Աստծո 15 հուշումները մարդուն

Այն բանի համար, որպեսզի մարդուն կյանքում միշտ ուղեկցի հաջողությունը, ուրախությունը և երջանկությունը, նա պետք է ղեկավարվի ճիշտ պատկերացումներով:

Մի քանի կարևոր կանոններ, որոնց համար հիմք են ծառայում Աստծո պատվիրանները:

1. Առաջին կանոն

Աստված մարդուն տանջանքների համար չի ստեղծել: Աստծո ստեղծածը պետք է ուրախանա կյանքով, սիրի և ստեղծագործի: Քիչ բողոքեք կյանքից և միշտ հիշեք, որ կան մարդիկ, որոնք շատ ավելի վատ են ապրում, քան Դուք:

2. Երկրորդ կանոն

Ամեն մարդ հենց այնպես չի ուղարկվել այս Երկիր. նա պետք է դրսևորի իր աստվածային էությունը և ինչ-որ բանով լավացնի շրջապատող աշխարհը: Աստված մարդուն տալիս է տաղանդներ, ուժ և ընդունակություններ: Աստծո Պարգևը պետք է օգտագործել շրջապատող աշխարհը կատարելագործելու համար, ինչպես նաև օգնելու նրանց, ում իսկապես պետք է Ձեր օգնությունը:

3. Երրորդ կանոն

Աշխատեք լցնել սիրով Ձեր և Ձեր մտերիմների կյանքը. դրանով Դուք դեպի Ձեզ կձգեք նպաստավոր հանգամանքներ և ֆինանսական բարորություն: Եվ հակառակը` ագրեսիան կդրսևորվի կյանքի որակի վատթարացման մեջ:

4. Չորրոդ կանոն

Կյանքում բացարձակապես ոչինչ պատահական չէ. մեր մտքերով, բառերով, գործողություններով և արարքներով մենք ձևավորում ենք այսօրվա իրականությունը և մեր ապագան: Այնպես որ, Դուք հաճույք կստանաք, թե հակառակը` միշտ կտանջվեք, ամբողջությամբ կախված է Ձեզանից:

5. Հինգերորդ կանոն

Չորրորդ կանոնի հետ ուղղակի կապ ունի հինգերորդը. մտքեը ձևավորում են իրադարձությունները: Սովորեք պոզիտիվ մտածել և կստեղծեք Ձեզ ուրախացնող իրականություն: Եվ հակառակը. նյարդայնությունը, զայրույթը, նախանձը իրենց են քաշում միայն անհաջողություններ:

6. Վեցերորդ կանոն

Ինչպիսին էլ որ լինեն հանգամանքները, շուրջը, միշտ հանգիստ մնացեք, պահպանեք դրական տրամադրություն, հավատացեք Ձեր ուժերին և Աստծո օգնությանը: Եվ հավատքով կտրվի Ձեզ:

7. Յոթերորդ կանոն

Աշխատեք լսել Աստծո ձայնը. ուղղակի հարց տվեք, որի պատասխանը ուզում եք ստանալ և ականջ դրեք Ձեր Ենթագիտակցության ձայնին:

8. Ութերորդ կանոն

Յուրաքանչյուր մարդ կարող է փրկվել Աստծո օգնությամբ: Աստված գտնվում է յուրաքանչյուրիս մեջ: Գտեք Աստծուն Ձեր մեջ, իսկ հետո Ձեր միջոցով ներկայացրեք նրան շրջապատին:

9. Իններորդ կանոն

Անկախ այն բանից, թե ինչքան ծանր են հանցանքները, Աստված միևնույնն է սիրում է յուրաքնաչյուրիս: Աստվածաշնչում գրված է. «Փնտրեք և կգտնեք, թակեք և կբացվի Ձեզ համար»: Սակայն հիշեք, որ Աստված միշտ տալիս է այն, ինչ Ձեզ հարկավոր է կոնկրետ պահին:

10. Տասներորդ կանոն

Աստվածային օրենքներից հիմնականներից մեկը հանդիսանում է «Նմանության օրենքը». եթե Դուք ինքներդ Ձեզ չեք սիրում, ապա շրջապատը Ձեզ նույնպես չի սիրի: «Ինչ չափով, որ Դուք չափում եք, նույն չափով Ձեզ համար կչափվի»: Ինչպես Դուք վերաբերվում եք շրջապատին, այնպես էլ նա կվերաբերվի Ձեզ:

11. Տասնմեկերորդ կանոն

Մարդու տհաճությունների պատճառը ուրիշ մարդկանց մեջ չէ, այլ հենց իր մեջ է: Քանդող բնույթի ինֆորմացիան թունավորում է մեր կյանքը և թույլ չի տալիս երջանիկ լինել:

12. Տասներկուերորդ կանոն

Բացարձակապես ամեն ինչ արդեն կա մարդու մեջ` իշխանություն, փառք, հարգանք, փող: Խնդիրը կայանում է նրանում, որպեսզի կարողանաք ազատել այդ ամենը: Իսկ դա հնարավոր է դառնում Աստծո պատվիրանները կատարելու միջոցով:

13. Տասներեքերորդ կանոն

Ձեզ շրջապատող մարդկանց մի բաժանեք «լավերի» և «վատերի»: Մենք այնպիսին ենք, ինչպիսին որ կանք և եթե Ձեր գործընկերը վատն է Ձեզ համար, ապա ուրիշի համար նա շատ լավն է: «Մի դատեք, որ չդատվեք»:

14. Տասնչորսերորդ կանոն

«Ճանաչիր քեզ». այս էզոթերիկ կանոնը միանգամայն հնարավոր է կիրառել շրջապատող իրականության մեջ: Բայց ոչ մի ինքնափորում և տառակերություն: Ինքնաճանաչողությունը դա իր մեջ տաղանդների և ընդունակությունների բացահայտումն է և դրանց գործնական կիրառումը:

15. Տասնհինգերորդ կանոն

Աստծո համար չկան այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «մեղքը», «պատիժը» և դրանց նմանները: Աստված բոլորին սխալվելու իրավունք է տալիս և բնականաբար այն ուղղելու հնարավորություն: Եվ բոլոր դժվարությունները տրվում են մեզ ոչ մեր ուժերից վեր: Սխալների ուղղման ամենալավ միջոցը դա ինքն իր և շրջապատի նկատմամբ սիրո դրսևորումն է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կենդանակերպի այս տղամարդիկ կարողանում են ակնթարթորեն գրավել կանանց
«Դատավոր արագիլը»․ Կորեական իմաստուն առակ
Իսկ դուք կկարողանա՞ք գտնել այս հանելուկների պատասխանները
Մթերքներ՝ գեղեցկության և երիտասարդ մաշկի համար
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան է տվյալ իրավիճակում խախտում կատարում
Վարդի բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն
Թեստ․ Փորձեք մեկ կադրից գուշակել ճանաչված երգիչներին
Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ