4 արտասովոր ախտանշան, որոնք կարող են պայմանավորված լինել պսորիատիկ արթրիտով

Պսորիատիկ արթրիտը բավական տհաճ խնդիր է, որը շատ հաճախ է հանդիպում պսորիազով հիվանդների մոտ։

Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայության (NHS) տվյալներով՝ պսորիազով հիվանդ յուրաքանչյուր երրորդ մարդու մոտ ախտորոշվում է նաև պսորիատիկ արթրիտ, որը համարվում է աուտաիմունային հիվանդություն։

Սա նշանակում է, որ մարդու իմունային համակարգը սխալմամբ հարձակվում է օրգանիզմի առողջ հյուսվածքների վրա, ինչն էլ նման հետևանքներ է ունենում։

Արթրիտի հիմնական ախտանշանների շարքին են դասվում հոդացավերն ու բորբոքումները, ինչը շատերին է հայտնի, սակայն պսորիատիկ արթրիտի դեպքում հիվանդները հաճախ են գանգատվում նաև հոդերի այտուցվածությունից ու ցավոտ զգացողություններից։

Այնուամենայնիվ վերոնշյալ ախտանշանները միակը չեն, որոնցով կարող է դրսևորվել պսորիատիկ արթրիտը։ Ինչպես հաղորդում է բրիտանական Express Health պարբերականը, գոյություն ունեն այս խնդրի մասին հուշող որոշ արտասովոր ախտանշաններ, որոնք մարդիկ հազվադեպ են մտազուգորդում պսորիատիկ արթրիտի հետ, ուստի հաճախ անուշադրության են մատնում դրանք։ Այնուամենայնիվ նման ախտանշաների առկայությունը պետք է միշտ հուշի մասնագետին դիմելու անհրաժեշտության մասին, ուստի դրանք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։

Մշտական հոգնածություն

Psoriatic-Arthritis.com պորտալի տվյալներով՝ այս տհաճ խնդրի մասին հուշող ախտանշաններից մեկը կարող է լինել մշտական հոգնածությունը։ Մասնագետների խոսքով՝ նման արտասովոր կայուն հոգնածությունը կարող է առաջին հայացքից որևէ պատճառ չունենալ, սակայն այն այնքան սաստիկ կլինի, որ հիվանդի համար դժվար կլինի անգամ աչքերը բաց պահելը, ուստի նման խնդիրը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Ծիածանաբորբ (ուվեիտ)

Ծիածանաբորբը կամ ուվեիտն աչքի բորբոքումն է, որը բնորոշվում է մշտական ցավով, կարմրությամբ և տեսողության վատթարացմամբ։ Այս խնդիրը կարող է դիտարկվել որպես առանձին հիվանդություն, սակայն որոշ դեպքերում այն դասվում է պսորիատիկ արթրիտի մասին հուշող արտասովոր ախտանշանների շարքին, ուստի խնդրից ազատվելու համար հարկավոր է առաջին հերթին պայքարել հիմնական խնդրի դեմ։

Լսողության կորուստ

Պսորիատիկ արթրիտով հիվանդների մի մասը գանգտատվում է լսողության կորստից, սակայն այն հազվադեպ է մտազուգորդվում այդ հիվանդության հետ։ Այնուամենայնիվ նման ախտանշան նկատելու դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին ու բուժզննում անցնել։

Եղունգների պսորիազ

Այս խանգարման դեպքում հաճախ է փոխվում եղունգների արտաքին տեսքը, ինչին ևս հարկավոր է ուշադրություն դարձնել։ Նման դեպքերում կարող են նկատվել կարմիր բծեր կամ անհարթ, գոգավոր հատվածներ։ Բացի այդ, չի բացառվում նաև ցավոտ զգացողությունների ի հայտ գալը, ինչը դժվարացնում է մանր մոտորիկան։ Նման խնդիրների առկայությունը ենթադրում է անհապաղ բուժզննում, ուստի դրանք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Ինչպես նշում են մասնագետները, նշված ախտանշանները ոչ միշտ են պայմանավորված լինում պսորիատիկ արթրիտով, ուստի խուճապի մատնվելու կարիք չկա, սակայն դրանց առկայությունն այնուամենայնիվ հուշում է անհապաղ մասնագետին դիմելու և բուժզննում անցնելու անհրաժեշտության մասին, քանի որ օրգանիզմում տեղի ունեցող ցանկացած ախտաբանական փոփոխություն միշտ իր պատճառն է ունենում, իսկ դրանք վաղ փուլերում բուժելը միշտ շատ ավելի արդյունավետ է լինում։

Հարկ է հիշել, որ միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ, ուստի ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ։ Բացի այդ, հիվանդության ախտանշանների արտահայտվածության մակարդակը կարող է տարբեր լինել, իսկ երբեմն էլ դրանք կարող են առհասարակ անհետանալ, ուստի հարկավոր է միշտ պահպանել զգոնությունը։ Սա պատճառը, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև հավանական մյուս ախտանշաններին, որոնց շարքին են դասվում հոդերի հատվածի այտուցվածությունն ու մշտական ցավը։

Ավելին՝ պսորիազի ախտորոշման դեպքում հարկավոր է տարեկան առնվազն մեկ անգամ անպայման բուժզննում անցնել, ինչը թույլ կտա հնարավոր բարդությունները, այդ թվում նաև արթրիտը կանխլ կամ ժամանակին նկատել ու անհրաժետ միջոցներ ձեռնարկել հետագա բարդացումից խուսափելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սննդամթերքի տեսակներ, որոնցից պետք է զերծ մնալ երեկոյան ժամերին
Քաղցկեղի ամենատարածված տեսակները կանանց մոտ
Գլխացավի տեսակներ, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի
Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
Ինչպես հաղթել ձեր ամենամեծ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ձեր ծուլությանը
Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչու են շատ կանայք գերադասում մնալ միայնակ
Սննդամթերքի տեսակներ, որոնցից պետք է զերծ մնալ երեկոյան ժամերին
7 կոպիտ սխալներ, որոնցից պետք է խուսափել ինտիմ մերձեցումից հետո
Քաղցկեղի ամենատարածված տեսակները կանանց մոտ
Ապացուցեք, որ չեք մոռացել այն ամենը, ինչ սովորել եք դպրոցում
Գլխացավի տեսակներ, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի
ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
ԹԵՍՏ․ Փորձեք 10 վայրկյանում կգտնել բոլոր 3 տարբերությունները