7 վտանգավոր սովորություններ, որոնցից ԱՆՀԱՊԱՂ ՊԵՏՔ Է հրաժարվել

Որքան էլ մենք ձգտենք առողջ կենսակերպ վարել, այնուամենայնիվ կան վատ սովորություններ, որոնք մենք ձեռք ենք բերում, եւ դրանցից շատերն ավելի վտանգավոր են մեր առողջության համար, քան կարծում ենք։

Թեեւ որոշներից ավելի դժվար է հրաժարվել, քան մյուսներից, կան մի քանիսը, որոնցից պետք է անհապաղ հրաժարվել, ասում է վիրաբույժ Հեկտոր Պերեսը:

Մասնագետը թվարկել է յոթ սարսափելի սովորություն, որոնցից պետք է անհապաղ հրաժարվել, գրում է Eat This, Not That!-ը։

Նախաճաշը բաց թողնելը կարող է հանգեցնել նան, որ դուք ձեզ հոգնած եւ թույլ զգաք ամբողջ օրվա ընթացքում:

Առավոտյան անպայման կերեք ինչ-որ օգտակար բան, դա ձեզ էներգիա կհաղորդի եւ կօգնի ձեզ կենտրոնացած մնալ ողջ օրվա ընթացքում, խորհուրդ է տալիս բժիշկ Պերեսը։

Մասնագետի խոսքով՝ առողջ քունը նույնպես կենսական նշանակություն ունի։

«Երբ բավականաչափ չեք քնում, ձեր օրգանիզմը ժամանակ չի ունենում վերականգնվելու օրվա ակտիվությունից հետո: Սա, ի վերջո, կարող է հանգեցնել տարբեր առողջական խնդիրների: Փորձեք քնել օրական 8 ժամ»,- խորհուրդ է տալիս վիրաբույժը։

Վերամշակված մթերքները հաճախ հարուստ են անառողջ բաղադրիչներով, ինչպիսիք են շաքարը, աղը եւ ճարպը:

Նրանք չունեն սննդային արժեք եւ կարող են վնասակար լինել ձեր առողջության համար: Միշտ ընտրեք թարմ, ամբողջական մթերքներ, ասում է բժիշկ Պերեսը:

Նա նաեւ ընդգծում է ջրի ընդունման անհրաժեշտությունը՝ օրգանիզմի նորմալ գործունեության համար:

Ըստ մասնագետի, ջուրն օգնում է դուրս հանել տոքսինները եւ պահպանել մեր բջիջները խոնավացված:

«Աշխատեք օրական ութ բաժակ ջուր խմել, կամ ավելի շատ, եթե ակտիվ կենսակերպ եք վարում»,- խորհուրդ է տալիս բժիշկը։

Բժիշկ Պերեսը նաեւ ընդգծում է կանոնավոր ֆիզիկական ակտիվության անհրաժեշտությունը, քանի որ այն օգնում է բարելավել սրտանոթային առողջությունը, նվազեցնել քրոնիկ հիվանդությունների ռիսկը եւ պահպանել նորմալ քաշը:

Նա նաեւ նշել է, որ սթրեսը, տագնապը կամ դեպրեսիան կարող են բացասաբար ազդել մեր օրգանիզմի վրա եւ հանգեցնել ֆիզիկական հիվանդությունների:

Անպայման ժամանակ հատկացրեք ինքներդ ձեզ եւ արեք այնպիսի բաներ, որոնք ձեզ ուրախություն են պատճառում:

Եթե զգում եք, որ ձեզ համար դժվար է, մի վախեցեք դիմել մասնագետի օգնությանը, խորհուրդ է տալիս բժիշկը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սննդամթերքի տեսակներ, որոնցից պետք է զերծ մնալ երեկոյան ժամերին
Քաղցկեղի ամենատարածված տեսակները կանանց մոտ
Գլխացավի տեսակներ, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի
Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
Ինչպես հաղթել ձեր ամենամեծ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ձեր ծուլությանը
Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Մանկական հանելուկներ, որոնց վրա նաև մեծերն են գլուխ ջարդում
Ինչու են շատ կանայք գերադասում մնալ միայնակ
Սննդամթերքի տեսակներ, որոնցից պետք է զերծ մնալ երեկոյան ժամերին
7 կոպիտ սխալներ, որոնցից պետք է խուսափել ինտիմ մերձեցումից հետո
Քաղցկեղի ամենատարածված տեսակները կանանց մոտ
Ապացուցեք, որ չեք մոռացել այն ամենը, ինչ սովորել եք դպրոցում
Գլխացավի տեսակներ, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի
ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ