած մթերքների օգտագործումը քայքայում է ենթաստամոքսային գեղձը, «Մոսկվա 24»-ին ասել է գաստրոէնտերոլոգ, սննդաբան Նուրիա Դիանովան։

Մասնագետը նշել է, որ ենթաստամոքսային գեղձին մարսողության դիրիժոր են անվանում։

Ալկոհոլի օգտագործումը վնասում է դրա բջիջները եւ ժամանակի հետ պանկրեոնեկրոզ է առաջացնում:

«Սա մի վիճակ է, երբ ենթաստամոքսային գեղձը սուր ալկոհոլային պանկրեատիտի դեպքում սկսում է բորբոքվել: Առաջանում է բուն գեղձի այտուցվածություն, խախտվում է հյութի արտահոսքը եւ ենթաստամոքսային գեղձը սկսում է ինքնամարսվել։ Նա այտուցի պատճառով չի կարողանում արտազատել, իսկ այտուցը պայմանավորված է ալկոհոլի եւ նրա քայքայման արտադրանքի ավելորդ ազդեցությամբ, ուստի պանկրեոնեկրոզը վտանգավոր բան է»,- ասել է Դիանովան:

Միաժամանակ, փորձագետը նշել է, որ ենթաստամոքսային գեղձի հետ կապված խնդիրներ կարող են նկատվել նաեւ վատ սովորություններ չունեցողների մոտ։ Մասնավորապես, պանկրեատիտը կարող է զարգանալ լեղաքարային հիվանդություն ունեցող մարդու մոտ, որը առողջ չի սնվում։

«Նա ուշ-ուշ է ուտում, բայց հետո անմիջապես օգտագործում է ճարպի չափաբաժին եւ տապակած սնունդ: Այս ֆոնին նա կարող է քար ունենալ լեղապարկում, որը կփակի ծորանը եւ խոլեցիստոպանկրեատիտ կառաջացնի»,- ասում է Դիանովան։

Այս դեպքում պանկրեատիտը պայմանավորված է նրանով, որ քարը դուրս է գալիս լեղապարկից՝ փակելով ընդհանուր լեղածորանն ու ենթաստամոքսային գեղձի ծորանը, ասել է մասնագետը։

«Ստացվում է, որ ֆերմենտները գնալու տեղ չունեն, եւ ենթաստամոքսային գեղձը սկսում է ինքն իրեն քայքայել: Լեղաքարային հիվանդության հետ կապված պանկրեատիտ առաջանում է նույնիսկ եթե մարդը չի խմում եւ չի ծխում, բայց ունի այլ ոչ ճիշտ սովորություններ»,- ասում է գաստրոէնտերոլոգը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
Ինչպես հաղթել ձեր ամենամեծ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ձեր ծուլությանը
Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա
Ցանկանո՞ւմ եք մեկընդմիշտ փոխել Ձեր կյանքը դեպի լավը, կարդացեք ՍԱ
Ամենը, ինչ պետք է իմանան կանայք տղամարդկանց մասին․․․
Ինչպես մաքրել և վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
ԹԵՍՏ․ Փորձեք 10 վայրկյանում կգտնել բոլոր 3 տարբերությունները
Ինչպես հաղթել ձեր ամենամեծ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ձեր ծուլությանը
Ինտելեկտուալ թեստ․ Կկարողանա՞ք բոլոր հարցերին ճիշտ պատասխանել
Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա
Հետաքրքիր գլուխկոտրուկներ՝ zNews-ի գիտակների համար
Զգո՞ւմ եք, որ նրա համար ոչինչ չարժեք, բայց չե՞ք կարողանում հեռանալ նրանից, կարդացեք ՍԱ․․․
Կկարողանա՞ք գտնել այս բոլոր հանելուկների պատասխանները․ Փորձե՞նք․․․