Հիգիենայի պարզ կանոններ #եքսից հետո

Մարդու հիգիենան կարեւոր է միշտ, բայց հատկապես սեռական հարաբերությունների պարագայում, երբ սեռավարակներ ձեռք բերելու վտանգ կա, ճիշտ հիգիենան ավելի քան անհրաժեշտ է դառնում:

Իսկ ինչպե՞ս պետք է սեքսից հետո պահպանել սեռական օրգանների հիգիենան:

Ահա մի քանի պարզ կանոն.

Կարիք չկա սեքսից հետո անմիջապես վազել ցնցուղի տակ, բայց սեռական հարաբերությունից հետո հնարավոր վարակներից խուսափելու համար թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք պետք է լվանան իրենց սեռական օրգանները: Ցանկալի է՝ առանց օճառի, սովորական տաք ջրով:

Շատ կանայք կարծում են, որ սեքսից հետո պետք է լվանան հեշտոցը, մինչդեռ դա սխալ է: Պետք է լվանալ միայն արտաքին սեռական օրգանը: Հատկապես խորհուրդ չի տրվում լվացումներն անել օճառով, գելերով կամ այլ հիգիենիկ միջոցներով: Դրանք կարող են խախտել հեշտոցի բնական բակտերիալ բալանսը: Հեշտոցն ինքնամաքրվող օրգան է, եւ սեքսից հետո կարիք չկա այն լվանալու: Եվ հիշեք, որ հեշտոցն ունի իրեն հատուկ բույր, որը բնական է եւ չի վկայում որեւէ հիվանդության մասին:

Սեքսի ժամանակ որոշ բակտերիաներ կարող են անցնել միզապարկի մեջ, ինչը կարող է հետագայում վարակների աղբյուր դառնալ: Այդ իսկ պատճառով սեքսից հետո ջուր կամ թեյ խմեք եւ գնացեք զուգարան: Միզելու ընթացքում այդ բակտերիաները դուրս կգան Ձեր օրգանիզմից: Կանայք միզելուց հետո իրենց սեռական օրգանը պետք է մաքրեն առջեւից դեպի ետ ուղղությամբ, որպեսզի խուսափեն բակտերիաների ներթափանցումից:

Ներքնազգեստը սեքսում եւս կարեւոր է: Տաք, քրտնած հատվածները բակտերիաների զարգացման համար իդեալական միջավայր են, հետեւաբար՝ պետք է ընտրել «շնչող» ներքնազգեստ: Կանայք պետք է խուսափեն զուգագուլպաներից, սեղմիրաններից եւ վարտիքներից, որոնք շատ նեղ են: Թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար իդեալական է բամբակյա ներքնազգեստը: Կամ էլ սեքսից հետո պարզապես առանց ներքնազգեստի քնեք:

Եթե սեռական հարաբերության ժամանակ Ձեր ձեռքերը դիպել են Ձեր կամ զուգընկերոջ սեռական օրգաններին, ապա անպայման պետք է լվանալ ձեռքերը, որպեսզի խուսափեք հնարավոր վարակների տարածումից: Ձեռքերը պետք է լվանալ օճառով:

Եթե ակտիվ սեռական կյանքով եք ապրում եւ հատկապես, եթե սեքսով եք զբաղվել նոր զուգընկերոջ հետ, ապա ցանկալի է այցելել բժիշկի եւ թեստեր հանձնել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը
Սննդամթերքի տեսակներ, որոնցից պետք է զերծ մնալ երեկոյան ժամերին
Գլխացավի տեսակներ, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի
Ինչպես մաքրել և վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան
Ո՞րն է կարագի և մարգարինի միջև տարբերությունը
Մոռացեք ցելյուլիտի մասին․ բնական միջոց

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը
Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն արտասվում են
Թեստ․ Ի՞նչ եք տեսնում նկարում․ Պատասխանը կբացահայտի ձեր անձի մասին ողջ ճշմարտությունը
Հետաքրքիր ԱՌԱԿ կանանց ագահության մասին
6 միջոց՝ հարաբերություններում կիրքը վերականգնելու համար
Խաղում ենք «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»․ Կկարողանա՞ք ճիշտ պատասխանել գոնե 7 հարցի
9 բան, որ տղամարդիկ ցանկանում են անկողնում