Նա ոչ միայն խոսում էր, այլ նաև հայհոյում էր մարդկանց, երբ նրա կերը ուշացնում էին. Բատիր անունով խոսող փղի անհավատալի պատմությունը

1969թ.-ին Հնդկաստանում ծնվեց մի փիղ, որին վիճակված էր զարմացնել աշխարհին իր ունիկալ կարողություններով։ Նրան տեղափոխեցին Ղազախստան, որտեղ էլ 1973թ.-ին փղին տեղավորեցին Կարագանդայի կենդանաբանական այգում ու կոչեցին Բատիր։

Սկզբում Բատիրը պարզապես մի հասարակ փիղ էր, որն ուղղակի ապրում էր իր առօրյա կյանքով ու գրեթե ոչ ոքի նեղություն չէր տալիս, սակայն մի օր, երբ աշխատակիցներից մեկն ուղղակի մոռացել էր Բատիրի վանդակում ջուր թողնել, որ փիղը խմի, հանկարծ աշխատակիցները տարօրինակ ձայներ լսեցին։ Փղի վանդակից ինչ-որ մեկը կանչում էր. «Ջու՜ր, Բատի՜ր»։

Այս արտահայտությունը մի քանի անգամ կրկնելուց հետո աշխատակիցները մոտեցան վանդակին ու ապշեցին. Բատիրն ինքն էր կանչում ու ինքն էլ գոռում էր, որ իրեն ջուր հասցնեն։ Այսպես սկսվեց այս զարմանալի փղի ոչ պակաս զարմանալի պատմությունը։

Այս միջադեպն ուղղակի հսկայական իրարանցում առաջացրեց բոլորի շրջանում։ Բատիրը գնալով ավելի ակտիվ ու աշխույժ դարձավ։ Նա սկսեց անել այլ արտահայտություններ ևս՝ «Ապրես, Բատիր», «Օյ, օյ, օյ», «Բատիր, ուտելիք» և այլն։ Փիղն արտասանում էր շուրջ 20 բառ ու բառակապակցություն։

Ամեն ինչ գնալով ավելի բարդացավ։ Խոսող փիղը հանկարծակի սկսեց հայհոյել։ Նա աշխատակիցներին «հիմար» էր կանչում, երբ նրանք մոռանում էին ժամանակին տալ իր կերը ու սկսել էր անգամ սեռական բնույթի հայհոյանքներով խոսել իրեն հետաքրքրությամբ մոտեցող ու հանգիստը խաթարող այցելուների հետ։ Կենդանաբանական այգու աշխատակիցները նշում էին, որ փիղն անասելի բարդ բնավորություն ունի ու երբեմն ուղղակի անտանելի է։

Այսպես՝ ժամանակի ընթացքում կենդանաբանական այգու համբավն ավելի մեծացավ։ Այցելուները պակաս այս այգին երբևէ չէր ունենում, սակայն խնդիրն այն էր, որ Բատիրը միշտ չէ, որ սիրում էր մարդամոտ լինել ու խոսել այցելուների հետ, նա կարող էր նաև ամիսներով չշփվել ոչ ոքի հետ ու թողնել, որ մարդիկ հուսահատված տուն գնան։ Շատ քչերին էր բախտ վիճակվում ամեն անգամ խոսեցնել փղին ու լսել նրա ծիծաղելի խոսքի հնչյունները։

Այս ամենն ուղղակի չէր կարող վրիպել գիտնականների ու հետազոտողների աչքերից. ինչպե՞ս կարող է փիղը խոսել։ Ի վերջո, ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ փիղն ուղղակի շատ տաղանդավոր է ու շատ ընդունակ։ Նա կարողանում իր հատուկ ձայնային էֆեկտերով մարդկային ձայն ստանալ։ Նա այնքան հմտորեն է ընդօրինակում մարդկային հնչյունները, որ թվում է, թե ինքն իրոք վարժ խոսում է ռուսերեն ու ղազախերեն։

1993թ.-ին Բատիրը մահացավ։ Իր կյանքի վերջին տարիներին նա հմտորեն կարողանում էր ընդօրինակել նաև այլ կենդանիների ձայները՝ շների, կատուների, թռչունների և այլն։ Փիղն ամբողջովին փոխեց կենդանական աշխարհի մասին բոլոր պատկերացումները ու ստիպեց հետազոտողներին մտածել այն մասին, որ կենդանիներն ավելի խելացի ու ընդունակ են, քան մենք կարող ենք պատկերացնել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

9 բան որ, կինը ԵՐԲԵՔ չպետք է խնդրի իր ամուսնուց
Վարդան Այգեկցու առակներից
Նա ոչ միայն խոսում էր, այլ նաև հայհոյում էր մարդկանց, երբ նրա կերը ուշացնում էին. Բատիր անունով խոսող փղի անհավատալի պատմությունը
3 կին, ովքեր ամբողջ կյանքում տղամարդ ձևացան ու դարձան պատմության ամենահայտնի դեմքերը
«Կեղնի մե օրըմ, օր երկնքից տեսնիմ, թե էս աշխարհն ընչի է էսպես ծուռ» . Լավագույն մեջբերումները «Մեր մանկության տանգոն» ֆիլմից
Ճի՞շտ է արդյոք, որ երբ տան հայելին կոտրվում է, տան մեջ մեծ դժբախտություն է կատարվում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ինչու՞ են կանայք դավաճանում
Ի՞նչ է տեղի ունենում մարմնի հետ, երբ սեքսով չեք զբաղվում
Գիտնականները պարզել են, թե ինչն է կանանց հասցնում գերագույն հաճույքի
Որակյալ սե#սի կանոնները. 8 քայլ մտերմության նոր մակարդակի հասնելու համար
Ինչպե՞ս «անտեսել» տղամարդուն, որպեսզի նա միայն ձեր մասին մտածի
Կարո՞ղ ես պատասխանել այս տրամաբանական հարցին
10 բան, որոնք կանայք կարծում են, թե դուր է գալիս տղամարդկանց, բայց իրականում դա այդպես չէ
ԹԵՍՏ․ Ո՞վ է ամենահարուստ կինը, 99% սխալ պատասխան է տալիս
Մահացել է դերասանուհի Լալա Մնացականյանը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Մաթեմատիկական վաժություն, որի համար դասարանի կեսը 2 էր ստացել
Ինչպես է տեղի ունեցել «Ֆազ»-ի սպանությունը․ նոր կադրեր (Video)
Կկարողանա՞ք հաղթահարել այս ինտելեկտուալ թեստը
9 բան որ, կինը ԵՐԲԵՔ չպետք է խնդրի իր ամուսնուց
Նախկին գերազանցիկներ, ձեզ համար նոր վարժություններ ենք բերել․․․ կկարողանա՞ք լուծել դրանք
Ահա թե ինչ են մտածում տղամարդիկ մերկ կին տեսնելիս
Վարդան Այգեկցու առակներից
Առաջադրանք, որը տանջում է նույնիսկ նախկին գերազանցիկներին
Ովքե՞ր են ամենագեղեցիկ կանայք՝ ըստ Կենդանակերպի նշանի