Հնդկական իմաստուն ԱՌԱԿ

Օրերից մի օր մի ճամփորդ մոտենում է հոգևոր հովվին ու ասում, որ ցանկանում է ապրել հոգևոր և ճգնակյաց կյանքով:

Խոհեմ և երկար տարիներ ճգնակյաց կյանքով ապրող հովիվը մեղմ ժպտալով ասում է.

– Որդիս, իսկ դու երբևէ որևէ կնոջ սիրե՞լ ես:

– Ոչ, Դուք ինձ սխալ հասկացաք, ես ասում եմ, որ ինձ բացարձակ չի հետաքրքրում աշխարհիկ կյանքը, ես ուզում եմ ինձ ամբողջովին նվիրել Աստծուն և ապրել միմիայն հոգևոր կյանքով,- բողոքում է ճամփորդը:

– Որդիս, խնդրում եմ՝ լսիր ինձ ուշադիր, ես հարցնում եմ. դու քո կյանքի ընթացքում արդյոք չե՞ս սիրել որևէ կնոջ կամ գոնե երեխայի, մի՞թե դու ոչ ոքի չես սիրել:

– Ախր, ես պարզ ասում եմ, որ աշխարհիկ կյանքն ինձ չի հետաքրքրում, ինձ ոչինչ պետք չէ այս ունայն աշխարհից, որտեղ ամեն հարաբերության մեջ մի օր կեղծիք է ծլում, որտեղ մարդիկ ավելի շատ իրենց շահն են հետապնդում, քան միմյանց հարգելն ու սիրելը, որտեղ մարդիկ օրվա հացը վաստակելու համար ուրանում են ամեն մի սրբություն, որտեղ մարդիկ իրենք էլ են հոգնել իրենցից: Ախր, ես ինչպե՞ս կամ ինչո՞ւ սիրեմ նրանց, ոչ, ես ուզում եմ բարձրանալ լեռները, առանձնանալ ու ինձ լիովին նվիրել Աստծուն:

– Վերադարձի’ր աշխարհ, փորձի’ր սիրել մարդկանց. դա է Աստծուն մոտենալու առաջին քայլը,- պատասխանում է ծերը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Հետաքրքիր ԱՌԱԿ կանանց ագահության մասին
«Դատավոր արագիլը»․ Կորեական իմաստուն առակ
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Հին չինական իմաստուն առակ․ «Վագրը և աղվեսը»
Կարիճը և Կրիան․ Սուֆիստական խորիմաստ առակ
ԱՌԱԿ․ Իմաստունն ու անառակը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)