Ինչպես ակնթարթորեն նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը

Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը կամ հիպերգլիկեմիան մի վիճակ է, որը ախտահարում է շաքարախտով եւ նախաշաքարախտով տառապող մարդկանց, եւ առաջանում է, երբ օրգանիզմում ինսուլինը շատ քիչ է, կամ երբ օրգանիզմը չի կարողանում ճիշտ օգտագործել ինսուլինը:

Արյան մեջ շաքարի վերահսկումը կենսական կարեւոր նշանակություն ունի ընդհանուր առողջության համար: Eat This, Not That!-ը զրուցել է աշխատանքի 37-ամյա եւ հեմատոլոգիա/ օնկոլոգիայի ասպարեզում 10-ամյա ստաժ ունեցող բժիշկ Ջեյ Բի Քիրբիի հետ, որը պատմել է արյան մեջ շաքարի մակարդակի նվազեցման միջոցների մասին։

Բժիշկ Քիրբին նշել է, որ 8 ժամ սոված մնալուց հետո արյան մեջ շաքարի 100 մգ/դլ-ից ցածր մակարդակը համարվում է նորմալ: 200 մգ/դլ կամ ավելի բարձր արյան պատահական ցուվանիշը վկայում է շաքարախտի առկայության մասին: Օրգանիզմը պետք է կարողանա կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը:

Բժշկի խոսքով՝ կանոնավոր ֆիզիկական վարժությունները կարող են օգնել բարելավել ինսուլինի նկատմամբ զգայունությունը եւ կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը։ Երբ դուք մարզվում եք, ձեր մարմինն ավելի շատ է օգտագործում արյան շաքարը, որն օգնում է արյան մեջ շաքարը վերահսկողության տակ պահել: Ֆիզիկական վարժությունները նաեւ օգնում են բարելավել սրտի առողջությունը եւ նվազեցնել շաքարախտի զարգացման ռիսկը:

«Առողջ սնվելը արյան մեջ շաքարի մակարդակը կառավարելու բանալին է»,- ասում է բժիշկ Քիրբին: «Առողջ սնունդը ներառում է շատ սննդարար մթերքներ, ինչպիսիք են մրգերը, բանջարեղենը, ամբողջական ձավարեղենը եւ անյուղ սպիտակուցը»:

Դոկտոր Քիրբիի խոսքով, այնպիսի հորմոններ, ինչպիսիք են ադրենալինը, գլյուկագոնը, աճի հորմոնը եւ սթրեսի հետեւանքով արտադրվող կորտիզոլը, բարձրացնում են արյան ճնշումը, բարձրացնում սրտի հաճախությունը եւ կարող են հանգեցնել արյան շաքարի մակարդակի բարձրացման: Շատ կարեւոր է նվազեցնել սթրեսը ձեր կյանքում ռելակսացիայի տեխնիկայի կամ սթրեսը թեթեւացնող գործողությունների միջոցով, ինչպիսիք են յոգան կամ մեդիտացիան:

«Երբ դուք ջրազրկված եք, արյան մեջ շաքարը ավելի է խտանում: Օրվա ընթացքում անպայման շատ ջուր խմեք՝ առողջ մնալու եւ լավ խոնավանալու համար»,- խորհուրդ է տվել բժիշկը։

Նա նաեւ խորհուրդ է տվել փորձել ավելի փոքր չափաբաժիններով ուտել, ինչը կօգնի արյան մեջ շաքարի մակարդակը պահպանել առողջ մակարդակի վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սննդամթերքի տեսակներ, որոնցից պետք է զերծ մնալ երեկոյան ժամերին
Քաղցկեղի ամենատարածված տեսակները կանանց մոտ
Գլխացավի տեսակներ, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի
Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
Ինչպես հաղթել ձեր ամենամեծ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ձեր ծուլությանը
Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչու են շատ կանայք գերադասում մնալ միայնակ
Սննդամթերքի տեսակներ, որոնցից պետք է զերծ մնալ երեկոյան ժամերին
7 կոպիտ սխալներ, որոնցից պետք է խուսափել ինտիմ մերձեցումից հետո
Քաղցկեղի ամենատարածված տեսակները կանանց մոտ
Ապացուցեք, որ չեք մոռացել այն ամենը, ինչ սովորել եք դպրոցում
Գլխացավի տեսակներ, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի
ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
ԹԵՍՏ․ Փորձեք 10 վայրկյանում կգտնել բոլոր 3 տարբերությունները