5 կարճ և իմաստուն առակ ամենակարևորի մասին

Երբեմն ամենակարևոր արժեքների մասին երկար ուսումնասիրություններից ավելի լավ խոսում են փոքրիկ ու դիպուկ առակները:

Մի քանի տողի մեջ նրանք մեծ իմաստություն են կրում և փոխանցում այն խորաթափանց ընթերցողին:

zNews-ը ստորև ներկայացնում է այդպիսի 5 հրաշալի առակներ։

 

Սիրո մասին

– Ի՞նչ տարբերություն «դուր է գալիս» և «սիրում եմ» արտահայտությունների միջև։

– Երբ քեզ դուր է գալիս ծաղիկը, դու այն պոկում ես, իսկ երբ սիրում ես ծաղիկը, դու ամեն օր ջրում ես այն։

Ընկերների մասին

Իմաստուն մարդուն հարցրեցին. «Ընկերության քանի՞ տեսակ գոյություն ունի»

– Չորս,-նա պատասխանեց,- կան ընկերներ, որոնք ասես սնունդ լինեն. դու նրանց կարիքն ունես ամեն օր։ Կան ընկերներ, ովքեր դեղի նման են. փնտրում ես նրանց, երբ քեզ վատ ես զգում։ Կան ընկերներ, որոնք ասես հիվանդություն լինեն. նրանք իրենք են քեզ փնտրում։

Կան նաև այնպիսի ընկերներ, որոնք օդի նման են. նրանց չես տեսնում, սակայն նրանք միշտ քեզ հետ են։

Բառերի ազդեցության մասին

Երկու ընկեր զրուցում էին.

– Կինս այնքան տհաճ ու անփույթ է։ Ես միշտ ասում եմ նրան այդ մասին, սակայն տարեցտարի ամեն ինչ ավելի ու ավելի է վատթարանում։

Մյուս ընկերը պատասխանում է.

– Իսկ իմ կինը շատ խելոքն է, հրաշալի տնտեսուհի է և տարեցտարի ավելի ու ավելի լավն է դառնում։ Ես նույնպես ասում եմ նրան դրա մասին։

Այն մասին, թե ինչով է լցված հոգին

Մի անգամ մի քանի մարդիկ սկսեցին դիտմամբ բարձրաձայն քննադատել մի իմաստուն մարդու, երբ նա քայլում էր նրանց փողոցով։ Նա ամեն ինչ լսեց, սակայն նրանց պատասխանեց ժպիտով և առողջություն մաղթեց։ Ինչ-որ մեկը հարցրեց նրան.

– Դու ժպտացիր ու այս մարդկանց առողջություն մաղթեցիր, մի՞թե նրանց նկատմամբ չարություն չես զգում։

Տղամարդը պատասխանեց.

– Երբ ես շուկա եմ գնում, ես կարող եմ ծախսել միայն այն, ինչ կա իմ դրամապանակում։ Այդպես է նաև մարդկանց հետ շփման ժամանակ. ես կարող եմ ծախսել միայն այն, ինչով լցված է հոգիս։

Միշտ սկսիր քեզնից

Ամուսնական մի զույգ նոր տուն տեղափոխվեց։ Առավոտյան նրանք հազիվ էին արթնացել, երբ կինը նայեց պատուհանից ու տեսավ հարևանուհուն, ով լվացած սպիտակեղենը կախել էր չորանելու համար։

– Տե՛ս, թե ինչ կեղտոտ է նրա սպիտակեղենը,- կինն ասաց ամուսնուն։

Ամուսինը թերթ էր կարդում և ուշադրություն չդարձրեց նրան։

– Երևի նա վատ օճառ ունի կամ էլ նա ընդհանրապես լվացք անել չգիտի։ Նրան պետք է սովորեցնել։

Եվ այսպես ամեն անգամ, երբ հարևանուհին կախում էր լվացքը, կինը զարմանում էր, թե որքան կեղտոտ է այն։

Մի հրաշալի առավոտ, պատուհանից դուրս նայելով, նա բացականչեց.

– Օ՜, հարևանուհու սպիտակեղենն այսօր մաքուր է։ Երևի նա վերջապես սովորել է լվացք անել։

– Դե, չէ, – ասաց ամուսինը,- պարզապես այսօր ես վաղ եմ արթնացել ու լվացել պատուհանը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
Ինչպես հաղթել ձեր ամենամեծ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ձեր ծուլությանը
Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա
Ցանկանո՞ւմ եք մեկընդմիշտ փոխել Ձեր կյանքը դեպի լավը, կարդացեք ՍԱ
Ամենը, ինչ պետք է իմանան կանայք տղամարդկանց մասին․․․
11 անգին խորհուրդ միլիարդատեր Բիլ Գեյթսից՝ երիտասարդներին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
ԹԵՍՏ․ Փորձեք 10 վայրկյանում կգտնել բոլոր 3 տարբերությունները
Ինչպես հաղթել ձեր ամենամեծ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ձեր ծուլությանը
Ինտելեկտուալ թեստ․ Կկարողանա՞ք բոլոր հարցերին ճիշտ պատասխանել
Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա
Հետաքրքիր գլուխկոտրուկներ՝ zNews-ի գիտակների համար
Զգո՞ւմ եք, որ նրա համար ոչինչ չարժեք, բայց չե՞ք կարողանում հեռանալ նրանից, կարդացեք ՍԱ․․․
Կկարողանա՞ք գտնել այս բոլոր հանելուկների պատասխանները․ Փորձե՞նք․․․