Լավագույն մեջբերումները Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմից

zNews-ը ներկայացնում է Ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմից մեջբերումներ։

1. Մայրիկը մեռնում էր…այնպես ինչպես ապրել էր՝ զուսպ, առանց որևէ մեկին նեղություն տալու, սպիտակ սավանների մեջ պառկած, հեզիկ, մաքուր, խաղաղ, մեն-մենակ մահվան դեմ, քանի որ հիմա գիտեմ, որ մարդը մեռնում է մենակ: Որևէ ցանկություն չունեմ բացատրելու, թե ինձ չի մխիթարում Մայրիկիս ութսունյոթ տարեկան լինելու հանգամանքը. նա շուտով հեռանալու է ինձնից և հարազատներին նվիրված տաքուկ ու հավատարիմ սիրո ութսունյոթ տարիները պետք է վերջանային մի քանի վայրկյանում, ահա թե ինչն էր կարևորը:

2. Արդեն գիտեմ, որ այլևս ոչ ոք ինձ չի զգուշացնելու գիշերային զովից, ոչ ոք այլևս ինձ չի մեկնելու այն չնչին բրդյա հագուստեղենը, որ այնքան բարկացնում էր ինձ… Եվ ահա խղճի խայթ եմ զգում նրա չափազանց անհանգստության դեմ իմ բարկության համար:

3. Որոշ կանայք հանգվելու արվեստն ընտրում են թերությունները կոծկելու համար: Ոմանք էլ այդ արվեստն օգտագործում են այնպես, որ հնարավոր լինի գուշակել իրենց բարեմասնությունները:

4. Ժամանակի հոսքի մեջ պարզ տեսնում եմ, որ բոլոր այս տարիներին, երբ ես ու Մայրիկն այդքան սիրել ենք իրար, երբեք միմյանց չենք ասել, թե սիրում ենք։ Ընդհանուր խոհեմությամբ վախենում էինք հատուկ ընդգծել բացահայտ, շարունակական, անառարկելի ճշմարտությունը, և բառերի միջամտությունն ավելորդ էր թվում։
Իրար սիրում էինք ի ծնե…
Իսկ մնացյալը դառնում էր ավելորդ ենթավերնագիր:

5. Մանկություն՝ մեծանալու անհագ ցանկությամբ, պատանեկություն՝ աճող ձգտումներով, որոնք կեղեքում ենք քեզ ու մի երեկո առաջնորդում սիրելիներիդ հոգեվարքին, որոնց ծերանալը չես նկատել, ՄԻՆՉԴԵՌ ՆՐԱՆՑ ԱՄԵՆ ՄԻ ՍՊԻՏԱԿԱԾ ՄԱԶԸ ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿՈՒՄ Է ՄԻ ԳԱՐՈՒՆՔԻ ԳԵՐԵԶՄԱՆ:

6. Երբ մարդ վարժվում է աղմուկին, լինում են լռություններ, որ արթնացնում են նրան:

7. Այսօր ես ամաչում եմ այնօրվա իմ ամաչելու համար:

8. Բացակայությունը երբեք մոռացման պատճառ չդարձավ:

9. Քնաբեր այդ խաղալիքների փոխարեն, որ հորինել են մեծերը փոքրիկների համար, ես գերադասում էի իմ սուրբ ժամապահների դեմքերը: Մայրիկ, Աննա և Գայանե: Սիրո երորդություն, իմ երեք մայրերը, երեքն էլ շաղախված միևնույն սիրուց, իրենց անկողիններում նստած, անքուն, համբերությամբ սպասում էին մինչև իմ քունը տանի: Աստիճանաբար այդ պատկերի ուրվագծերը մեղմացան, հետո անհետացան անուշ մի փափկության մեջ: Ես քնում էի …

10. Զարմանալի բան է հիշողությունը. Տարիներ շարունակ գործում է ուղեղի խորքում և պահպանում է այն, ինչ հաճելի է իրեն:

11. «Թող բոլորը քաջ գիտենան, որ ազգերը չեն մեռնում»- Բենեդիկտոս 15-րդը այս կոչով դիմում էր նրանց, ովքեր սրի սայրով որոշել էին մի ամբողջ ժողովրդի ճակատագիր:

12. Եթե իրար հետ խաղացող երեխաների ճիչերը, ծիծաղն ու զվարթությունը ջնջում է նրանց խաղի կանոնների խենթությունը, ապա մեն-մենակ խաղացող երեխայի մեջ որոշ տխրություն կա, և այն խենթությունները, որով նա զվարճանում է, ավելի են աչքի ընկնում:

13. Հարաբերությունն Աստծո հետ յուրաքանչյուր մարդու անձնական գործն է:

14. Այդ մանկական հոգեկան խռովքիս մեջ զգում էի, որ ուղեղումս ինչ-որ փոսիկ լցվում էր ատելությամբ: Ես ընդհուպ Ալեքսանդրի դեմքին մոտեցրի դեմքս: ԿԱՆ ԶԱՅՐՈՒՅԹՈՎ ԼԻ ՁԱՅՆԵՐ, ԹԵև ՀԱԶԻՎ ԼՍԵԼԻ, ՈՐՈՆՔ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՆԵՐՔԻՆ ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ, ՔԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԲՈԼՈՐ ՈՌՆՈՑՆԵՐԸ ՄԻԱՍԻՆ:

15. Մարդը մեռնում է մենակ…

16. Մեծ վշտերի ժամանակ երբեմն մի քիչ դերասանություն ենք անում: Ինչ-որ բառեր ենք ասում ինքներս մեզ, բառերը դառնում են բովանդակություն, և մենք ակատես ենք լինում մեր ներքին, փոքրիկ թատրոնին, հետո դժբախտությունը օգնության է գալիս, արցունքները հոսում են, պարփակվում ենք այդ վշտի մեջ, մեծացնում և տարվում նրանով…

17. Երբ կայծակը շատ մոտիկից է խփում, զարմանում ես, որ ողջ ես մնացել:

18. Լեզուներն իրենց գեղեցկությունը պահպանում են միմիայն չթարգմանված վիճակում:

19. Միայն հանճարին է վերագրված ունենալու վերանայված ու սրբագրված մանկություն:

20. Անմիջական գործողությունների ժամանակ լավ դաստիարակությունը կամ ազնվությունը ոչ մի դեր չունի: Այստեղ հրամայողը սիրտն է, միմիայն սիրտը:

21. Հարատև սերը ընդունելն այնքան հաճելի է, իսկ կրելը` ծանր:

22. Կան վստահության անմեկնելի վայրկյաններ` չգիտակցված, չտրամաբանված, երբ կարող ես նայվածքի մեջ կարդալ վստահություն, անկեղծություն ու հավատարմություն:

23. Հեշտ է խաբել հույս որոնող արարածներին:

24. Եթե շարժումը բնազդական է, բնական ու պարզ, վեր է հանում ներշնչված մի հոգի, որ շտապում է բացահայտելիրեն: Ցուցադրական շարծուձևը, ըստ պայմանական ծեսի, վերածվում է նշանակված ժամին կատարվող սրբազան մարմնամարզության:

25. Միշտ էլ մի տեղ լինում է փրկության խարիսխ:

26. Կան զայրույթով լի ձայներ, թեև հազիվ լսելի, որոնք ավելի շատ ներքին կատաղություն են բացահայտում, քան աշխարհի բոլոր ոռնոցները միասին:

27. Իսկական երանգը նվազ հստակ է, նվազ մնայուն, նվազ ճչան և ավելի նուրբ:

28. Ամուսնանալով կնոջ հետ, տղամարդը կարծես որոշ չափով ամուսնանում էր նաև նրա ընտանիքի հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Կյանքը պետք է ապրել այնպես, որ քեզ հիշեն նաև սրիկիաները». Աֆորիզմներ կյանքի մասին, որոնք դարձել են կյանքի սկզբունքներ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
«Դժբախտությունը կախված է ձեր խելքից». Օշո
15 կոշտ, բայց անչափ ճշգրիտ խորհուրդ Միխայիլ Լաբկովսկուց
«Դու պետք է ուժեղ լինես, այլապես ի՞նչ իմաստ ունի քո լինելը». Վիկտոր Ցոյի լավագույն մտքերը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինտելեկտուալ թեստ․ Կկարողանա՞ք բոլոր հարցերին ճիշտ պատասխանել
Հետաքրքիր գլուխկոտրուկներ՝ zNews-ի գիտակների համար
Կկարողանա՞ք գտնել այս բոլոր հանելուկների պատասխանները․ Փորձե՞նք․․․
Ցանկանո՞ւմ եք մեկընդմիշտ փոխել Ձեր կյանքը դեպի լավը, կարդացեք ՍԱ
Ամենը, ինչ պետք է իմանան կանայք տղամարդկանց մասին․․․
Ո՞ր ուղղությամբ կարող է վարորդը շարունակել վարել
Ինչպես մաքրել և վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան
11 անգին խորհուրդ միլիարդատեր Բիլ Գեյթսից՝ երիտասարդներին
Ո՞րն է կարագի և մարգարինի միջև տարբերությունը