Ինչպես արագացնել նյութափոխանակությունը և ազատվել ավելորդ կիլոգրամներից

Ավելորդ կիլոգրամներից ազատվելու լավագույն ճանապարհն առողջ սննդակարգն ու ֆիզիկական ակտիվությունն է:

Fabiosa.com-ի հաղորդմամբ՝ նիհարելու համար շատ կարևոր է նյութափոխանակության համակարգի աշխատանքը:

Այս 7 խորհուրդները կօգնեն արագացնել նյութափոխանակությունն ու ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Շատ ջուր խմեք: Նյութափոխանակությունն արագացնելու առաջին քայլը բավարար քանակով ջրի օգտագործումն է: Այն նպաստում է կալորիաների այրմանը և ճարպերի մասնատմանը: Բանաձևը պարզ է՝ որքան շատ մաքուր ջուր եք խմում, այնքան շատ ճարպեր են այրվում: Սննդակարգ ներառեք նաև կանաչ թեյ:

Ավելի շատ թարմ մթերք օգտագործեք: Նախապատվություն տվեք թարմ, որքան հնարավոր է՝ քիչ մշակված մթերքին: Դրանք օրգանիզմը կապահովեն անհրաժեշտ վիտամիններով և միկրոէլեմենտներով, կնպաստեն ճարպերի մասնատմանը:

Վաղ արթնացեք: Փորձեք որքան հնարավոր է շուտ քնել և շուտ արթնանալ: Դա թույլ կտա ավելի թարմ զգալ ձեզ, բացի այդ՝ դա ֆիզիկական վարժություններ անելու լավագույն ժամանակն է:

Սննդակարգ ներառեք մթերք, որը նպաստում է նյութափոխանակությանը: Օգտագործեք մթերք, որը նպաստում է նյութափոխանակության արագացմանը՝ ընդեղեն, ավոկադո, սպանախ, նեխուր, քրքում:

Սպորտով զբաղվեք: Ֆիզիկական ակտիվությունը քաշի կորստի լավագույն երաշխիքն է: Այն նպաստում է արյան շրջանառությանը, նյութափոխանակության արագացմանը: Ընտրեք ֆիզիկական ակտիվության տարբերակը, որը ձեզ ամենաշատն է դուր գալիս:

Փոխեք սնվելու ռեժիմը: Կրճատեք սննդի չափաբաժինը, կերեք յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ անգամ: Սա օգնում է արագացնել նյութափոխանակությունը, օրգանիզմն ապահովում էներգիայով: Հաշվի առեք, որ սննդակարգը պետք է հավասարակշռված լինի:

Պարտադիր նախաճաշեք: Նախաճաշն էներգիա է հաղորդում, չափազանց կարևոր է նյութափոխանակության համակարգի արագ աշխատանքի համար: Այն պետք է ներառի սննդարար մթերք:

Ազատվեք սթրեսից: Սթրեսն էականորեն դանդաղեցնում է նյութափոխանակությունը: Սովորեք կառավարել էմոցիաները:

Հաշվեք կալորիաները: Շատերն են կարծում, թե օգտագործվող կալորիաների քանակը նվազեցնելն ավելորդ քաշից ազատվելու ամենաարագ և ճիշտ մեթոդն է: Սակայն նվազագույն կալորիականությամբ սննդակարգը դանդաղեցնում է նյութափոխանակությունը: Շատ քիչ ուտելն ազդում է նաև վահանաձև գեղձի առողջության վրա, որը մեծ նշանակություն ունի նյութափոխանակության կարգավորման համար:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
Ինչպես հաղթել ձեր ամենամեծ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ձեր ծուլությանը
Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա
Ցանկանո՞ւմ եք մեկընդմիշտ փոխել Ձեր կյանքը դեպի լավը, կարդացեք ՍԱ
Ամենը, ինչ պետք է իմանան կանայք տղամարդկանց մասին․․․
Ինչպես մաքրել և վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ապացուցեք, որ չեք մոռացել այն ամենը, ինչ սովորել եք դպրոցում
ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
ԹԵՍՏ․ Փորձեք 10 վայրկյանում կգտնել բոլոր 3 տարբերությունները
Ինչպես հաղթել ձեր ամենամեծ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ձեր ծուլությանը
Ինտելեկտուալ թեստ․ Կկարողանա՞ք բոլոր հարցերին ճիշտ պատասխանել
Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա
Հետաքրքիր գլուխկոտրուկներ՝ zNews-ի գիտակների համար
Զգո՞ւմ եք, որ նրա համար ոչինչ չարժեք, բայց չե՞ք կարողանում հեռանալ նրանից, կարդացեք ՍԱ․․․