5 պարզ ու արդյունավետ բնական միջոց` զարկերակները խոլեստերինից մաքրելու համար

Զարկերակներում խոլեստերինի կուտակումը հանգեցնում է աթերոսկլերոզի զարգացման ու բարձրացնում է արյան շրջանառության խանգարման ու մի շարք այլ վտանգավոր խանգարումների զարգացման հավանականությունը:

Առողջական նման լուրջ խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հետևել արյան մեջ խոլեստերինի մակարդակին ու պարբերաբար մաքրել անոթներն այդ կուտակումներից:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ բնական միջոց, որոնք կօգնեն մաքրել զարկերակները խոլեստերինից:

Այս դեղամիջոցները պարտաստվում են միայն բնական դեղաբույսերից, ուստի չեն առաջացնում կողմնակի բարդություններ և շատ ավելի հասանելի են, քան թանկարժեք դեղամիջոցները:

1-ին բաղադրատոմսը.

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 15 գրամ փեգենայի (рута) խոտ,
  • 25 գրամ ալոճենու տերևներ,
  • 25 գրամ ալոճենու ծաղիկներ,
  • 10 գրամ կատվախոտի արմատ:

Պատրաստման ու օգտագործման եղանակները.

Նշված դեղաբույսերը խառնել, ստացված խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 1 բաժակ սառը ջուր ու թրմել 3 ժամ, այնուհետև Թուրմը 4 րոպե եփել, թրմել ևս 15 րոպե և խմել:

2-րդ բաղադրատոմսը.

Ալոճենու տերևները կամ պտուղները մանրացնել, այնուհետև 1 ճաշի գդալ խառնուրդին ավելացնել 1 բաժակ օղի և 7 օր թրմել փակ տարայի մեջ: Պատրաստի դեղամիջոցը քամել, ավելացնել եռացրած ջուր ու ընդունել օրական 3-4 անգամ ուտելուց առաջ 20-30 կաթիլ:

3-րդ բաղադրատոմսը.

Շատ արդյունավետ կարող է լինել նաև ալոճենու պտուղների եփուկը: Այն պատրաստելու համար հարկավոր է 1 ճաշի գդալ պտուղներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, փակել տարան, դնել տաք սալօջախին և թրմել 2 ժամ: Պատրաստի եփուկը քամել ու ընդունել օրական 3-4 անգամ 3-4 ճաշի գդալ:

4-րդ բաղադրատոմսը.

Անոթներն աթերոսկլերոզից մաքրելու հիանալի միջոց կարող է լինել նաև դաշտային երեքնուկի ոգեթուրմը: Այն պատրաստելու համար հարկավոր է 40 գրամ երեքնուկի խոտին ավելացնել կես լիտր 40%-անոց օղի ու թրմել 10 օր: Ստացված դեղամիջոցն անհրաժեշտ է ընդունել ճաշից կամ քնելուց առաջ 20 մլ:

5-րդ բաղադրատոմսը.

Անհրաժեշտ բաղադրիչնեդրն են.

  • 10 գրամ երկտուն եղինջ,
  • 10 գրամ հազարատերևուկ:

Պատրաստման ու օգտագործման եղանակները.

Բույսերը խառնել, այնուհետև խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 0,5 լիտր ջուր, դնել կրակին ու եփել 10 րոպե: Ստացված թուրմն օգնում է բարելավել նյութափոխանակությունն ու մաքրել զարկերակաները խոլետերինից: Աթերոսկլերոզից ազատվելու համար հորհուրդ է տրվում ընդունել դեղամիջոցը քնելուց առաջ կես բաժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպես մաքրել և վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան
Ո՞րն է կարագի և մարգարինի միջև տարբերությունը
Մոռացեք ցելյուլիտի մասին․ բնական միջոց
Կեսարյան հատում. 5 առասպել, որոնց պետք է դադարել հավատալ
Հետաքրքիր փաստեր կանացի օրգանիզմի մասին, որոնք քչերին են հայտնի
Մթերքներ՝ գեղեցկության և երիտասարդ մաշկի համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինտելեկտուալ թեստ․ Կկարողանա՞ք բոլոր հարցերին ճիշտ պատասխանել
Հետաքրքիր գլուխկոտրուկներ՝ zNews-ի գիտակների համար
Կկարողանա՞ք գտնել այս բոլոր հանելուկների պատասխանները․ Փորձե՞նք․․․
Ցանկանո՞ւմ եք մեկընդմիշտ փոխել Ձեր կյանքը դեպի լավը, կարդացեք ՍԱ
Ամենը, ինչ պետք է իմանան կանայք տղամարդկանց մասին․․․
Ո՞ր ուղղությամբ կարող է վարորդը շարունակել վարել
Ինչպես մաքրել և վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան
11 անգին խորհուրդ միլիարդատեր Բիլ Գեյթսից՝ երիտասարդներին
Ո՞րն է կարագի և մարգարինի միջև տարբերությունը