Վիկտորյայի ժամանակաշրջանի Անգլիան միշտ էլ տարբերվել է իր ավանդույթներով։ Դրանցում հատկապես կար մի սարսափելի ու վախեցնող ավանդույթ, որը կարող է սարսուռ առաջացնել յուրաքանչյուր բանական մարդու մոտ. անգլիացիները սովոր էին լուսանկարել իրենց մահացած երեխաներին կամ հարազատներին, սակայն ինչո՞ւ էին նրանք այդպես վարվում։
Եթե մահացածին ուղղակի չէին հասցրել լուսանկարել, ու նրա հարազատները, նրա ծնողներն ուղղակի շատ էին ցանկանում գոնե մեկ լուսանկար նրա հետ ունենալ, ապա պրոֆեսիոնալ լուսանկարիչը դա հեշտությամբ կազմակերպում էր։ Ամենասարսափելին այն է, որ ամեն բան արվում էր, որպեսզի ոչ ոք չհասկանար, թե արդյո՞ք լուսանկարի մարդը մահացած է, թե արդեն ողջ չէ։
Սա արվում էր, որպեսզի բոլոր հիշողություններում նա պատկերվեր իսկական ողջ ու ապրող իր տեսքով ու մնար հուշերում հենց այդպիսին։ Շատ հաճախ լուսանկարվողները երեխաներ էին, ովքեր վաղ տարիքում լքել էին իրենց ծնողներին։ Ծնողներն անպայման ուզում էին նրանց հետ գոնե մեկ լուսանկար ունենալ, որպեսզի հետո նրանց խիղճը չտանջեր, թե իբր չեն հասցրել իրենց փոքրիկի հետ գոնե մի պահ անմահացնել։
Սակայն ինչպե՞ս տարբերել՝ լուսանկարում մահացած մարդ է, թե ողջ։ Փորձագետները նշում են, որ ոչ բոլոր դեպքերում է դա հեշտ անել։ Կան լուսանկարներ, այո՛, որտեղ հեշտությամբ է երևում, որ երեխան մահացած է։ Սա այն լուսանկարներն են, որոնցում երեխան, օրինակ, պառկած է կամ ինչ-որ մի տեղ նստած, ու նա փակ աչքեր ունի, սակայն միշտ չէ, որ լուսանկարները հենց այդպիսին են։
Կան լուսանկարներ, որոնցում երեխան բաց աչքերով է, այս դեպքում ինչպե՞ս տարբերել։ Այդ դեպքում տարբերելու միակ մեթոդն այն է, որ ուշադիր պետք է նայեք մարդու դիրքին։ եթե նա ամբողջովին թուլացած տեսք ունի, նրա դեմքը չափազանց հստակ է երևում, ուրեմն, ամենայն հավանականությամբ, նա արդեն մահացած է։ Բաց աչքերը այդ ժամանակաշրջանի ֆոտոշոփի վարպետները նկարում էին։
Որպես կանոն, ողջ մարդկանց լուսանկարելը չափազանց դժվար էր։ Նրանք պետք է փորձեին անշարժ կանգնել ու չշարժվել, որպեսզի լուսանկարիչը կարողանար նրանց ֆիքսել։ Դա է պատճառը, որ հաճախ այս դեպքում լուսանկարում մարդիկ մի փոքր լղոզված էին, իսկ մահացածների դեպքում այլ էր։ Նրանց դիմագծերն ընդգծված երևում էին, որովհետև նրանք չէին շարժվում։
Այդ ավանդույթը բավականին երկար ժամանակ շարունակվեց, ու հետաքրքիրն այն է, որ այս ավանդույթի իմացությունից հետո այդ ժամանակաշրջանի յուրաքանչյուր լուսանկար կարող ես կասկածի տակ առնել ու մտածել, որ գուցե դու նայում ես մահացածի լուսանկարի։ Իսկ դուք այսուհետ կարո՞ղ եք տարբերել, թե այս լուսանկարներից որոնցում են ողջ մարդիկ, իսկ որոնցում՝ մահացածներ։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ