Պարույր Սևակ. «Երբ աչքերն են սառում»

Մենակություն բառից դողդողում է օդը իմ սենյակի:
Ու ես հասկանում եմ,
Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը…

…Երբ աչքերն են սառում՝
Ասում են, թե՝ ա՛յ-ա՛յ՝ մարդ է գալու:
Բայց դա եթե սուտ չէ,
Ապա բարություն է,
Որ ծնվել է միայն խեղճությունից:
Իմոնք էլ են սառում:
Սակայն դու չե՜ս գալու:
Դու չե՜ս կարող: Գիտե՜մ:
Եվ օդը սենյակիս
Պիտի շարունակի մենակություն բառից անվերջ դողալ՝
Հարուցելով իմ մեջ այն միտքը հին,
Թե վիհերը գուցե նրա համար են լոկ,
Որ մարդ ներքև նետվի:

Իսկ թե վիհերն իրոք նրա համար են լոկ,
Որ մարդ ներքև նետվի՝
Այդ դեպքում ես
Ինչպե՞ս անեմ.
Կո՛ւժ չեմ,
Կուժկոտրո՜ւկ եմ.
Չե՛մ կոտըրվում, միայն փետըրվո՜ւմ եմ,
Եվ դրանից արդեն ես հոգնել եմ,
Ինչպես թուղթն է հոգնել իմ ջանքերից՝
Հեռվից-հեռու ասել քեզ երկու բառ,
Որ կարող է նո՛ւյնքան ինձ թարգմանել,
Որքան թարգմանում է ինքնաթիռին հավը…

Սուտ կա, որ ճիշտ արժե:
Ու ես հավատում եմ մեր հնարած ստին,
Թե չենք կորցնի իրար:

Վախ կա, որ մահ արժե:
Ու ես վախենում եմ, թե կհաղթի կյանքը,
Եվ կմնամ ցավի խեղճ պատմաբան միայն:

Ու, վերջապես, քայլ կա, որ հենց թռիչք արժե:
Եվ ինձ դուրս եմ քաշում իմ մտքերի միջից,
Ինչպես առողջ ակռան բերանից են քաշում:

Բայց հոգնել եմ արդեն
Եվ հոգնել եմ այնքան,
Որ չեմ զգում ոչի՜նչ,
Ցա՛վ չեմ զգում անգամ:

Ա՜յ թե հնար լիներ չզգալ նաև,
Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը…

03.X.1961թ.
Երևան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Փնտրեք ձեր մարդկանց»
«Ի՜նչ շքեղություն է՝ նորաձև չլինելը»
«Ես ուզում եմ ապրել մարդկանց հետ, ովքեր շատ մարդասեր են»
Գաբրիել Գարսիա Մարկես․ Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին․ Մեջբերումներ
Վարդգես Պետրոսյան․ «Ինչու են շուտ մեռնում ծաղիկները»
Բարի հեքիաթ․ «Չարաճճի փղիկը»

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
9 բան, որոնք կնոջը ցանկալի են դարձնում անկողնում
Երկու զրո ավելացրեք Ձեր կոշիկի համարին, հանեք Ձեր ծննդյան թիվը՝ արդյունքը Ձեզ կզարմացնի

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Կբավարարի՞ արդյոք Ձեր գիտելիքների պաշարը այս թեստն անցնելու համար
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ուշադիր նայիր նկարին և ասա՝ քանի դեմք ես տեսնում այստեղ․․․
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Մեկ ՊԱՐԶ արտահայտություն, որից հետո չարժե կնոջ հետ գործ ունենալ
Ջորջինա Ռոդրիգեսը` Calzedonia բրենդի լողազգեստների նոր գովազդային արշավում (Photo)
Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը